486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ Տնտեսական խորհրդի մասնակիցները Մոսկվայում կքննարկեն էներգետիկ համագործակցությունը
14:14
11 Սեպտեմբերի 2009

ԱՊՀ Տնտեսական խորհրդի մասնակիցները, որը կանցկացվի ուրբաթ Մոսկվայում, կքննարկեն էներգետիկայի ոլորտում ԱՊՀ պետությունների համագործակցության հայեցակարգի նախագիծը, տեղեկացրել է ԱՊՀ գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդևը:

Նա պարզաբանել է, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդը էներգետիկան հայտարարել է 2009 թ.-ի ԱՊՀ երկրների համագործակցության հիմնական ուղղությունը:

«Հայեցակարգի նախագծում ամրագրված են համագործակցության նպատակներն ու հիմնական խնդիրները, սկզբունքներն ու մեխանիզմները, ինչպես նաև հեռանկարային ուղղությունները», - ասել է Լեբեդեևը՝ նշելով, որ խորհրդի նիստի ընթացքում ծրագրվում է ընդհանուր առմամբ քննարկել 20 հարց:

Նրա խոսքերով՝ նախագծի հիմքում ընկած են Ղազախստանի կողմի ներկայացրած՝ էներգետիկայի ոլորտում ԱՊՀ պետությունների հայեցակարգային մոտեցումները, ինչպես նաև Ռուսաստանի էներգետիկայի նախարարության առաջարկները:

Փաստաթղթում խնդիր է դրվում բարձրացնել էներգետիկայի արտադրության և օգտագործման արդյունավետությունը: Փաստաթղթում նաև բարձրացվում է շուկայական տնտեսության պայմաններում էներգամատակարարման հուսալիության և սպառողների էներգետիկ անվտանգության հարցը:

«Տնտեսական խորհրդի օրակարգի ևս մեկ կարևորագույն հարց կապված է «Նորարարական ոլորտում ԱՊՀ պետությունների երկարատև համագործակցության հիմնական ուղղությունների նախագծի հետ»», - նշել է Լեբեդևը:

Այս նախագծի մշակման գլխավոր նպատակը ԱՊՀ պետություններում գոյություն ունեցող նորարարական զարգացման ռազմավարությունների հիման վրա այդ ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղություններ սահմանելն է:

Նա ավելացրել է, որ խորհրդի ժամանակ կքննարկվի նաև տեղեկատվության միջպետական փոխանակման կազմակերպմանն ու հեղինակային և հարակից իրավունքների տվյալների ազգային բազաների ստեղծմանն ուղղված համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
18 Հունվարի 2017
Դանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև կքննարկի
Վաղը`հունվարի 19-ին, Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի:
15:46
18 Հունվարի 2017
Հայտնի է դարձել հայկական «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» Ֆիլմի` մեծ էկրաններ բարձրանալու ամսաթիվը:
14:44
18 Հունվարի 2017
Հայաստանի նախկին գլխավոր դատախազը նշանակվել է երկրի նախագահի խորհրդական
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Գևորգ Կոստանյանին իր խորհրդական նշանակելու վերաբերյալ։
13:04
18 Հունվարի 2017
Դերասան Հայկ Մարությանը դիտորդ է լինելու ԱԺ ընտրություններում
Հայտնի դերասան Հայկ Մարությանը պատրաստվում է որպես դիտորդ հանդես գալ 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում:
11:56
18 Հունվարի 2017
Փրկությունը մոտ է. ցրտերը կսկսեն նահանջել Երևանում. Սուրենյան
Արարատյան դաշտավայրում, այդ թվում` Երևանում, ցրտերն աստիճանաբար կսկսեն նահանջել:
10:32
18 Հունվարի 2017
Սառնամանիքները չեն հեռանում Արարատյան դաշտավայրից
Առաջիկա մի քանի օրերին Արարատյան դաշտավայրում հաստատված ցուրտ եղանակը չի փոխվի։

08:00
18 Հունվարի 2017
Երեքշաբթի՝ հունվարի 17-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 17–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:50
17 Հունվարի 2017
Հայկական երեք կուսակցություններ դաշինքով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
Հայկական երեք կուսակցություններ միավորվել են նախընտրական դաշինքի մեջ ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
20:31
17 Հունվարի 2017
Մեծածավալ բարեփոխումներ են սպասվում Հայաստանի ճանապարհային ոստիկանության համակարգում
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեքշաբթի զեկուցել է նախագահ Սերժ Սարգսյանին Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին:
18:46
17 Հունվարի 2017
Տրանսպորտային հանգույց կկառուցվի Արշակունյաց–Նժդեհ փողոցների խաչմերուկում
Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում  տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման նախագիծ է ներկայացվել քննարկման։
17:43
17 Հունվարի 2017
Հայաստանը և Չինաստանը 66-րդ տեղն են զբաղեցրել աշխարհի երկրների անձնագրերի համաշխարհային վարկանիշում
Հայկական անձնագիրը Global Passport Power Rank 2017-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 66-րդ դիրքը: