478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
«Եվրատեսիլի» եզրափակիչը դիտել են ռուսների մեկ երրորդից քիչ ավելին. հարցում
15:29
28 Մայիսի 2009

«Եվրատեսիլի» եզրափակիչն այս տարի դիտել են ռուսների մեկ երրորդից մի փոքր ավելին (35 տոկոսը), նրանց գրեթե կեսը (45 տոկոսը) համարում են Նորվեգիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիբակի հաղթանակը արդարացված, վկայում են հինգշաբթի հրապարակված Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հարցման արդյունքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եվրատեսիլի» հեռարձակումն ավելի քիչ թվով ռուսներ են դիտել, քան սպասվում էր. նախապես մրցույթին պատրաստվում էր հետևել հարցվածների գրեթե կեսը (47 տոկոս)։ Հանդիսատեսը, որպես կանոն, մոսկվացիներն ու պետերբուրգցիները (48 տոկոս), կանայք (40 տոկոս) և 18-24 տարեկան հարցվածներն (51 տոկոս) էին։ Ռուսաստանցիների գրեթե երկու երրորդը (64 տոկոս) չեն դիտել «Եվրատեսիլի» եզրափակիչը. որպես կանոն, դրանք խոշոր քաղաքների բնակիչներ են (72 տոկոս), տղամարդիկ (70 տոկոս) և տարեց հարցվածներ (72 տոկոս)։

Ռուսների ճնշող մեծամասնությունը (86 տոկոս) գիտեն, թե ով է հաղթել մրցույթում։ Նրանցից 67 տոկոսը ճիշտ են նշում հաղթողի անունը (Ալքեսանդր Ռիբակ), 14 տոկոսը միայն գիտեն, որ հաղթել է նորվեգացի կատարող, իսկ 2 տոկոսը, որ հաղթողը ծագումով բելառուսցի է։ Վերջապես, հարցվածների 1 տոկոսը վստահ են, որ մրցույթում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցչուհի Անաստասիա Պրիխոդկոն։ Հարցվածների 14 տոկոսը չգիտեն, թե ով է դարձել «Եվրատեսիլ-2009» հաղթողը։

Ամենից շատ ռուսներին դուր է եկել Ռիբակի ելույթը (45 տոկոս)։ Պրիխոդկոյի երգը հավանել են հարցվածների 15 տոկոսը։ Յուրաքանչյուր տասներորդ հարցվածը նշել է, որ իրենց վրա տպավորություն է թողել Ադրբեջանի մասնակիցների ելույթը։ Եվրոպայի երկրների ներկայացուցիչները ռուսներին ամենաքիչն են դուր եկել. 4-ական տոկոսը նշում են Թուրքիան և Ֆրանսիան, 3 տոկոսը՝ Մեծ Բրիտանիան, 2-ական տոկոսը՝ Հունաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Էստոնիան։ Շոուն ընդհանուր առմամբ դուր է եկել միայն հարցվածների 1 տոկոսին, 14 տոկոսը, ընդհակառակը, նշել են, որ մասնակիցներից ոչ ոք իրենց վրա տպավորություն չի գործել։

Այն ռուսներն, ովքեր դիտել են մրցույթի եզրափակիչը, որպես կանոն, ընկալում են «Եվրատեսիլը» որպես Ռուսաստանում առկա դրականը Եվրոպային ցուցադրելու  հնարավորություն (65 տոկոս)։ Հակառակը, նրանք, ովքեր հետևել են հեռարձակմանը, հայտարարում են, որ նման մեծ ծախսերն այս միջոցառման անցկացման համար ճգնաժամի պայմաններում բոլորովին արդարացված չեն (45 տոկոս)։

ՀԿՈՒՄԿ համառուսական հարցումն անցկացվել է մայիսի 23-24-ը։ Հարցվել է 1,6 հազար մարդ Ռուսաստանի 140 բնակավայրերում, շրջաններում և հանրապետություններում։ Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,4 տոկոսը։ Հարցվածներին առաջարկվել է տալ պատասխանի մեկ կամ մի քանի տարբերակ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
09:00
21 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տոնում է անկախության 26–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 26–ամյակը։
08:00
21 Սեպտեմբերի 2017
Չորեքշաբթի` սեպտեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` սեպտեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:57
20 Սեպտեմբերի 2017
Գյումրին Մոսկվայից օտարերկրյա ամենաբյուջետային ուղղությունների եռյակում է
Հայտնի են հոկտոմբերին ամենաէժան ավիաուղղությունները։
17:47
20 Սեպտեմբերի 2017
Վոլինկին. մամուլում պատվերներ են կատարում նրանք, ում դուր չի գալիս ՀՀ–ի ու ՌԴ–ի հարաբերություների զարգացումը
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը պարզաբանում է տվել հայկական ԶԼՄ–ներից մեկում օրերս հրապարակված նյութի վերաբերյալ։

14:24
20 Սեպտեմբերի 2017
Հայաստանում տագնապալի իրավիճակ չկա` կապված սուր–շնչառական վարակների հետ. փորձագետ
Հայաստանում  այս պահին չունենք անհանգստացնող վիճակ` կապված սուր–շնչառական վարակների հետ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը։
11:04
20 Սեպտեմբերի 2017
Գորիսում անվճար տրանսպորտ է գործում
Գորիսում սեպտեմբերի 19–ից անվճար անվճար հասարակական տրանսպորտ է գործում։
08:00
20 Սեպտեմբերի 2017
Երեքշաբթի` սեպտեմբերի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` սեպտեմբերի 19–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:41
19 Սեպտեմբերի 2017
Կարո Փայլան. երազում եմ, որպեսզի թուրքերը, քրդերն ու հայերը ապրեն հաշտ ու խաղաղ (ՖՈՏՈ)
Թուրքիայում բնակվող հայազգի պատգամավոր, Ժողովրդադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանը երեքշաբթի հանդիպել է ԵՊՀ–ի ուսանողների հետ։
16:43
19 Սեպտեմբերի 2017
Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկի մասին ահազանգը կեղծ էր
Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր։
16:27
19 Սեպտեմբերի 2017
Սփուռքահայերը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին են նվիրաբերել նախկինում չհրապարակված փաստաթղթեր
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ այցելության ժամանակ սփյուռքահայերը  թանգարանին են նվիրել նախկինում չհրապարակված փաստաթղթեր Վատիկանի գաղտնի արխիվներից։
14:15
19 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը ցանկանում է պահպանել իր պաշտոնը
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում հաստատել է զբաղեցրած պաշտոնում մնալու իր ցանկությունը։

13:35
19 Սեպտեմբերի 2017
Հայաստան–Սփյուռք համաժողովի մասնակիցներմ այցելեցին Ծիծեռնակաբերդ
Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի մասնակիցները երեքշաբթի` սեպտեմբերի 19–ին, այցելել են Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։