477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանում կարգելվի մեջբերել գործակալությունների տեղեկատվությունն առանց հղումների
11:39
11 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունը պատրաստել է մի օրինագիծ, որն արգելում է մեջբերել լրատվական գործակալությունների տեղեկատվություններն առանց հղումների։ Նման խախտման համար առաջարկվում է տուգանք մտցնել, հաղորդում է infox.ru կայքը։

Ռուսաստանի կապի նախարարությունն առաջարկել է տուգանք մտցնել լրատվական գործակալությունների տեղեկատվություններն առանց հղումների մեջբերելու համար։ Քաղաքացիներն ու պաշտոնատար անձինք, ովքեր նման խախտում թույլ կտան, ստիպված կլինեն վճարել 1000-5000 ռուբլի, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Նման առաջարկությունն ընդգրկված է «Տեղեկատվության կրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով Ռուսաստանի Դաշնության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծում, որը մշակվել է ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությանն առընթեր զանգվածային հաղորդակցությունների խորհրդի կողմից։

«Լրատվական գործակալությունների արտադրանքի, այդ թվում՝ նրա լրատվության և նյութերի տարածումը զանգավածային լրատվամիջոցների կողմից, ինչպես նաև ընթացիկ իրադարձությունների մասին մշտապես տեղեկատվություն տարածող կազմակերպությունների կողմից՝ առանց հղում անելու լրատվական գործակալությունների՝ որպես լրատվության աղբյուրի վրա, արգելվում է», - ասվում է օրինագծում։

Փաստաթղթում նշվում է, որ նման գործողությունը պետք է հանգեցնի նախազգուշացման կամ քաղաքացիների համար 1000-5000 ռուբլի, իսկ պաշտոնատար անձանց համար՝ մինչև 5000 ռուբլի վարչական տուգանքի։

Օրինագիծը չորեքշաբթի քննարկվել է զանգվածային հաղորդակցությունների խորհրդի նիստի ժամանակ։

«Փաստաթուղթը քննարկվել է խորհրդի կողմից, այնուհետև մենք կուղարկենք այն խորհրդի անդամներին, կքննարկենք այն մեդիա-հանրության ներկայացուցիչների հետ», - խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրել է ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցությունների փոխնախարար Ալեքսանդր Ժարովը։

Հայտնի է դարձել նաև, որ «ՌԻԱ Նովոստին» ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությանն առաջարկել է օրինագծի իր տարբերակը, որը հեղինակային իրավունք է ներդնում նորությունների համար և առանձին լրատվական հաղորդագրությունը հավասարեցնում է ապրանքի, որի օգտագործման իրավունքը կարող է սահմանափակվել, տեղեկացրել է «Վեդոմոստի» թերթը։

Օրինագծի գլխավոր նորամածություններից է՝ յուրաքանչյուր էլեկտրոնային լուրին ապրանքի կարգավիճակ հաղորդելը՝ ինչպես ամսագրի կամ թերթի օրինակը, նշում է «ՌԻԱ Նովոստիի» իրավաբան Տատյանա Միրոնովան։

Տեղեկատվությունը դառնում է քաղաքացիական իրավունքի օբյեկտ՝ ունեցվածքին կամ ծառայություններին հավասար, և լրատվական գործակալությունները կկարողանան սահմափակել տեղեկատվության հասանելիությունը և սահմանել դրա օգտագործման պայմանները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:22
25 Սեպտեմբերի 2017
Ռուսաց լեզուն Հայաստանում այսուհետ օտար լեզվի կարգավիճակ ունի
Այսուհետև ռուսաց լեզուն Հայաստանում օտար լեզվի կարգավիճակ ունի:
12:25
25 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ՝ ամենամսյա պարբերականությամբ ավանդի տոկոսների ստացման հնարավորությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Շահավետ» և «Պրոգրես» ֆիզիկական անձանց կողմից ժամկետային ավանդների ներգրավում։
14:53
24 Սեպտեմբերի 2017
Աշունն ուշացումով գալիս է Հայաստան. ջերմաստիճանը կնվազի, կտեղան անձրևներ
Աշունն ուշացումով գալիս է Հայաստան։
18:51
23 Սեպտեմբերի 2017
Անձրևներ են սպասվում Հայաստանում
Երկար սպասված անձրևները կգան Հայաստան առաջիկա օրերին:
17:05
23 Սեպտեմբերի 2017
Երևանի կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի:
10:30
23 Սեպտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան: