482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
0
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանը սկսել է հաշվել երկարաշարժի պատճառած վնասները
16:24
08 Սեպտեմբերի 2009

Վրաստանի իշխանությունները հաշվում են երեքշաբթի գիշերը Ռաչա-Լեչխումի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի վնասները, աշխատում են հատուկ ստեղծված հանձնաժողովները, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է շրջանի ղեկավար Դավիթ Գագոշիձեն:

«Ստեղծվել են հատուկ հանձնաժողովներ, որոնցում տեղական մասնագետների հետ միասին աշխատում են նաև Թբիլիսիից ժամանած մասնագետները: Ամենաշատը տուժել է Օնսկի շրջանը», - հայտարարել է Գագոշիձեն՝ նշելով, որ վնասի մասին նախնական տվյալները հայտնի կդառնան մի քանի ժամ անց:

Օնսկի և Ամբրոլաուրի շրջանում 8 մագնիտուդով տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհեր չկան, չնայած եղել են լուրջ ավերածություններ և դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Նախորդ գիշեր ստորգետնյա ցնցումները զգացվել են մի շարք բնակավայրերում, մարդիկ խուճապի մատնված՝ դուրս են եկել փողոց:

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալների համաձայն՝ Թբիլիսիում ցնցումների ուժգնությունը կազմել է 4 բալ, ավերածություններ և զոհեր չկան:

Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա՝ Թբիլիսիից 156 կմ հյուսիս-արևմուտք  և Քութայիսիից 80 կմ հյուսիս-արևելք:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ռուսաստանի հարավում գտնվող մի շարք շրջաններում, ինչպես նաև Հարավային Օսեթիայում և Հայաստանում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:56
08 Դեկտեմբերի 2016
Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ–ում և բանկերում սահմանել աշխատանքի արտակարգ ռեժիմ
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին հորդորեց մաքսակետերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ և ներառել դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը:
08:00
08 Դեկտեմբերի 2016
Չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:06
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը` Գյումրու այցի արդյունքներով. Ժամանակն է դուրս գալ պանիխիդայի վիճակից
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ամփոփել է Սպիտակի երկրաշարժի 28–րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի կատարած այցի արդյունքները։

18:08
07 Դեկտեմբերի 2016
Ոստիկանը Երևանում ուրիշի քարտով գումար է կանխիկացրել բանկոմատից
Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին
17:00
07 Դեկտեմբերի 2016
Թվային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է
Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է:
15:16
07 Դեկտեմբերի 2016
Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում
Անչափահասները ձերբակալվել են:
10:14
07 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ:
08:30
07 Դեկտեմբերի 2016
Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին
Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցը։ Տարերային աղետը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից է։
08:00
07 Դեկտեմբերի 2016
Երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։