484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ Մինսկը շուտով կստորագրի ԱԱՀՈՒ ստեղծման մասին համաձայնագիրը
14:26
06 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Բելառուսը և Ուզբեկստանը, որոնք դեռևս չեն միացել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ստեղծման համաձայնագրին, ընդհանուր առմամբ համաձայն են դրա գործունեության հայեցակարգի հետ, թեև ունեն մի շարք դիտողություններ, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիում» կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Բելառուսական կողմը պատրաստ է եղել ստորագրել այդ համաձայանգիրը (ԱԱՀՈՒ ստեղծման վերաբերյալ)։ Ավելին՝ Մինսկում տեղի ունեցած Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստում այդ երկիրը հավանություն տվեց համաձայնագրի նախագծին։ Բացի այդ, բելառուսական կողմը առաջարկություններ ներկայացրեց ԱԱՀՈՒ կազմի մասին։ Ես կարծում եմ, որ Բելառուսի չստորագրելը ընդամենը տեխնիկական խնդիր է, և առաջիկայում այն կվերացվի»,- ասաց Բորդյուժան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մեկնաբանելով օգոստոսի մեկին Ղրղզստանում անցկացված ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները՝ նա հայտնեց, որ Մինսկը երբևէ կասկածներ չի արտահայտել ԱԱՀՈՒ ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ և «այդ նախագիծը չի համարում վնասակար»։

Ինչ վերաբերում է Ուզբեկստանի դիրքորոշմանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ Տաշքենդը ստորագրել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը ԱԱՀՈՒ ստեղծման մասին, բայց՝ հատուկ կարծիքով։

«Ուզբեկստանը կարծիք է արտահայտել այն կապակցությամբ, որ պատրաստ է քննարկել ԱԱՀՈՒ ստեղծման հարցը զորամիավորումներից, բայց դեմ է ԱԱՀՈՒ կազմում հատուկ նշանակության հակաահաբեկչական ուժերի ընդգրկմանը»,- ասաց նա։

Բորդյուժան ընդգծեց, որ Ուզբեկստանը չի խոչընդոտում ԱԱՀՈՒ ստեղծման համաձայնագրի ստորագրմանը և չի առարկում դրա դեմ, բայց մասնակցել «այն ձևով, ինչպես որ համաձայնագիրը մշակվել է, չի ծրագրում»։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
12 Դեկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունն առաջարկում է կրճատել ամանորյա արձակուրդները
Շատ ենք հանգստանում. ՀՀ կառավարությունը մտադիր է կրճատել ամանորյա արձակուրդները։
18:51
12 Դեկտեմբերի 2017
Ականի պայթյունից վիրավորված 19–ամյա զինծառայողը կորցրել է ոտնաթաթը
Ականի պայթյունից վիրավորված 19–ամյա զինծառայող Արթուր Դանիելյանը կորցրել է ոտնաթաթը։
18:37
12 Դեկտեմբերի 2017
24-ամյա երիտասարդը ստիպել է իր երեխայի մորն ու ընկերուհուն զբաղվել պոռնկությամբ
Երկու երիտասարդ կանանց ստիպել են զբաղվել պոռնկությամբ։
14:55
12 Դեկտեմբերի 2017
Հայտնի են դարձել ժամկետային զինծառայողի սպանության մանրամասները
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում:
12:53
12 Դեկտեմբերի 2017
19-ամյա զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել
Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է:
10:10
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանում և Արցախում կցրտի. օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
Դեկտեմբերի 11-ից 16-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
20:53
11 Դեկտեմբերի 2017
Երևանի բոլոր կոմունալ ծառայությունները տոնական օրերին շուրջօրյա հերթապահելու են
Երևանի բոլոր կոմունալ ծառայությունները Ամանորի տոնական օրերին կիրականացնեն շուրջօրյա օպերատիվ հերթապահություն:
15:36
11 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է հայկական դպրոցների ձմեռային արձակուրդների ժամանակացույցը
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է հանրապետության դպրոցների ձմեռային արձակուրդների ժամանակացույցը։
14:08
11 Դեկտեմբերի 2017
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են ապագայում ավելի բարձր կուտակային կենսաթոշակ ստանալ
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կկարողանան ապահովել ավելի բարձր թոշակ։
12:40
11 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է
Դեկտեմբերի 11-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
11:47
11 Դեկտեմբերի 2017
Եղանակը շարունակում է անակնկալ մատուցել Հայաստանի բնակիչներին
Եղանակը շարունակում է հաճելի անակնկալ մատուցել Հայաստանի բնակիչներին։
11:00
10 Դեկտեմբերի 2017
Օդերևութաբանները պատմել են Հայաստանում առաջիկա օրերի եղանակի մասին
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակի` առաջիկա օրերի կանխատեսումը: