482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Մեկնարկել է «Համագործակցության աստղեր» մրցանակը
12:11
15 Հուլիսի 2009

ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության խորհուրդն (ՀՀԽ) ու ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (ՀՀՄՀ) հայտարարում են 2009թ.-ին «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի թեկնածուների առաջադրման մեկնարկի մասին:

Ինչպես հաղորդում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակները հաստատվել են ՀՀԽ-ի և ՀՀՄՀ-ի կողմից գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, հումանիտար գործունեության ոլորտներում:

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակները բաղկացած են դրամական պարգևատրումից, դիպլոմից, մրցանակի դափնեկրի պատվավոր կոչումից և դրա հավաստագրից: Նշված երեք անվանակարգում շնորհվում է երեք մրցանակ՝ յուրաքանչյուրը 2 միլիոն ռուբլի արժողությամբ:

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին կարող է հավակնել անձը կամ կոլեկտիվը, որի՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի կամ հումանիտար գործունեության զարգացման մեջ կատարած ներդրումը պետք է համապատասխանի համաշխարհային ձեռքբերումների մակարդակին և պետք է նպաստի ինչպես ԱՊՀ յուրաքանչյուր երկրի, այնպես էլ Համագործացության զարգացմանը:

Մրցանակի թեկնածուների առաջադրումն իրականացնում են ԱՊՀ պետությունների կառավարությունները, որոնք ՀՀԽ-ի և ՀՀՄՀ-ի մասնակիցներ են, կամ նրանց կողմից լիազորված մարմինները՝ ՀՀԽ-ի և ՀՀՄՀ-ի մասնակից-պետություններում սահմանված ընթացակարգերի համաձայն՝ պետական մրցանակին առաջադրվող աշխատանքների փորձաքննության համար:

Յուրաքանչյուր երկիր «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին կարող է առաջադրել երեք թեկնածու՝ մեկական թեկնածու ամեն անվանակարգում: Եթե կոլեկտիվ է առաջադրվում, ապա պետք է ներկայացվեն միայն հիմնական հեղինակները, որոնց ստեղծագործական ներդրումն առավել զգալի է և նրանց թիվը չպետք է գերազանցի երեքը: Չի թույլատրվում առաջադրվող կոլեկտիվում ընդգրկել միայն վարչական և կազմակերպչական աշխատանքներ իրականացնող անձանց:

Մրցանակների դափնեկիրների անունները կհրապարակվեն ԶԼՄ-ներում 2009թ.-ի դեկտեմբերին: Դափնեկիրների հրապարակման և պարգևատրման արարողությունը ծրագրվում է անցկացնել մինչև 2010թ.-ի ապրիլը:

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին թեկնածուներ առաջադրող կառավարությունները կամ նրանց կողմից լիազորված մարմինները պետք է մինչև 2009թ.-ի սեպտեմբերի 30-ը ՀՀԽ-ի և ՀՀՄՀ-ի Մրցանակների խորհրդի քարտուղարություն (որի գործառույթներն իրականացնում է ՀՀՄՀ-ի Գործադիր տնօրինությունը) ներկայացնեն յուրաքանչյուր թեկնածուի մասին գրավոր նկարագիր: Նկարագրի հետ պետք է ներկայացվեն նաև այն նյութերը (այդ թվում՝ հրապարակված գիտական, ստեղծագործական, գեղարվեստական, մեթոդաբանական աշխատանքները), որոնց ստեղծման համար թեկնածուներն առաջադրվում են «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:14
25 Մայիսի 2017
Շարմազանովը ներկայացրեց ՀՀ կառավարության ապագա կազմը
ՀՀ նոր կառավարության կազմը հինգշաբթի քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ:
21:51
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը մի շարք նշանակումներ է կատարել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի նախարարների նշանակումների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել։
21:23
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետ է նշանակել
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետի նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։
21:16
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը Ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել գեներալ մայոր Սամվել Ղուկասյանին Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:
20:29
25 Մայիսի 2017
Կարեն Կարապետյանն «անցել է» շենքերի կտուրներին
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում խոսել է երկրի շենքերի կտուրների մասին։
19:00
25 Մայիսի 2017
Միայնակ տարեցները Երևանում անվճար դեղորայք կստանան
Հայաստանի կառավարությունը  հավանություն է տվել տնային պայմաններում սպասարկում ստացող անձանց անվճար դեղորայքի տրամադրման որոշման լրացումներին։
18:16
25 Մայիսի 2017
Երկար սպասված լուր Պրահայի սիրահարների համար. ուղիղ չվերթերը վերականգնվել են
«Արմենիա» ավիաընկերությունը Երևան–Պրահա–Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի:
18:03
25 Մայիսի 2017
Վերսկսվել են Երևան-Մինսկ ուղիղ չվերթերը
«Բելավիա» բելառուսական ավիաընկերությունը վերսկսել է Երևան-Մինսկ ուղիղ ավիահաղորդակցությունը:
17:35
25 Մայիսի 2017
Կարեն Կարապետյանը մասնակցել է Հայաստանում կառուցվող աշխարհի ամենաերկար Zip Line-ի կառուցմանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ներդրումն է ունեցել Հայաստանում կառուցվող աշխարհի ամենաերկար Zip Line-ի կառուցմանը։
16:06
25 Մայիսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը՝ հաճախորդների հետ համագործակցության որակյալ և արդյունավետ միջոց
Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը օրական սպասարկում է միջինը 3000 մուտքային և ելքային զանգ։
08:00
25 Մայիսի 2017
Չորեքշաբթի՝ մայիսի 24–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մայիսի 24–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

20:33
24 Մայիսի 2017
Խոշոր բուքմեյքերական ընկերություն է մտնում հայկական շուկա
Adjarabet խոշոր բուքմեյքերական և խաղային առցանց հարթակն է մտել հայկական շուկա։