486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ԱԳՆ-ի կարծիքով պետք չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասնակիցներին դրսից «բաղադրատոմսեր» փաթաթել
12:17
25 Հունիսի 2009

Ռուսաստանը դեմ է ղարաբաղյան հակամարտության մասնակիցներին դրսից «բաղադրատոմսեր» փաթաթելուն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:

Իտալիայի Տրիեստե քաղաքում՝ այսօր կայանալիք «ութնյակի» նախարարական հանդիպման ժամանակ մասնակիցները ծրագրում են քննարկել խնդրի կարգավորման հետագա ուղիները:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է հետևողական և անփոփոխ, այն լավ հայտնի է», - հիշեցրել են ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտից: «Ռուսաստանը դեմ է հակամարտության մասնակիցներին դրսից «բաղադրատոմսեր» փաթաթելուն: «Մենք կարծում ենք, որ վերջնական ընտրության գլխավոր պատասխանատվությունը պետք է ընկած լինի ադրբեջանցիների և հայերի վրա»:

Ռուսաստանը «պատրաստ կլիներ աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որը ձեռնտու կլինի բոլոր ներգրավված կողմերին, իսկ փոխզիջումային պայմանավորվածություն ձեռքբերման դեպքում՝ հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»: «Կարծում ենք, որ կենսունակ կլինի այնպիսի որոշումը, որի արդյունքում տարածաշրջանը չի վերածվի միջազգային ռազմաքաղաքական մրցակցության ասպարեզի, ընդունակ կլինի վերադարձնել կայունությունն ու հանդարտությունն Անդրկովկասում», , - ավելացրել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Երկկողմ ձևաչափում և որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին, անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի նախագահների և արտգործնախարարների մակարդակով ընթացող քաղաքական կարգավորման գործընթացում օգնենք կողմերին մոտենալ հակամարտության լուծմանը», - հավաստիացրել են նախարարությունից:

«Հենց այս նպատակով է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցել Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հինգերորդ հանդիպումը, որից հետո նրանց հետ առանձին, իսկ այնուհետև միասին հանդիպել Դմիտրի Մեդվեդևը», - հիշեցրել են գերատեսչությունից:

«Սկզբունքորեն կարևոր ենք համարում այն, որ այդ հանդիպումների ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման տեսակետից և ձեռք է բերվել պայմանավորվածություն ամենամոտ ապագայում հաջորդ հանդիպումն անցկացնելու մասին», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Ութնյակի» երկրների կեսից ավելին՝ Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ընդգրկված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբում (խմբում ընդհանուր առմամբ 12 պետություն է ներառված), իսկ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը համանախագահներն են:

«Մենք գոհունակությամբ ենք նշում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքային գրեթե բոլոր հարցերի շուրջ մեր դիրքորոշումները, ամեն դեպքում համանախագահող երկրների դիրքորոշումները, համընկնում են», - եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:25
01 Մարտի 2017
Հայ ակրոբատները ռոքնռոլ կպարեն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում քննարկել են Հայաստանում ակրոբատիկական ռոքնռոլի զարգացման հնարավորությունները:
15:43
01 Մարտի 2017
Գարնանային մառախլապատ Երևանը` թռչնի թռիչքի բարձրությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Bogossi Production–ը Facebook–ում տեսանյութ է հրապարակել:
13:41
01 Մարտի 2017
Սուրենյան. Արարատյան դաշտի և Երևանի ազգաբնակչությանը ցանկանում եմ համբերություն
Սուրենյանը համբերություն է մաղթել Արարատյան դաշտի և Երևանի ազգաբնակչությանը։
13:28
01 Մարտի 2017
ՔԱԳՎ. «Զվարթնոց» օդանավակայանը կրկին աշխատում է նորմալ ռեժիմով մի քանի չվերթերի ուշացումից հետո
«Զվարթնոց» օդանավակայանը կրկին աշխատում է նորմալ ռեժիմով մառախուղի պատճառով մի քանի չվերթերի ուշացումից հետո։
11:26
01 Մարտի 2017
Մեկ ձայնի համար առաջարկվում է մինչև 30 հազար դրամ. «Ժողովուրդ»
Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը, քաղաքական ուժերն ավելի են սկսում լարվել և գործի դնել իրենց ռեսուրսները:
08:00
01 Մարտի 2017
Երեքշաբթի` փետրվարի 28–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` փետրվարի 28–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:31
28 Փետրվարի 2017
Տեսախցիկներն արձանագրել են դիմակավորված երեք անձանց մուտքը «Հայփոստի» բաժանմունքներից մեկը. նրանց որոնում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվարի 21–ի գիշերը երեք դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել «Հայփոստի»  բաժանմունքներից մեկը։
17:00
28 Փետրվարի 2017
Հայ զինվորը դարձել է բջջային հեռախոսների համար նախատեսված Hi Zinvor խաղի կերպար
Hi Zinvor–ում հանդես է գալիս հայ զինվորի կերպար։ Խաղի ժամանակ խաղացողը կատարում է տարբեր առաջադրանքներ։
16:00
28 Փետրվարի 2017
Արմեն Յոլյանը դարձել է Հայաստանի Վերահսկիչ պալատի նոր նախագահ
Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի հաստատեց Լևոն Յոլյանի թեկնածությանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում։
15:53
28 Փետրվարի 2017
Բոլոր ուժային կառույցները և շտապօգնության ծառայությունն աշխատում են ուժեղացված ռեժիմով Կապանում գրանցված երկրաշարժից հետո
Բոլոր ուժային կառույցները և շտապօգնության ծառայությունն աշխատում են ուժեղացված ռեժիմով Կապանում գրանցված երկրաշարժից հետո, տեղեկացրեց Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը։
12:29
28 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը կարող է Լոնդոնում Հայաստանի դեսպան դառնալ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ՀՀ նախագահից այլ պետական աշխատանքի հրավեր է ստացել:
11:47
28 Փետրվարի 2017
Կինը պնդում է, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել
52-ամյա կինը հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցն իր նկատմամբ բռնություն է գործադրել։