481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Մեդվեդևը, ԱՊՀ առաջնորդները, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ղեկավարները կայցելեն ՌԴ նախագահի մրցանակի ձիարշավին
11:50
18 Հուլիսի 2009

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ԱՊՀ մի շարք առաջնորդները, ինչպես նաև Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ղեկավարները կդառնան ՌԴ նախագահի մրցանակի ձիարշավի պատվավոր հյուրերը, որը կանցկացվի շաբաթ օրը Մոսկվայի Կենտրոնական ձիարշավարանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ նախագահի մրցանակի խաղարկությանը, որը 2004թ.-ին հիմնադրվել է ՌԴ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և ՌԴ կառավարության աջակցությամբ, կմասնակցի չորս տարեկան հեծյալ և զտարյուն բարձր ցեղատեսակի 12 ձի: Բացի Ռուսաստանից ձիարշավին մասնակցելու հայտ են ներկայացրել Ղազախստանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Մոլդովան:

Ավանդական ձիարշավին հրավիրվել են ԱՊՀ մասնակից-երկրների բոլոր ղեկավարները: «Մենք անձնապես հրավիրել ենք բոլոր նախագահներին, ինչպես ավանդաբար է արվում, բոլոր նախագահներին հրավերք ենք ուղարկել, բացի Վրաստանից», - ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, ովքեր ուրբաթ Մոսկվայում Լեռնային Ղարաբաղին նվիրված երկկողմ հանդիպում են ունեցել: Մոսկվա կժամանեն Ղազախստանի և Տաջիկստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևն ու Էմոմալի Ռահմոնը, ովքեր ևս, ինչպես ակնկալվում է, հանդիպում կունենան Մեդվեդևի հետ: Մոսկվայում մի շարք հարցեր է մտադիր քննարկել նաև Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը:

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ հրավերքի համար, սակայն նրա ժամանակացույցը թույլ չի տալիս ներկա գտնվել ձիարշավին:

Ունեցած տեղեկատվության համաձայն՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի պատրաստվում Մոսկվա այցելել: Հանդիսատեսը նաև չի տեսնի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին: Սակայն Մոսկվայում որոշ առաջնորդների բացակայությունը ողբերգություն չեն սարքում:

Միջոցառմանը սպասվում է նաև Հարավային Օսեթիայի և Աբխազիայի նախագահներ Էդուարդ Կոկոյտի և Սերգեյ Բագապշի մասնակցությունը:

Ձիարշավի կազմակերպիչն է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը: Ինչպես տեղեկացրել են գերատեսչության մամուլի ծառայությունից, այս տարի առաջին անգամ ձիարշավն ինտեգրվել է զտարյուն հեծյալ ձիերին փորձության ենթարկելու միջազգային համակարգի մեջ: Վազքի հեռավորությունը 2 հազար մետրից հասցվել է 2,4 հազար մետրի: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 7 միլիոն ռուբլի:

Շաբաթ օրը ՌԴ նախագահի մրցանակից բացի Մոսկվայի կենտրոնական ձիարշավարանում կխաղարկվի ևս հինգ մրցանակ՝ Մեծ ինտերնացիոնալ մրցանակը, «Կրիտերիում» մրցանակը, ԱՊՀ Գավաթը, Ձիաբուծության ազգային միության մրցանակն ու «Ռաուտա» մրցանակը:

Մեծ Ինտերնացիոնալ մրցանակը 1,6 հազար մետր հեռավորությամբ ձիարշավ է երեք տարեկան և բարձր զտարյուն արաբական ցեղի հովատակների, կրտած ձիերի և զամբիկների համար: «Կրիտերիումը» հազար մետր հեռավորությամբ ձիարշավ է երկու և ավելի տարեկան բարձր ցեղատեսակի հովատակների, կրտած ձիերի և զամբիկների համար: «ԱՊՀ Գավաթ» մրցանակը 2 հազար մետր հեռավորությամբ ձիարշավ է երեք տարեկան հավատակների, կրտած ձիերի և զամբիկների համար: Ձիաբուծության ազգային միության մրցանակը 2 հազար մետր հեռավորությամբ ձիարշավ է երեք և ավելի տարեկան հովատակների, կրտած ձիերի և զամբիկների համար: «Ռաուտա» մրցանակը 1,4 հազար մետր հեռավորությամբ ձիարշավ է երկու տարեկան հովատակների, կրտած ձիերի և զամբիկների համար:

