484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պարողները ելույթ են ունեցել Սորոչինսկի տոնավաճառի ժամանակ
12:36
26 Օգոստոսի 2009

 Պոլտավայի «Վանք» մարզային հայկական հասարակական կազմակերպության «Ուրարտու» համույթի կոլեկտիվը ելույթ է ունեցել հայտնի Սորոչինսկի տոնավաճառի շրջանակներում անցկացվող փառատոնային օրերի ժամանակ, հաղորդւմ է analitika.at.ua ինտերնետ-հրատարակությունը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, տոնավաճառի փառատոնային օրերին մասնակցում են Պոլտավայի լավագույն համույթները: Միաժամանակ ազգային ֆոլկլորը հատուկ հետաքրքրությամբ է ընդունվում ներկաների կողմից:

«Սորոչինսկի տոնավաճառի գեղատեսիլ բնապատկերները չեն դադարում ոգեշնչել «Ուրարտուի» երեխաներին՝ սեփական ստեղծագործական կյանքում ավելի բարձր գագաթներ նվաճելու համար: Շատ հաճելի է, որ հայկական համույթի ելույթի ժամանակ հավաքվում են տոնավաճառի բոլոր մասնակիցները: Զուռնան, դուդուկը, հայկական ֆոլկլորն ավելի մեծ թվով երկրպագուներ են գրավում», - ընդգծում է հրատարակությունը:

Այս տարի «Ուրարտու» համույթը ներկայացրեց «Կինտո» պարը, որը հանդիսատեսի հիացմունքին ու բուռն ծափահարություններին արժանացավ:

«Կարելի է վստահությամբ ասել, որ նման խոշոր միջոցառման ժամանակ հայկական համույթի հաջող ելույթը էական փաստարկ է՝ Ուկրաինայի հայկական համայնքը ներկայացնելու համար», - նշում է հրատարակությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:00
26 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կասկածյալի կարգավիճակում ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը
Կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը  ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը։
12:55
25 Մարտի 2017
Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ
Երեկվանից Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ:
12:20
25 Մարտի 2017
Կարգավորիչը խախտումներ է հայտնաբերել Հայաստանում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում
Ծառայությունը հայտնաբերել է, որ երեք ընկերություններ պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները:
11:25
25 Մարտի 2017
Կոտայքի մարզում տեղի ունեցած պայթյուն-փլուզման հետևանքով կա նաև տուժած
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ:
10:00
25 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կալանավորվեց
Նախօրեին 2 ամսով կալանավորվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «Իգլա» տեսակի զենթա–հրթիռային համալիրի ապօրինի ներկրման գործով։
20:37
24 Մարտի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան։
19:20
24 Մարտի 2017
Վարդան Պետրոսյանն այսօրվանից ազատ տեղաշարժի իրավունք ունի. փաստաբան
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից արդեն ունի ազատ տեղաշարժի իրավունք։
19:01
24 Մարտի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
18:02
24 Մարտի 2017
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել
ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը յուրացնելու եղանակով գումարը է հափշտակել:
16:02
24 Մարտի 2017
«Աէրոֆլոտ»–ը կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվը
«Աէրոֆլոտ» ընկերությունը մարտի 26–ից կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվն ամառային չվացուցակի անցնելու կապակցությամբ:
15:32
24 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ «Իգլայից» և ձերբակալվելու թեկնածուներ
Հայտնի են դարձել ուշագրավ մանրամասներ՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:
14:59
24 Մարտի 2017
«Սասնա ծռեր» խումբը հայտնել է ՕՐՕ–ի հետ գործակցելու պայմանը
«Սասնա ծռերը» չեն բացառում, որ կաջակցեն ՕՐՕ դաշինքին, բայց մի պայմանով։