486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Դատարանը հրաժարվել է ազատել Ռուսաստանում բացառիկ փախուստ իրականացրած հանցագործին
15:01
11 Օգոստոսի 2009

Նովոսիբիրսկի մարզային դատարանը երկուշաբթի մերժել է 2000 թվականին բանտային պատմության մեջ բացառիկ փախուստի համար դատապարտված հանցագործ 47-ամյա Եվգենի Պեչենկինին վաղաժամկետ-պայմանական ազատման հարցում, երկուշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել դատարանի ներկայացուցիչը։

Նովոսիբիրսկի դատարաններից մեկում խարդախության համար պատիժ կրող Պեչենկինը գետնի տակ 113-մետրանոց թունել է փորել և փախել այդ ճանապարհով։ Պեչենկինին ձերբակալել են երկու տարի անց Վոլգոգրադում։

Չնայած համարձակ փախուստին, որը պատմություն է մտել որպես ռուսաստանյան բանտերում փորված ամենաերկար ստորերկրյա անցք, Պեչենկինը դրա համար ընդամենը երկուսուկես տարի է ստացել։

Ավելի ուշ պարզվել է, որ ազատության մեջ նա վերադարձել է խարդախությանն, ինչի համար լրացուցիչ դատապարտվել է հինգուկես տարի ազատազրկման։ Նկատի առնելով առաջին պատիժը, որը նա չի կրել մինչև իր փախուստը, կալանքի տակ Պեչենկինը պետք է անցկացնի մինչև 2013 թվականը։

2009 թվականի գարնանը Պեչենկինը վաղաժամկետ-պայմանական ազատ արձակման հայտ է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ պատժի կեսը նա արդեն կրել է, և, համաձայն ռուասական օրենսդրության, իրավունք ունի վաղաժամկետ ազատման, քանի որ նրա կատարած հանցագործությունները չեն պատկանում ծանրերի թվին։  

Գաղութի ներկայացուցիչներն դեմ են եղել Պեչենկինի ազատմանը՝ համարելով, որ կալանքի տակ անցկացրած ժամանակը բավարար չէ նրա ուղղման համար։ Բացի այդ, կալանքի տակ գտնվելու ընթացքում Պեչենկինն ունեցել է կարգապահական տուգանքներ։ Դիտարկելով դատապարտյալի հայտը՝ դատարանը պաշտպանել է գաղութի աշխատակիցների դիրքորոշումը և մերժել Պեչենկինին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
24 Փետրվարի 2017
Հայաստանի ռազմական ավիացիայի ինստիտուտի թիմը հաղթահարել է Airbus–ի մրցույթի երկրորդ փուլը
Ռազմական ավիացիայի ինստիտուտի «Արարատ» թիմը հաղթահարել է Airbus Fly Your Ideas 2017 հեղինակավոր մրցույթի երկրորդ փուլը։
15:52
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:
12:10
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը պատրաստվում է պայմանավորվել Ծառուկյանի հետ
Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել:
11:54
24 Փետրվարի 2017
Ծառուկյանն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզչությամբ
Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում:
11:05
24 Փետրվարի 2017
Տեղափոխություններ ԱԺ ընտրություններից հետո. ով կմնա, և ով` ոչ
Նախագահ  Սերժ Սարգսյանը վերջին օրերին քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին Աժ նախագահ դարձնելու հնարավորությունը։
10:29
24 Փետրվարի 2017
Գարունն ավելի մոտ է. Հայաստանում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն
Հայաստանի մարզերից մեկում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն։
08:00
24 Փետրվարի 2017
Հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
20:48
23 Փետրվարի 2017
Հայաստանի պաշտպանության նախարարը կողմ է, որ կանայք ծառայեն բանակում
Այն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել զինվորական ծառայության մեջ, պետք է ունենան այդ հնարավորությունը:
18:54
23 Փետրվարի 2017
Լապշինը մեզ բոլորիս «քաշեց»
Հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորին վնասել է:
18:27
23 Փետրվարի 2017
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում:
16:41
23 Փետրվարի 2017
Հայ ուսանողներն արտասահմանյան բուհերում սովորելու համար նոր կրթաթոշակներ կստանան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ: