486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվան դրական է գնահատում Երևանում, Բաքվում և Ստեփանակարտում անցկացված Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումների արդյունքները
10:47
13 Հուլիսի 2009

Մոսկվան դրական է գնահատում Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում անցկացված Ադրբեջանի և Հայաստանի հասարակական, քաղաքական և մշակութային գործիչների հանդիպումների արդյունքները, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղակայված ՌԴ ԱԳՆ տեղեկատվության մեջ:

«Ռուսական կողմը դրական է գնահատում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները: Այսուհետ ևս ակտիվորեն կնպաստենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առաջխաղացմանն՝ այդ թվում նաև ակտիվորեն աջակցելով ժողովրդական դիվանագիտության ուղղությամբ ձեռնարկվող քայլներին», - ընդգծվում է տեղեկատվության մեջ:

Հուլիսի 3-ին Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում տեղի ունեցան ադրբեջանցի և հայ հասարակական և մշակութային գործիչների, Ազգային ժողովների պատգամավորների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպումները, որոնք անցկացվեցին Մոսկվայում երկու երկրների դեսպաններ Արմեն Սմբատյանի և Փոլադ Բյուլբյուլօղլու, ինչպես նաև ՌԴ նախագահի միջազգային-մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյի մասնակցությամբ:

«Ինչպես հայտնի է՝ առաջին նման միջոցառումը տեղի էր ունեցել 2007 թ.-ի հունիսին: Այս հանդիպումները դարձան կարևոր նախաձեռնության շարունակությունը: Կարծիքների շահագրգիռ փոխանակումը հաստատեց, որ հանրությունը, քաղաքացիական հասարակության ինստիտուտները կոչված են զգալի ներդրում կատարել ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կողմերի միջև վստահության վերականգնման ու ամրապնդման, ինչպես նաև հակամարտության խաղաղ լուծման համար բարենպաստ մթնոլորտի ձևավորման գործում», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից:

Տեղեկատվության մեջ կարևորվում է նաև այն հանգամանքը, որ երկխոսության մասնակիցներին ընդունած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն աջակցել են նրանց ջանքերին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
27 Փետրվարի 2017
«Կանաչ լույս» դեպի Ֆրանսիա` հայ ուսանողների և մասնագետների համար
Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի նիստում վավերացրել է Ֆրանսիայի հետ միգրացիոն գործընկերության մասին` 2016 թվականի հոկտեմբերի 27–ին ստորագրած համաձայնագիրը։
19:47
27 Փետրվարի 2017
Կդադարեցվի միկրոավտոբուսային երկու երթուղիների աշխատանքը Երևանում
2017թ. մարտի 1-ից կդարարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երկու երթուղիների աշխատանքը։
18:48
27 Փետրվարի 2017
Կարապետյան. միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ուղերձով դիմել է սփյուռքահայությանը:
16:59
27 Փետրվարի 2017
Պետական խորհրդանիշի օր է սահմանվել Հայաստանում
Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի լրացումները։
14:39
27 Փետրվարի 2017
Արագածոտնում 20–ամյա տաքսիստի սպանության մեջ մեղադրվողը հրաժարվել է ցուցմունք տալ և ցանկացել է հանրային պաշտպան ունենալ
24–ամյա տղամարդը հրաժարվել է որպես կասկածյալ ցուցմունք տալ և ցանկություն է հայտնել հանրային պաշտպան ունենալ։
13:52
27 Փետրվարի 2017
ՀՀ նախագահը ներկայացրել է Վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնի նոր թեկնածուին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնի  նոր թեկնածուին:
16:15
26 Փետրվարի 2017
«Գիշերային թիթեռնիկը» Երևանում առևանգել է «կլիենտի» մեքենան, ով չի վճարել ինտիմ ծառայությունների համար
Կարեն Առաքելյանը ոստիկանությանն ահազանգել է, որ ժամեր առաջ Սայաթ –Նովա պողոտայից առևանգել են իր Toyota մակնիշի ավտոմեքենան:
15:35
26 Փետրվարի 2017
Սոցցանցերում ադրբեջանական ֆեյքերն ապատեղեկատվություն են տարածում Արցախում գիշերային հարձակման մասին. փորձագետ
Ադրբեջանը սոցցանցերում գործարկել է մեծ թվով կեղծ էջեր,  որոնք ապատեղեկատվություն են տարածում ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում գրանցված իրադարձությունների մասին:
14:00
26 Փետրվարի 2017
Սուրենյան. Բացառիկ երևույթ Հայաստանում՝ մառախուղը թույլ չի տալիս արեգակնային էներգիայի ներհոսքը
Ըստ կատարված կանխատեսումների, նախօրեի ցերեկը մի շարք մարզերում գրանցվել է դրական ջերմաստիճան:
12:32
26 Փետրվարի 2017
Հայաստանում գործարկվում է «թեժ գիծ»՝ կապված ադրբեջանական հաքերների կողմից սպասվող DDoS հարձակումների հետ
ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը գործարկում է «թեժ գիծ»:
11:00
26 Փետրվարի 2017
Երևանի կենտրոնում ճանապարհային երթևեկության փոփոխություն է կատարվել
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրել է Երևանի կենտրոնի երկու խաչմերուկներում ճանապարհային երթևեկության փոփոխության մասին:
19:42
25 Փետրվարի 2017
Ադրբեջանի տեղեկությունն արցախյան անօդաչուի ոչնչացման վերաբերյալ չհաջողված քարոզչական հնարք է. ՀՀ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել: