486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Մեդվեդևը «ՌԴ վաստակավոր արտիստի» կոչում է շնորհել Ալեքսանդր Պանկրատով-Չյորնիին
17:43
10 Հուլիսի 2009

 Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի» կոչում է շնորհել դերասան և ռեժիսոր Ալեքսանդր Պանկրատով-Չյորնիին, ասվում է ուրբաթ Կրեմլի կայքում տեղադրված պետության ղեկավարի հրամանագրում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Կոչումը հայտնի դերասանին ու ռեժիսորին շնորհվել է «կինեմատոգրաֆի արվեստում ունեցած մեծ վաստակի համար», նշվում է փասռաթղթում։ Հունիսի 28-ին լրացել է ժողովրդի կողմից սիրված դերասանի 60-ամյակը։

«Բազմաթիվ ֆիլմերում Ձեր կողմից ստեղծած վառ ու հիշվող կերպարներն ընդգրկվել են հայրենական կինեմատոգրաֆի «ոսկե հավաքածուում»։ Ձեր կատակերգական և դրամատիկ տաղանդը ճանաչված է և պրոֆեսիոնալների, և հանդիսատեսի կողմից»,- ասել է Մեդվեդևը հոբելյանի առթիվ ուղղված շնորհավորական հեռագրում։

Ալեքսանդր Պանկրատով-Չյորնին ծնվել է 1949 թվականի հունիսի 28-ին Ալթայի երկրամասի Կոնևո գյուղում։ Ավարտել է Գորկու անվան թատերական ուսումնարանը։ Աշխատել է որպես դերասան Պենզայի դրամատիկական թատրոնում։ 1976 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆի պետական համառուսական ինստիտուտի (ВГИК) ռեժիսուրայի  ֆակուլտետը։ Դերասանը հանրաճանաչություն ձեռք բերեց «Մենք ջազից ենք» (1983) ֆիլմում ունեցած դերից հետո, այնհուհետև նա նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում («Ձմեռային երեկոն Գագրայում», «Որտե՞ղ է գտնվում նոֆելետը», «Կնամոլ» և այլն)։

2006 թվականից նա Միխայիլ Եվդոկիմովի անվան հիմնադրամի հոգաբարձուների խորհդի նախագահն է։

Ազգանվան մասնիկը «ստացել է» համակուրսեցի-անվանակցից տարբերվելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
24 Փետրվարի 2017
Հայաստանի ռազմական ավիացիայի ինստիտուտի թիմը հաղթահարել է Airbus–ի մրցույթի երկրորդ փուլը
Ռազմական ավիացիայի ինստիտուտի «Արարատ» թիմը հաղթահարել է Airbus Fly Your Ideas 2017 հեղինակավոր մրցույթի երկրորդ փուլը։
15:52
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:
12:10
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը պատրաստվում է պայմանավորվել Ծառուկյանի հետ
Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել:
11:54
24 Փետրվարի 2017
Ծառուկյանն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզչությամբ
Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում:
11:05
24 Փետրվարի 2017
Տեղափոխություններ ԱԺ ընտրություններից հետո. ով կմնա, և ով` ոչ
Նախագահ  Սերժ Սարգսյանը վերջին օրերին քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին Աժ նախագահ դարձնելու հնարավորությունը։
10:29
24 Փետրվարի 2017
Գարունն ավելի մոտ է. Հայաստանում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն
Հայաստանի մարզերից մեկում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն։
08:00
24 Փետրվարի 2017
Հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
20:48
23 Փետրվարի 2017
Հայաստանի պաշտպանության նախարարը կողմ է, որ կանայք ծառայեն բանակում
Այն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել զինվորական ծառայության մեջ, պետք է ունենան այդ հնարավորությունը:
18:54
23 Փետրվարի 2017
Լապշինը մեզ բոլորիս «քաշեց»
Հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորին վնասել է:
18:27
23 Փետրվարի 2017
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում:
16:41
23 Փետրվարի 2017
Հայ ուսանողներն արտասահմանյան բուհերում սովորելու համար նոր կրթաթոշակներ կստանան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ: