486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Պետությունների առաջնորդների հաճախակի հանդիպումները թույլ կտան լուծել դժվարին հարցերը. Մեդվեդև
10:58
05 Հունիսի 2009

Կյանքի տարբեր ոլորտներում դժվարությունների հաղթահարմանն օգնում են պետությունների առաջնորդների հաճախակի հանդիպումները, ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպման մեկնարկից առաջ։

«Կյանքն այսօր դժվար է, և անհրաժեշտ է հաղթահարել դժվարությունները, ու դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ է հաճախ հանդիպել, ինչը և մենք անում ենք», - նշել է ՌԴ նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նաև հայտարարել է, որ հաճախ հանդիպումներն օգտակար են երկկողմ հարաբերությունների համար «և թույլ են տալիս կոնկրետ հարցերի կապակցությամբ հասցեական որոշումներ ընդունել»։

Մեդվեդևը հույս է հայտնել, որ այդ հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները կկարողանան քննարկել «կարևորագույն թեմաները»։ Միաժամանակ, ՌԴ նախագահի խոսքերով, Ռուսաստանը ձգտում է հետագայում ևս գործընկերային  հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ։

ՀՀ նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ Ռուսաստանի կողմից 500 միլիոն դոլարի չափով Հայաստանի օգնության համար։

«Այդ օգնությունը կօգնի հաղթահարել ճգնաժամի բացասական հետևանքները», - ասել է Սարգսյանը։ Նա նշել է նաև, որ Հայաստանը «համառորեն աշխատում է ռուս ներկայացուցիչների, ԵԱՀԿ խմբի ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ»։

«Մենք համառորեն փնտրում ենք ուղիներ, թե ինչպես պետք է անվտանգ ապրի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր հայրենի բնօրրանում և ինքնուրույն որոշի իր ճակատագիրը», - ավելացրել է Սարգսյանը։ Նա նշել է, որ Հայաստանը սպասում է ՀԱՊԿ նիստին՝ ընդգծելով, որ իր երկիրն ակտիվորեն մասնակցում է դրա աշխատանքներին և ձգտում է խորացնել համագործակցությունը քաղաքական, ռազմատեխնիկական ոլորտներում։

Սարգսյանը նաև ասել է, որ ինքն ու իր տիկինը հետ հիշում են Դմիտրի Մեդվեդևի տիկնոջ այցը Երևան։

«Մեր տիկիններին հաջողվեց Հայաստանին նվիրել Արամ Խաչատրյանի վերականգնված բալետը՝ Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ», - ասել է նա։ ՀՀ նախագահը դա մեծ ներդրում է համարել հումանիտր համագործակցության ամրապնդման գործում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:31
20 Փետրվարի 2017
Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Վարդան Օսկանյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
18:58
20 Փետրվարի 2017
Ադրբեջանցի հաքերները նոր գրոհներ են նախապատրաստում
Հայ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է ադրբեջանական նոր կիբերհարձակման մասին։
14:53
20 Փետրվարի 2017
Գոգավանում բեռնատարի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի
Լառու մարզում` Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետում, բեռնատարի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի։
14:11
20 Փետրվարի 2017
Երևանի ու Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաքի միջև, հնարավոր է, ուղիղ ավիաչվերթ գործի
Վլադիկավկազ–Երևան ավիաչվերթի բացման հնարավորությունը քննարկվել է Վլադիկավկազի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսի հայաստանյան այցի ընթացքում։
17:44
19 Փետրվարի 2017
Շաբաթվա մեջ երկրորդ մարդասիրական օգնությունն է տեղափոխվել Հայաստանից Սիրիա
Ռուսական ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը նախօրեին Հայաստանից Սիրիա է տեղափոխել շաբաթվա մեջ արդեն երկրորդ մարդասիրական օգնությունը:
11:10
19 Փետրվարի 2017
Հրապարակվել են մանրամասներ Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդում խեղդված 4–ամյա երեխայի մահվան դեպքով
Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդ գետում խեղդված 4-ամյա երեխայի մահվան դեպքն ակնհայտ անտարբերության հետևանք է:
18:14
18 Փետրվարի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը «Երկրապահ» միության անդամներին դիմել է «հոպարներ» բառով
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ԵԿՄ 11-րդ համագումարում, դիմել է ներկաներին «հոպարներ» բառով:
16:25
18 Փետրվարի 2017
«Օսետրինա կրտսեր» հայազգի օրենքով գողը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Մոսկվայի շրջանային դատարանը օրենքով գող  Սերգեյ Ասատրյանին, ով հայտնի է «Օսետրինա կրտսեր» կեղծանունով, դատապարտել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։
15:31
18 Փետրվարի 2017
Հայաստանում կառուցվում է 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ երկու նոր արևային կայան
Հայաստանում կառուցվում է ևս 2 արևային համակարգային կայան:
14:34
18 Փետրվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ
Վիգեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի պաշտպանական համակարգին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև՝ Արցախյան հակամարտությանը։
13:31
18 Փետրվարի 2017
Ձերբակալվել է Վարդան Օսկանյանի որդին՝ մարդուն ազատությունից ապօրինաբար զրկելու կասկածանքով
Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, ձերբակալվել է մարդուն ազատությունից ապօրինաբար զրկելու կասկածանքով:
13:27
18 Փետրվարի 2017
Հայաստանը նախատեսում է հյուպատոսություն բացել Իրաքյան Քուրդիստանում
Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ քննարկել է շրջանի մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հնարավորությունը: