487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ապագա մայրերը խնդրում են բժիշկներին օգնել իրենց՝ երեխա լույս աշխարհ բերել գեղեցիկ ամսաթվի
13:21
09 Սեպտեմբերի 2009

Ապագա մայրերը, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխայի ծննդյան ամսաթիվը գեղեցիկ լինի, օրինակ, 9.09.09, հաճախ խնդրում են բժիշկներին օգնել իրենց՝ մանկիկին լույս աշխարհ բերել «պատվերով», «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Սնեգիրյովի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկայի ախտորոշման բաժնի պետ Անդրեյ Նիկոնովը:

«Երբեմն այդպես պատահում է: Ընդ որում նման խնդրանքները կապված են լինում ոչ միայն ամսաթվերի, այլև լուսնի փուլերի, կենդանակերպի նշանների հետ», - ասել է բժիշկը:

Նրա խոսքերով՝ 2008 թ.-ի օգոստոսին, երբ ամենագեղեցիկ տարեթիվը 8.08.08-ն  էր, իրեն էին դիմում ապագա մայրիկները՝ խնդրելով օգնել մանկիկին ծնվելու հենց այդ օրը: Սակայն ինչպես նշել է Նիկոնովը, նման խնդրանքների թիվը ծննդկանների ընդհանուր թվի գրեթե 0,1 տոկոսն է կազմում:

«Մենք ընդառաջ ենք գնում ապագա մայրիկին, եթե դա խելամտության սահմաններում է և չկան բժշկական հակացուցումներ, թեև ես կարծում եմ, որ չարժե բնությանը հակառակ գնալ», - նշել է բժիշկը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:06
09 Նոյեմբերի 2017
ԵՊՀ–ն ուղերձ է հղել բողոքող ուսանողներին
Նոյեմբերի 7-ին ԵՊՀ մի քանի հարյուր ուսանողներ դասադուլ են հայտարարել տարկետման վերացման դեմ օրինագծի կապակցությամբ։
20:35
09 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանն ու բողոքող ուսանողները համաձայնության չեկան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և բողոքող ուսանողները համաձայնության չեկան բանակից տարկետման հարցով։
17:14
09 Նոյեմբերի 2017
Վարչապետը կհանդիպի տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողների հետ (ՖՈՏՈ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կհանդիպի տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողների հետ։
13:48
09 Նոյեմբերի 2017
Դանիան դյուրացնում է վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար
Դանիան դյուրացնում է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար։
13:07
09 Նոյեմբերի 2017
Փորձագետը տագնապի մեջ է. Հայաստանում ավելի քան 150 հազար երիտասարդ դարձել է աղանդավոր
Հայաստանում տարբեր աղանդների մեջ ներգրավված երիտասարդների թիվը հասնում է 150 հազարի։
12:12
09 Նոյեմբերի 2017
Գիշերը Երևանում թափվել է նոյեմբերի ամսական տեղումների չափ անձրև. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-10-ը` հատկապես ցերեկը, կնվազի 2-4 աստիճանով:
11:49
09 Նոյեմբերի 2017
Ուսանողների դասադուլը շարունակվում է. օր 3–րդ
Երևանցի ուսանողներն արդեն մի քանի օր է բողոքում են տարկետման սահմանափակման դեմ։
11:19
09 Նոյեմբերի 2017
«Վանաձոր քիմպրոմում» 94 տ հեղուկ ամոնիակ կա. այն կարող է դառնալ մասսայական թունավորումների պատճառ
Եթե արտահոսք լինի, քիմիական վտանգավոր նյութերից մասսայական թունավորումներ կլինեն։
10:56
09 Նոյեմբերի 2017
ՊՆ–ն առաջարկում է ավելացնել ծառայությունից խուսափելու համար հետախուզվող, 27 տարին լրացած քաղաքացիների փոխհատուցման գումարի չափը
ՊՆ-ն առաջարկում է կտրուկ բարձրացնել 27 տարին լրացածների համար փոխհատուցման չափը:
10:15
09 Նոյեմբերի 2017
Հայաստանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափեր
Հայաստանի տարածքում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափեր:
08:00
09 Նոյեմբերի 2017
Չորեքշաբթի` նոյեմբերի 8–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` նոյեմբերի 8–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:45
08 Նոյեմբերի 2017
Հայտնաբերվել է վերելակում կանանց վրա դանակով հարձակվողը (ՎԻԴԵՈ)
Նոյեմբերի 2-ին, 6-ին և 7-ին ավազակային հարձակումների վերաբերյալ ահազանգեր են հնչել Վաղարշապատում։