485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Լուկաշենկոն խոստանում է չփոխանցել իշխանությունն իր զավակներին
13:19
16 Սեպտեմբերի 2009

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ցանկանում, որ իր զավակները նախագահ դառնան և հավաստում է, որ ժառանգաբար իշխանության փոխանցում երկրում չի լինի:

«Ես կատեգորիկ կերպով դեմ կլինեմ, որպեսզի իմ զավակներն ինձանից հետո դառնան նախագահ: Նրանք «կշտացել» են հայրական նախագահությամբ: Այդ պատճառով հանդարտվեք և հանգստացրեք մյուսներին, հատկապես Լիտվայում, քանի որ Բելառուսում ժառանգաբար իշխանության փոխանցում չի լինի»,  - չորեքշաբթի ԲԵԼՏԱ գործակալությունը մեջբերում է Լիտվայի ԶԼՄ-ներին տված Լուկաշենկոյի հարցազրույցը:

Խոսելով իր կրտսեր որդի Նիկոլայի մասին՝ Բելառուսի նախագահը չի բացառել, որ ապագայում նա կարող է Բելառուսի նախագահ դառնալ, ինչպես երկրի 35-ամյա յուրաքանչյուր քաղաքացի: «Եթե ժողովուրդը նրան ընտրի, ապա ինչու՞ ոչ: Ի՞նչ է, նա չի՞ կարող նախագահ լինել: Ապրիորի չենք կարող դա ասել: Անգամ ավելին կասեմ՝ նույնիսկ Ձեր տղան կարող է Բելառուսի նախագահը լինել, եթե հանկարծ ստանա Բելառուսի քաղաքացիություն, Դուք ի՞նչ է, դա կժխտե՞ք....Մեզ մոտ 35-ամյա յուրաքանչյուր քաղաքացի կարող է առաջադրել իր թեկնածությունը, և վերջ: Եվ սրա ետևում դուք ոչինչ չպետք է տեսնեք», - ընդգծել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահն առաջին անգամ հրապարակային տեղեկացրել է երրորդ որդու գոյության մասին 2007 թ.-ին: Մինչ այդ հայտնի էր միայն երկու որդիների գոյության մասին:

«Ես ավելի մեծ տարիքի երեխաներ ունեմ: Նրանց երբեք չէի ցանկանա ինձանից հետո նախագահ տեսնել: Ավելին, նրանք չեն լինի նախագահ ինձանից հետո: Կարող եք հանգիստ լինել», - եզրափակել է Բելառուսի նախագահը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:10
16 Հունվարի 2017
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման
Ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:
20:42
16 Հունվարի 2017
Նախորդ տարի հանրապետությունում Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով ստենտավորվել է 1358 հիվանդ
2016 թվականին «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության 11 բուժհիմնարկում ստենտավորվել է 1358 հիվանդ:
20:00
16 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շարունակում է մնալ ՀՀԿ–ի շարժիչ ուժը. քաղաքական տեխնոլոգ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ իշխող ՀՀԿ–ի շարժիչ ուժը, կարծում է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
15:05
16 Հունվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր` վարչապետ նշանակվելու մասին տեղեկությունները
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է մամուլում քննարվող լուրերը, որ նա կարող է այլ պաշտոն զբաղեցնել:
12:43
16 Հունվարի 2017
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի կուսակցության նախընտրական ցուցակը
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավարտել է խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի կազմումը:
11:02
16 Հունվարի 2017
Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանում
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը Հայաստանում էապես չի փոխվի:
17:12
15 Հունվարի 2017
Հայտնի է այսօր առավոտյան ավտոտնակում շմոլ գազի հետևանքով մահացած երիտասարդների ինքնությունը
Հայտնի է այսօր առավոտյան Երևանի ծայրամասում  շմոլ գազի հետևանքով մահացած երիտասարդների ինքնությունը։
15:37
15 Հունվարի 2017
Կառավարությունում քննարկվել է Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման ծրագիրը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ:
14:25
15 Հունվարի 2017
Հայ ժամկետային զինծառայողները կուսումնասիրեն ծրագրավորում և համակարգչային գրաֆիկա
ՀՀ պաշտպանության նախարարը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը նախօրեին ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:
13:10
15 Հունվարի 2017
ՀՀԿ-ում ավարտել են ընտրությունների համար համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները
ՀՀԿ–ում խորհրդարանական թիմ ձևավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում:
11:00
15 Հունվարի 2017
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե ով կդառնա ՀՀ վարչապետ այս տարվա ապրիլին
Հայկական լրատվամիջոցները նշել են ՀՀ վարչապետի ամենահավանական թեկնածուի անունը, ով կղեկավարի կառավարությունը 2017 թ.-ի ապիրիլին:
21:35
14 Հունվարի 2017
Մահացել է Հայաստանի առողջապահության նախարարի կինը
Մահացել է Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը: