483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվան Իրանի ընտրությունները երկրի ներքին գործն է համարում և ողջունում է Ահմադինեժադի այցը. ԱԳՆ
12:08
16 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվան Իրանում անցկացված նախագահական ընտրությունները երկրի ներքին գործն է համարում և ողջունում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Ռուսաստան, երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Ընտրություններին Ահմադինեժադի հաղթանակից հետո Թեհրանում բախումներ տեղի ունեցան ոստիկանության և գործող նախագահի հակառակորդների միջև, ովքեր դժգոհ էին մնացել քվեարկության արդյունքներից:

«Մենք այս այցը (Ահմադինեժադի այցը Եկատերինբուրգ՝ ՀՇԿ-ի գագաթնաժողովին) դիտարկում ենք որպես գործընկերական, բարիդրացիական, ավանդական բարեկամական հարաբերությունների արտացոլում, որոնք երկար ժամանակի ընթացքում բնութագրում են Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները», - ասել է Ռյաբկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իրանի ընտրությունների հարցը իրանցի ժողովրդի ներքին գործն է», - ավելացրել է նա: «Մենք ողջունում ենք այն, որ ընտրությունները տեղի են ունեցել, մենք ողջունում ենք Իրանի վերընտրված նախագահին ռուսական հողի վրա», - ասել է Ռյաբկովը:

Նա «բավականին խորհրդանշական» է համարել այն, որ վերընտրվելուց հետո արտասահման կատարած իր այցն Ահմադինեժադն իրականացնում է հենց Ռուսաստան»:

«Ւնձ թվում է՝ դա Ռուսաստանի և Իրանի հարաբերությունների հետագա զարգացման երաշխիքն է», - հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Ահմադինեժադը նախօրեին պետք է այցելեր Եկատերինբուրգ՝ Համագործացության շանհայան կազմակերպության (ՀՇԿ) գագաթնաժողովին մասնակցելու, որտեղ նրա երկիրը դիտորդի կարգավիճակ ունի, սակայն նա մեկ օրով հետաձգել է այցը: Երկուշաբթի ծրագրված էր նաև Իրանի նախագահի հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Այցը հետաձգելու Թեհրանի հնարավոր պատճառներից մեկն Իրանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն է: Սակայն այս ամենի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել:

Իրանում իրավիճակը սրվել է ուրբաթ տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո: Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հավաքել է 62,63 տոկոս, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ նախկին վարչապետ Միրհոսեյն Մուսավին՝ 33,75 տոկոս, մյուս երկու թեկնածուները հավաքել են ավելի քան 2 տոկոս:

Արդյունքները հայտարարելուց հետո Թեհրանի փողոցներ են դուրս եկել Ահմադինեժադի հակառակորդներն ու քվեարկության արդյունքներից դժգոհ մարդիկ: Բողոքողներն իրականացնում էին հրկիզումներ, ավերում էին խանութներ: Ոստիկանության հետ բախումներին ընդդիմության հազարավոր կողմնակիցներ էին մասնակցում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:03
30 Մարտի 2017
The Huffington post: ինչու յուրաքանչյուր ամերիկացի պետք է դիտի «Խոստումը» ֆիլմը
The Huffington Post հեղինակավոր պարբերականը գրել է «Խոստումը» ֆիլմի մասին։
19:50
30 Մարտի 2017
Հայաստանը երկրորդ հնարավորությունը կտա զինվորական ծառայություն չանցած անձանց
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու օրենքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ:
13:21
30 Մարտի 2017
ԶԼՄ-ները պարզել են, թե ով կպայքարի Երևանի քաղաքապետի պաշտոնի համար
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այս օրերին զուգահեռաբար զբաղված են Երևանի ավագանու ընտրությունների խնդրով:
13:10
30 Մարտի 2017
Կրասնոդարի երկրամասի օդանավակայաններն առաջին անգամ սկսում են սպասարկել Գյումրիից իրականացվող չվերթերը
Կրասնոդարի երկրամասի օդանավակայանները առաջին անգամ սկսում են Գյումրիից իրականացվող չվերթեր սպասարկել:
12:49
30 Մարտի 2017
Սերժ Թանկյանը ժամանել է Երևան իր առաքելությունն իրականացնելու համար
Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը եկել է Երևան խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։
12:05
30 Մարտի 2017
Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետի թեկնածու
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին:
20:42
29 Մարտի 2017
Սարգսյան. ընտրությունները կարևորագույն հանգրվան են Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին
Առաջիկա ընտրությունները կարևորագույն հանգրվան են Հայաստանի համար սահմանադրական բարեփոխումներից հետո ժողովրդավարացման ճանապարհին:
17:53
29 Մարտի 2017
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի
Մարտի 30-ից Երևանի խաչմերուկներից մեկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
16:55
29 Մարտի 2017
Beeline-ը և ԵՊՀ–ն կգործակցեն կարիերայի զարգացման գործում
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն և Երևանի պետական համալսարանը չորեքշաբթի գործակցության հուշագիր են ստորագրել:
16:33
29 Մարտի 2017
Քաղաքական ո՞ր կուսակցություններն են ամենից շատ երևացել հայկական հեռուստատեսությունում
Երևանի մամուլի ակումբը նախընտրական դիտարկում է անցկացրել։
15:11
29 Մարտի 2017
Բախումները ղարաբաղյան հակամարտության գոտում 2017 թ.-ին կարող են ավելի վտանգավոր լինել
2017 թ.-ը կարող է ավելի վտանգավոր լինել ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ սրման տեսանկյունից, քան 2016 թ.-ը, կարծում է Թոմաս դը Վաալը:
12:41
29 Մարտի 2017
ՀՀ նախագահը աշխատանքային այցով մեկնել է Մալթա
Այցի նպատակն է մասնակցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: