485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Հայկական իջևանատուն են բացել Օրենբուրգում մարզի նահանգապետն ու Հայաստանի նախագահը
17:50
03 Օգոստոսի 2009

«Ազգային գյուղ» մշակութային համալիրի շրջանակներում թվով իններորդը դարձած հայկական իջևանատունն է այսօր բացվել Օրենբուրգում մարզի նահանգապետ Ալեքսեյ Չեռնիշևի և Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ինչպես և մյուս իջևանատներում, այստեղ ներկայացված են ազգագրական թանգարան, ազգային գրադարան և ազգային խոհանոցի կերակրատեսակներ մատուցող սրճարան։ 

Ալեքսեյ Չեռնիշևը նշեց, որ իջևանատան բացումն օրենբուգցիների համար իսկապես նշանակալի իրադարձություն է, լավ նվեր մարզին՝ 75-ամյակի և Օրենբուրգի նահանգի ստեղծման 265-ամյակի կապակցությամբ։

«Հայերի հայտնվելու պատմությունը մեր երկրամասում ավելի քան երկու հարյուրամյակ է կազմում և կապված է Ռուսաստանի՝ Կենտրոնական Ասիայի հետ առևտրական հարաբերությունների զարգացման հետ։ Օրենբուրգի պատմության մեջ տեղ են գտել բազմաթիվ նշանավոր հայերի անուններ, որոնց թվում են Օրենբուրգի  ավիացիոն ուսումնարանի սաներ, Խորհրդային Միության հերոսներ Աշոտ Կասպարովը և Մարդիրոս Նաղուլյանը։ Երկրամասի բնակիչները սրբացնում և պահպանում են հայ նշանավոր բանաստեղծ, հասարակական գործիչ Վահան Տերյանի հիշատակը, ով Օրենբուրգում է անցկացրել իր կյանքի վերջին օրերը»,- ասել է Չեռնիշևը։

Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, որ Օրենբուրգի նահանգ իր այցը Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության իրագործման մի մասն է։

«Լավագույն հայկական սփյուռքը բնակության երկրի օրինապաշտ քաղաքացիներն են»,- ընդգծել է նա՝ դիմելով ռուսաստանաբնակ հայրենակիցներին։

Մարդահամարի տվյալներով՝ մարզում բնակվում է 10,5 հազար հայ (տարածաշրջանի ողջ բնակչության 0,5 տոկոսը), որոնք ընդգրկված են թվաքանակով առավել խոշոր էթնիկական խմբերի տասնյակում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:56
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի տարածքում 2017թ. սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ
Հայաստանի տարածքում 2017 թվականի սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել:
17:43
07 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»
Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ:
14:39
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները նշել են, թե որքա՞ն գումար է հարկավոր լավ կյանքի համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։
13:40
07 Դեկտեմբերի 2017
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի
Դավթաշենի բնակարաններից մեկում ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։
12:43
07 Դեկտեմբերի 2017
Ucom–ի բաժանորդները մասամբ մնացել են առանց կապ տեխնիկական խնդիրների պատճառով
Ucom հեռահաղորդակցական ընկերության ցանցում առկա են տեխնիկական խնդիրներ։
12:29
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար
Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն:
11:03
07 Դեկտեմբերի 2017
Ողբերգությունից 29 տարի անց. Հայաստանը սգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Սպիտակն ավերվեց 30 վայրկյանում։ Երկրաշարժն ընդհանուր առմամբ ընդգրկեց երկրի տարածքի շուրջ 40 տոկոսը։
10:32
07 Դեկտեմբերի 2017
Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը նախատեսում են Երևանում բիզնես նախագիծ իրականացնել
Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը որոշել են բիզնես նախագիծ իրականացնել Երևանում։
08:00
07 Դեկտեմբերի 2017
Չորեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:59
06 Դեկտեմբերի 2017
Այսօր գիշերը Երևանում սպանված 38–ամյա տղամարդու ուղղությամբ արձակվել են բազմաթիվ կրակոցներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարուցվել է քրեական գործ 38-ամյա Արշակ Գալստյանի սպանության դեպքի առթիվ։
14:36
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կօրինականացվեն դայակները. պատգամավորները «կանաչ լույս» վառեցին երիտասարդ մայրերին օժանդակող օրենքին
Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50%–ը, սակայն այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը:
12:35
06 Դեկտեմբերի 2017
ԱԺ–ն հավանություն տվեց ռուսական պաշտպանական վարկի ներգրավմանը
ՀՀ ԱԺ պատգամավորները միաձայն վավերացրեցին Հայաստանին ռուսական 100 մլն դոլարի չափով պաշտպանական վարկի տրամադրման համաձայնագիրը։