Առաջին անգամ Նախագահի մրցանակի ձիարշավը տեղի է ունեցել 2004թ.-ի հունիսի 3-ին Մոսկվայի կենտրոնական ձիարշավարանում: Հաղթող է դարձել չորսամյա շիկակարմիր Ակբաշ ձին, որը ծնվել է Կրասնոդարի երկրամասի ձիաբուծարանում:

2005թ.-ին ձիարշավն անցկացվել էր Կազանում: Հաղթել էր չորս տարեկան հովատակ Լամբորնը, որը պատկանում է Թաթարստանի ձիաբուծարանին:

2006 թ.-ին Մոսկվայի կենտրոնական ձիարշավարանում միաժամանակ եզրագծին էին հասել պոդմոսկովյան հովատակ Սաթելիտն ու ադրբեջանական Էշկիյան:

2007 թ.-ին Ռոստովում կազմակերպված ձիարշավում հաղթել էր հովատակ Տվերցը ձին (Տվերի մարզ): 2008թ.-ին Պյատիգորսկի ձիարշավարանում հաղթել էր երեք տարեկան Պալանդեր ձին (Վոլգոգրադի շրջան):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
20 Հոկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները կարող են զմայլվել աստղային անձրևով
Հայաստանի բնակիչներին աստղային անձրև է սպասվում։
20:28
20 Հոկտեմբերի 2017
Երևանում Ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն է բացվել
Կենտրոնն ապահովված է բարձրակարգ բուժծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով:
19:41
20 Հոկտեմբերի 2017
Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղ են որսացել (ՖՈՏՈ)
Համացանցում հայտնաբերվել է ապօրինի որսի հերթական դեպքը:
18:00
20 Հոկտեմբերի 2017
Հայաստանում, հնարավոր է, նոր տիպի ավտոբուսներ հայտնվեն
Առաջիկայում կիրականացվի թեստային փորձարկման ծրագիր՝ ստուգելու համար, թե ինչքանով արդյունավետ կլինի նման  ավտոբուսի կիրառությունը Հայաստանի պայմաններում։
17:11
20 Հոկտեմբերի 2017
Երևանի հասարակական տրանսպորտը, հնարավոր է, թանկանա. փորձագետ
Երևանում հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումը հնարավոր է և ամբողջովին հիմնավորված:
11:46
20 Հոկտեմբերի 2017
Ջերմաստիճանը Հայաստանում կշարունակի բարձրանալ
Օդերևութաբանները Հայաստանում  ջերմաստիճանի որոշակի բարձրացում են կանխատեսում։
11:04
20 Հոկտեմբերի 2017
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ–ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը
Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
17:22
19 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը հանձնարարեց լուծել Երևանի խցանումների հարցը
«Աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծուներ», – նշել է վարչապետը։
11:08
19 Հոկտեմբերի 2017
Ջերմ ու արևոտ օրերը վերադառնում են Հայաստան
Հոկտեմբերի 19-ից 23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
08:00
19 Հոկտեմբերի 2017
Չորեքշաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
13:29
18 Հոկտեմբերի 2017
Իտալացիները ցանկանում են աշխատել Հայաստանի ուղղաթիռային ավիացիայի ոլորտում
Elitaliana ընկերությունը հետաքրքված է Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու հարցում։
10:30
18 Հոկտեմբերի 2017
Արևային օրերը դեռ չեն պատրաստվում հեռանալ. ջերմաստիճանն էլ մի փոքր կբարձրանա
Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։