480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը թայմ-աութ է վերցնում կաթի հարցի շուրջ Բելառուսի հետ ունեցած բանակցություններում. Օնիշչենկո
10:24
16 Հունիսի 2009

Ռուսաստանը թայմ-աութ է վերցնում  ռուսական շուկա բելառուսական կաթնամթերքի մատակարարման հարցի շուրջ Բելառուսի հետ բանակցություններում` Մինսկի դիրքորոշումը ճշտելու նպատակով, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստին» է տեղեկացրել ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության պետ (Ռոսպոտրեբնադզոր), ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:

«Բելառուսի պաշտոնատար անձանց հրապարակային մեկնաբանությունները, որոնք մենք ստացանք այդ երկրի մամուլից, ինչպես նաև պաշտոնական ԶԼՄ-ների` օրինակ` «Սովետսկայա Բելառուսիայի» մեկնաբանություններն ինձ բոլոր հիմքերն են տալիս կասկածելու, որ Մոսկվայում գտնվող Մինսկի պատվիրակության հետ ձեռք բերած պայմանավորվածությունները համընկնում են Բելառուսի պաշտոնատար անձանց դիրքորոշման հետ: Նրանց և մեր ժամանակը զուր չվատնելու համար մենք դիրքորոշումները ճշտելու համար թայմ-աութ ենք վերցնում, և կախված բելառուսների պարզաբանումների արդյունքներից՝ մենք կորոշենք՝ շարունակելու՞ ենք մեր աշխատանքը, թե ոչ», - ասել է Օնիշչենկոն:

Նա դժվարացել է խոսել բանակցությունների վերսկսման հնարավոր ժամկետների մասին: «Չեմ կարող ասել, թե որքան կտևի այս թայմ-աութը», - ասել է Օնիշչենկոն: Ռուսաստանի կարգավորիչն արգելել է Բելառուսից ՌԴ ներմուծել կաթնամթերքի լայն շրջանակ՝ կաթի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի պահանջների համաձայն Բելառուսի կողմից փաստաթղթերի վերաձևակերպումը չկատարելու պատճառով:

Նախօրեին Օնիշչենկոն նշել էր, որ բելառուսական կաթնամթերքը ռուսական շուկա վերադարձնելու համար «զգալի ժամանակ» կպահանջվի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:22
28 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում կնքահայր է դարձել (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում գտնվելու օրերին կնքահայր է դարձել:
14:11
28 Հունիսի 2017
Հայտնի է դարձել «Ծիրան»–ի վրա հարձակվողի ինքնությունը
Ոստիկանության աշխատակիցները կարողացել են պարզել հունիսի 26-ին «Ծիրան» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը:
13:29
28 Հունիսի 2017
Ցանկացած զենքի մատակարարումն Ադրբեջանին մեծ նոր ռիսկեր է ստեղծում. Վիգեն Սարգսյան (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցին։
13:19
28 Հունիսի 2017
«Սասնա ծռեր»-ի դատական նիստը հետաձգվել է. վիճել են ամբաստանյալներն ու ոստիկանները
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվել է վեճի պատճառով։
08:00
28 Հունիսի 2017
Երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:11
27 Հունիսի 2017
Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքով։
15:47
27 Հունիսի 2017
Ադրբեջանական կաթի փոշու ներկրումը կանխվեց
Հայաստանի կարգավորիչը կանխել է ադրբեջանական ծագման կաթի փոշու ներմուծման փորձը։  
14:56
27 Հունիսի 2017
ՊԵԿ նախագահը ներկայացրել է ապագա ծրագրերը
ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեքշաբթի լրագրողներին ներկայացրեց ապագա ծրագրերը:
14:23
27 Հունիսի 2017
Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենը AIESEC-ի երիտասարդներին ներկայացրեց ընկերության հաջող կառավարման իր գաղտնիքները
Հունիսի 23-25-ը Ծաղկաձոր քաղաքում AIESEC-ի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
11:26
27 Հունիսի 2017
Հայաստանում 20 կեղծ դիպլոմներ են տրվել
Հարուցվել են քրեական գործեր։
08:00
27 Հունիսի 2017
Երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
18:43
26 Հունիսի 2017
24 ժամ ջուր չի լինի Սևան քաղաքի որոշ շրջաններում
Սևան քաղաքի որոշ հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։