482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ զորավարժությունների առաջին փուլը մեկնարկել է Մոսկվայում
12:54
26 Օգոստոսի 2009

ՀԱՊԿ զորավարժությունների առաջին փուլը՝ «Արագ արձագանքման հավաքական ուժերի և ՀԱՊԿ անդամ-պետությունների Զինված ուժերի ռազմական համակազմերի պատրաստումն ու կիրառումը՝ հավաքական անվտանգության ապահովման նպատակով» թեմայով, մեկնարկել է Մոսկվայում, չորեքշաբթի միջոցառման բացման ժամանակ տեղեկացրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

«Այսօր մենք սկսում ենք համատեղ համալիր զորավարժությունների (ՀՀԶ) առաջին փուլը», - ասել է Սեմերիկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքերով, ըստ սցենարի, զորավարժությունների առաջին փուլում նախատեսվում է գնահատել ՀԱՊԿ երկրների անվտանգության սպառնալիքներն ու մշակել առաջարկություններ՝ «ՀԱՊԿ մարմինների կողմից տարածաշրջանում իրավիճակի կարգավորման վերաբերյալ որոշում ընդունելու մասին»:

Նա նշել է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է ներկայացնել ՀԱՊԿ պետությունների միասնությունն ու սպառնալիքներին և համատեղ մարտահրավերներին արագ արձագանքելու՝ կազմակերպության անդամ-երկրների հնարավորությունները:

Սեմերիկովը նշել է, որ զորավարժությունների ընթացքում «նախատեսվում է նաև ուղղել գոյություն ունեցող կամ մշակել իրավանորմատիվային բազան», որն ապահովում է Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) գործունեությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Վիտալի Ստրուգովեցն իր հերթին հիշեցրել է, որ զորավարժությունները կանցկացվեն երեք փուլով, որոնցից երկրորղը կանցկացվի սեպտեմբերի 19-ից 28-ը Բելառուսում: Նա նշել է, որ զորավարժությունների երկրորդ փուլի ընթացքում կմշակվի ՀԱՊԿ պետությունների Զինված ուժերի ռազմական համակազմերի փոխգործակցությունը, սակայն այս փուլում ԱԱՀՈՒ-ն չի մասնակցի:

Նրա խոսքերով, ԱԱՀՈՒ-ն կմասնակցի Միջինասիական տարածաշրջանում, զորավարժությունների երրորդ փուլի ընթացքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:06
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը` Գյումրու այցի արդյունքներով. Ժամանակն է դուրս գալ պանիխիդայի վիճակից
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ամփոփել է Սպիտակի երկրաշարժի 28–րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի կատարած այցի արդյունքները։

18:08
07 Դեկտեմբերի 2016
Ոստիկանը Երևանում ուրիշի քարտով գումար է կանխիկացրել բանկոմատից
Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին
17:00
07 Դեկտեմբերի 2016
Թվային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է
Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է:
15:16
07 Դեկտեմբերի 2016
Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում
Անչափահասները ձերբակալվել են:
10:14
07 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ:
08:30
07 Դեկտեմբերի 2016
Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին
Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցը։ Տարերային աղետը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից է։
08:00
07 Դեկտեմբերի 2016
Երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։
14:48
06 Դեկտեմբերի 2016
Կարեն Կարապետյանի ժիլետը վստահություն չի ներշնչու՞մ. ԱՄՆ-ի չոր պատասխանը
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը։
12:06
06 Դեկտեմբերի 2016
Արկտիկական ցուրտ ճակատ է անցնում Հայաստանի տարածքով. սպասվում են տեղումներ
Նախօրեի երեկոյից Հայաստանի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է մոտեցել։