486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Մահացել է դերասան Սեմյոն Ֆարադան
14:34
21 Օգոստոսի 2009

Օգոստոսի 20-ի երեկոյան Մոսկվայի հիվանդանոցներից մեկում երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է թատրոնի և կինոյի հանրահայտ դերասան Սեմյոն Ֆարադան, ՌԻԱ Նովոստիին են հայտնել Կինոդերասանների գիլդիայից։

Սեմյոն Լևի Ֆարադան՝ ինքնատիպ դերերի հանճարեղ կատարողը, ով նկարահանվել է տասնյակ ֆիլմերում և աշխատել Տագանկայի թատրոնում իր ամենաաստեղային տարիներին, 76 տարեկան էր։

Տագանկայի Թատրոնում դերասանը խաղացել է «Բարի մարդը Սեզուանից» (երկրորդ Աստված), «Համլետ» (երկրորդ գերեզմանափոր), «Վարպետն ու Մարգարիտան» (տան կառավարիչ Բոսոյ, բուֆետապան Սոկով, կոնֆերանսյե Բենգալսկի), «Բաբելի հինգ պատմվածքներ» (Զագուրսկու աշակերտ) և այլն։

Նա եղել է խորհրդային և ռուսական կինեմատոգրաֆի ամենապահանջվածներից մեկը. խաղացել է «Այն նույն Մյունհգաուզենը», «Գարաժ», «Կախարդները», «Իմ ընկեր Իվան Լապշինը», «Սիրո բանաձևը», «Միլիոնը հարսանեկան  զամբյուղում», «Գարդեմարիններ, առաջ» և ավելի քան 60 ֆիլմերում։ Կինո և թատերական յուրաքանչյուր գործում Ֆարադային հաջողվում էր ստեղծել իր տիպիկ կերպարը ձայնի և զարմանալի արտաքին հմայքի շնորհիվ։

2000 թվականից Ֆարադան դադարել է նկարահանվել սրտի լուրջ վիրահատության պատճառով՝ դերասանին արհեստական փական են դրել։ Այս տարի նա ուղեղի կաթված տարավ, որից հետո դժվար դարձավ խոսելը։ Ֆարադան բազմաթիվ անգամներ հիվանդանոց է պառկել առողջական խնդիրների պատճառով։

Սեմյոն Ֆարադան Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության վաստակավոր արտիստ է (1991, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1999), կինը Մարիա Պոլիցեյմակոն է, որդին՝ Միխայիլ Պոլիցեյմակոն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
20:48
23 Փետրվարի 2017
Հայաստանի պաշտպանության նախարարը կողմ է, որ կանայք ծառայեն բանակում
Այն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել զինվորական ծառայության մեջ, պետք է ունենան այդ հնարավորությունը:
18:54
23 Փետրվարի 2017
Լապշինը մեզ բոլորիս «քաշեց»
Հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորին վնասել է:
18:27
23 Փետրվարի 2017
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում:
16:41
23 Փետրվարի 2017
Հայ ուսանողներն արտասահմանյան բուհերում սովորելու համար նոր կրթաթոշակներ կստանան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ:
15:57
23 Փետրվարի 2017
ՃՈ տեսուչն ընկերների հետ ծեծել է կնոջ հետ զբոսնող քաղաքացուն. վերջինս հոսպիտալացվել է
Քաղաքացին փորձել է կանգնեցնել խաղացող երեխաների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան, որը վարել է ՃՈ տեսուչը։
14:36
23 Փետրվարի 2017
Հայ զինծառայողները ծխախոտի փոխարեն փող կստանան
ՀՀ պաշտպանության նախարարությունը պայքարելու է բանակում ծխելու դեմ` սահմանափակելով ծխախոտի տրամադրումը։
13:55
23 Փետրվարի 2017
Այսօր զոհված պայմանագրային զինծառայողը ամուսնացած էր, մեկ տարեկան աղջիկ ուներ
Այսօր գիշերը ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող Գոռ Խուդինյանը։
13:40
23 Փետրվարի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր MasterCard ակնթարթային տրամադրման քարտերին
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում ստանալ սպառողական վարկեր ավելի արագ` MasterCard Instant issue ակնթարթային տրամադրման քարտերին:
12:48
23 Փետրվարի 2017
ՊԲ զինծառայողը մահացու վիրավորում է ստացել փամփուշտը փողում պայթելու հետևանքով
Խուդինյանը  մահացու բեկորային վիրավորում է ստացել հակառակորդի կրակը ճնշելու նպատակով պատասխան կրակ վարելու ժամանակ փամփուշտը փողում պայթելու պատճառով։
12:00
23 Փետրվարի 2017
Քաղաքացին ոչ սթափ վիճակում ավտոմեքենայով ներխուժել է ՀՀ ՊՆ տարածք
Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել է ութ կրակոց ավտոնեքենայի ուղղությամբ:
11:31
23 Փետրվարի 2017
Պատգամավորության թեկնածու է մահացել
Հայաստանում պատգամավորության թեկնածու է մահացել։