486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում փնտրում են թիկնապահին, ով կասկածվում է իր գործատուից 16 միլիոն ռուբլի գողանալու մեջ
13:40
23 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիրա/. Միլիցիան Մոսկվայում փնտրում է թիկնապահին, ով կասկածվում է իր գործարար-գործատուի ավտոմեքենան առևանգելու մեջ, որտեղ 16 միլիոն ռուբլի է եղել, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստին» է տեղեկացրել Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը:

Նրա խոսքերով, դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Սամոտեչնայա նրբանցքի մերձակայքում: ««02» ծառայությանն է դիմել առևտրային բանկի փոխնախագահը, ով հայտարարել է, որ իր թիկնապահն առևանգել է իր Folkswagen Caddy ավտոմեքենան, որի սրահում 16 միլիոն ռուբլի կար», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նշել է, որ ավտոմեքենան և թիկնապահին փնտրելու համար քաղաքի տարածքում «թեժ գծով հետախուզման» ծրագիր է հայտարարվել:

«Երեքշաբթի մոտավորապես ժամը 2:00-ին (Երևանի ժամանակով ժամը 3:00-ին) գործարարը կրկին դիմել է «02» ծառայությանը և հայտարարել, որ գտել է իր ավտոմեքենան Դելեգատսկայա փողոցի վրա», - ավելացրել է գործակալության զրուցակիցը՝ պարզաբանելով, որ գտնված մեքենայում գումարը չի հայտնաբերվել:

Նախնական տվյալներով՝ չարագործի գործողությունների հետևանքով ընդհանուր կորուստը 16 միլիոն ռուբլի է գնահատվում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 158-րդ հոդվածի 4-րդ մասի (առանձնապես խոշոր չափերի կողոպուտ՝ կազմակերպված հանցավոր խմբի կողմից), որը մինչև տասը տարի ազատազրկում է նախատեսում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:52
22 Փետրվարի 2017
ԴԱՀԿ աշխատակիցներն ավելի քան 10 մլն դրամի գողություն են կատարել քաղաքացու բնակարանից
ԴԱՀԿ աշխատակիցները հափշտակել են ներքնակների տակ պահված 9.504.000 ՀՀ դրամին համարժեք ռուսական ռուբլին և պահարանի մեջ գտնվող 1.350.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր:
13:42
22 Փետրվարի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն:
13:21
22 Փետրվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է այն պայմանները, որոնց դեպքում կկիրառվեն «Իսկանդերները»
Այս զենքի նշանակությունն ու պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքին, որի դեմ այն կկիրառվի:
11:34
22 Փետրվարի 2017
ՃՈ–ն բարիանում է. դրական փոփոխություններ են սպասվում
Ճանապարհային ոստիկանությունում սպասվում են դրական փոփոխություններ։
08:00
22 Փետրվարի 2017
Երեքշաբթի` փետրվարի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` փետրվարի 21–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:59
21 Փետրվարի 2017
Կառավարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ներկայացված ծրագրերը
Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է հետևողականորեն աշխատել ներդրողների հետ։
20:31
21 Փետրվարի 2017
Ինչպե՞ս է 4–ամյա երեխան դուրս եկել մանկապարտեզից. նոր մանրամասներ և հանգամանքներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեխան բերանքսիվայր ընկած է եղել ջրում, ոտքերով դեպի ափամերձ մասը:
17:14
21 Փետրվարի 2017
Հրապարակվել են ընտրությունների նախնական ցուցակները
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները:
15:37
21 Փետրվարի 2017
Կեղծ հակահիպերտոնիկ դեղորայք և հակաբիոտիկներ են հայտնաբերվել Հայաստանում
«Պրեստանս» հակահիպերտոնիկ կեղծ դեղամիջոցներ և «Ցեֆտրիաքսոն Աստերիա» կեղծ հակաբիոտիկ է հայտնաբերվել Երևանում և երկրի մի շարք մարզերում:
12:40
21 Փետրվարի 2017
Ստավրոպոլը Երևանի հետ կանոնավոր ավիահաղորդակցություն կհաստատի
«Ստավրոպոլ» միջազգային օդանավակայանը ծրագրում է ավիահաղորդակցություն հաստատել Հայաստանի մայրաքաղաքի հետ։
11:43
21 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը հորդորել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀԱԿ–ին
ՀԱԿ-ը հայտնվել է բավական ծանր ֆինանսական վիճակում:
08:00
21 Փետրվարի 2017
Երկուշաբթի՝ փետրվարի 20-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ փետրվարի 20-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը: