478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանն իր գխավոր տոնն է նշում
11:51
12 Հունիսի 2009

Ռուսաստանն ուրբաթ նշում է իր կարևոր պետական տոներից մեկը՝ Ռուսաստանի օրը։ Հունիսի 12-ին տեղի է ունեցել միանգամից երկու նշանակալի իրադարձություն Ռուսաստանի նորագույն պատմության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Այդ օրը 1990թ.-ին դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակ Ռուսաստանի խորհրդային դաշնային սոցիալիստական հանրապետության (ՌԽԴՍՀ) ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը ընդունեց Ռուսաստանի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը, որի հիմնական գաղափարը կայանում էր նրանում, որ պետական և հասարակական կյանքին վերաբերող հարցեր լուծելիս՝ ՌԽԴՍՀ-ն կարող է կիրառել ողջ իշխանությունը։ Հռչակվեց Ռուսաստանի Սահմանադրության և նրա օրենքների գերակայությունը։

Հռչակագրում նաև հաստատվում էին հավասար իրավական հնարավորություններ բոլոր քաղաքացիների, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համար, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաշխման սկզբունքը, ինքնավար հանրապետությունների, ՌԽԴՍՀ-ի շրջանների, օկրուգների  իրավունքների զգալի ընդլայնման անհրաժեշտությունը։

Մեկ տարի անց, 1991թ.-ի հունիսի 12-ին, տեղի ունեցան Ռուսաստանի պատմության մեջ առաջին համազգային բաց նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում հաղթանակ տարավ Բորիս Ելցինը, ով հավաքել էր ընտրողների ձայների ավելի քան 57 տոկոսը։

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՆՔՆԻՇԽԱՆ ԴԱՐՁԱՎ, ԵՎ ԴԱ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԳԵՑՐԵՑ

Շատ ռուսաստանցիներ կարծում են, որ Ռուսաստանին հաջողվեց հասնել ինքնիշխանության ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) կողմից նախաձեռնած համառուսական հարցման համաձայն, որն անցկացվել է հունիսի 6-7-ը և որի ընթացքում հարցվել է 1600 մարդ 140 բնակավայրից, հարցվածների հարաբերական մեծամասնությունը (45 տոկոս) վստահ է, որ Ռուսաստանը դարձել է ամբողջովին անկախ պետություն։

Այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ երկրին այդպես էլ չի հաջողվել դառնալ ինքնիշխան պետություն կամ այն կորցրել է ինքնիշխանությունը, որն ուներ ԽՍՀՄ-ի օրոք, 2005թ.-ի համեմատ մեկ երրորդով նվազել է՝ 18 և 20 տոկոս՝ համապատասխանաբար մեկ տարի առաջվա 31 և 33 տոկոսի դիմաց։

Մի քանի տարվա ընթացքում ռուսաստանցիների վստահությունը, որ Ռուսաստանում ինքնիշխանությունը բարօրության է հանգեցրել, աճել է՝ 2002 թ.-ի 36 տոկոսից այս տարի հասնելով 56 տոկոսի։

Ավելի պակասում են այն ռուսաստանցիների թիվը, ովքեր կարծում են, որ անկախության ընդունումը բացասաբար է անդրադարձել Ռուսաստանի վրա (2002թ.-ին 25 տոկոս և 2009թ.-ին 16 տոկոս)։

44 տարեկանից ցածր ռուսաստանցիները, որպես օրենք, դրական են գնահատում ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման հետևանքները (59-60 տոկոս)։ Մինչև 60 և բարձր տարիքի յուրաքանչյուր հինգերորդ հարցված կարծում է, որ անկախությունը երկրին օգուտ չի բերել (19 տոկոս)։

ՆՈՐԱՑՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, դրոշ մեքենայի վրա

Ռուսական պետականության ամրապնդման գործում կարևոր դեր կատարեցին պետության նոր անվանման՝ Ռուսաստանի Դաշնություն (Ռուսաստան), ՌԴ նոր Սահմանադրության, օրհներգի, զինանշանի, ինչպես նաև պետական դրոշի ընդունումը։

Այս տարի Ռուսաստանը տոնում է տոնը նորացված Սահմանադրությամբ։ 1993թ.-ին Մայր օրենքի ընդունումից հետո առաջին անգամ նախորդ տարվա դեկտեմբերին օրենքում կատարվեցին փոփոխություններ։ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որոնք ավելացնում են նախագահի և խորհրդարանի լիազորությունների ժամկետը, Մեդվեդևը հնչեցրել է Դաշնային Խորհրդին ուղղված իր առաջին ուղերձում։ Սահմանադրական օրինագծերին աջակցեցին նաև Պետական դուման և Դաշնային խորհուրդը։ Դեկտեմբերի 18-ին Ռուսաստանի բոլոր 83 սուբյեկտների ժողովները հավանության արժանացրեցին Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները։ Այնուհետև դրանք ստորագրվեցին նախագահի կողմից և ուժի մեջ մտան։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մոսկվան Ռուսաստանի օրը կնշի համերգով և մանկական փառատոնի անցկացմամբ։ Կարմիր Հրապարակում տեղի կունենա համերգ, որը կունկնդրի ավելի քան 25 հազար երիտասարդ։

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Մոսկվայի քաղաքապետարանի աղբյուրը, Ռուսաստանի օրվա կապակցությամբ Մոսկվայում գլխավոր միջոցառումներից մեկը կլինի նաև «Համբերատարության թիմ» փառատոնը, որի նպատակն է համբերատարության սերմանումը երիտասարդ սերնդի շրջանում, գեղագիտական սկզբունքների ցուցադրումը, որոնք միավորում են մարդկանց՝ անկախ ազգությունից և հավատից։

«ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔԸ» 12-ԻՆ ԿՑՈՒՑԱԴՐԻ «12»-Ը

Հեռուստաալիքները որոշեցին նշել Ռուսաստանի օրը տոնական համերգներով և հայրենական ֆիլմերով։

«Առաջին ալիքը» հունիսի 12-ին կցուցադրի «Բարձրունք», «Անապատի սպիտակ արևը», «12» ֆիլմերը, «Ազատագրում. Հրե աղեղ» մարտաֆիլմը, «Իշխան Վլադիմիր» անիմացիոն ֆիլմը, ինչպես նաև Լյուդմիլա Զիկինայի հոբելյանական երեկոն։

«Ռոսիա» հեռուստաալիքն այդ օրը շեշտը դրել է երաժշտական համերգների վրա։ Կեսօրին ալիքը կցուցադրի «Տարվա երգը», իսկ երեկոյան ուղիղ եթերով կցուցադրի Կարմիր հրապարակում անցկացվող «Երիտասարդ Ռուսաստան» տոնական համերգը։

12 ԻՆՔՆԱԹԻՌ ԼԱՎ ԵՂԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը (ՌԴ ՌՕՈՒ) պատրաստ են հունիսի 12-ին Մոսկվայում եղանակի վատթարացման դեպքում ապահովել բարենպաստ եղանակային պայմաններ, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատարի օգնական, փոխգնդապետ Վլադիմիր Դրիկը։

Դրիկի խոսքերով, կհատկացվի ՌՕՈւ շուրջ 12 ինքնաթիռ, որոնց անձնակամզը պատրաստվում է թռիչքներ կազմակերպել Մոսկվայում եղանակային պայմանների բարելավման համար։ Այդ աշխատանքների ընդհանուր ղեկավարումը վստահված է Վ.Պ. Չկալովի անվան փորձաթռիչքային պետական կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ՌԴ հերոս, առաջին կարգի փորձարկող-օդաչու, գնդապետ Սերգեյ Մասլովին։

«Ինքնաթիռների անձնակազմները հունիսի 12-ին արդեն առավոտյան պատրաստ կլինեն կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Եղանակային պայմանների վատթարացման դեպքում օդաչուները կսկսեն իրականացնել ծրագրված միջոցառումները՝ Մոսկվայի բնակիչներին և մայրաքաղաքի հյուրերին լավ եղանակ և տոնական տրամադրությու ապահովելու համար», - ասել է գլխավոր հրամանատարի օգնականը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են
Չորեքշաբթի ժամը 17։30–ի դրությամբ Խոսրովի արգելոցում հաջողվել է մարել մոտ 2.5 կմ երկյանքով բռնկման հիմնական օջախները:
19:14
16 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է MasterCard PayPass քարտերի թողարկումը
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը:
15:37
16 Օգոստոսի 2017
ՀՀ վարչապետը համատեղել է արձակուրդն ու բիզնես–ծրագրերը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Վարչապետներն, այնուհետև, մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին:
15:10
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում կան տարածքներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից. Ա. Աղասյան
Խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել։  
14:32
16 Օգոստոսի 2017
Աշխատանքային երկուշաբթիներից մեկի փոխարեն Հայաստանում կաշխատեն շաբաթ օրը
Սեպտեմբերի 17-ին նշվող Խաչվերացի տոնին հաջորդող երկուշաբթի` ննջեցյալների հիշատակի օրը ոչ աշխատանքային կլինի:
13:27
16 Օգոստոսի 2017
Երևանն ու Մոսկվան սկսել են վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման գործընթացը
Մինչև  2017 թ–ի օգոստոսի 20-ը խորհրդակցություններ կանցկացվեն  երկու երկրներում ազգային կամ միջազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման մասին:
12:04
16 Օգոստոսի 2017
Արտավանի հրդեհը մարվել է
Օգոստոսի 16-ին, ժամը 09:24-ին Արտավան գյուղի հրդեհը մարվել է:
11:33
16 Օգոստոսի 2017
Խոսրովի անտառի արգելոցում բռնկված 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել
Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է թռիչքները:
10:34
16 Օգոստոսի 2017
Սպիտակ քաղաքի հարևանությամբ 2.5 մագնիտուդով երկրաշարժ գրանցվել
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ :
20:57
15 Օգոստոսի 2017
Երևանում 17-ամյա տղան ծեծել է երեք դեռահասի ու ստիպել զբաղվել մուրացկանությամբ
Շուրջ երկու ժամ գումար մուրալուց հետո երեխաները մոտեցել են 17-ամյա տղային, հանձնել նրան մուրացկանությամբ հավաքված ողջ գումարը:
20:38
15 Օգոստոսի 2017
Հրդեհաշիջման 6 թռիչք՝ «ԻԼ-76»-ով
Նախնական տվյալներով՝ հրդեհաշիջող օդանավի հաջորդ թռիչքը կկայանա վաղն առավոտյան: