485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ղազախստանի վարչապետը անհիմն է համարում ԱՊՀ-ի չկայացած լինելու մասին խոսակցությունները
15:30
22 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը անհիմն է համարում ԱՊՀ-ի չկայացած լինելու մասին խոսակցությունները։

«Մեծամասամբ այն բանի սպասումը, որ ԱՊՀ-ն չի կայացել որպես կազմակերպություն, որ այն կարող է անպետք լինել, հիմքեր չունի, քանի որ այն հանդիպումները, որոնք անցնում են, թույլ են տալիս մեզ ընդունել ազգային կառավարությունների մակարդակով որոշումներ, որոնք մեր երկրների ժողովուրդների բարօրության համար են», - ասաց Մասիմովը ուրբաթ Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։

Մասիմովի խոքերով՝ փակ կազմով ԱՊՀ կառավարությունների ղեկավարները միմյանց տեղեկացրեցին համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիների մասին։

Նա նշեց, որ այս խնդրի քննարկման առաջին քայլերը սահմանվել էին Քիշնևում կայացած նախորդ հանդիպման ժամանակ՝ ճգնաժամի սկզբնական փուլում, և այժմ տեղի ունեցան ավելի կոնկրետ քննարկումներ։

«Երկրները մինչև Յալթայում կայանալիք հանդիպումը՝ վեց ամսվա ընթացքում կվերլուծեն այս ամենը», - ասաց Մասիմովը։

ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Յալթայում նոյեմբերին։

«Մենք փորձեցինք յուրաքանչյուր երկրի մոտ գտնել լավագույն և ուժեղ կողմերը՝ երկրի ներսում այդ փորձը կիրառելու համար», - ասաց Մասիմովը։

Մոլդովայի վարչապետ Զինաիդա Գրեչանայան իր հերթին նշեց, որ ԱՊՀ մասնակից-երկրները պատրաստ են կիսել համաշխարհային ճգնաժամի հաղթահարման իրենց փորձը։

«Մենք երկար քննարկումներ ենք անցակցնում խնդիրների փոխադարձ լուծման շուրջ։ Կարևոր է, որպեսզի ճգնաժամի դժվարին պայմաններում օրենսդրական բոլոր նորմերն աշխատեն՝ չստեղծելով խոչընդոտներ առևտրի, մարդկանց և կապիտալի համար», - ասաց նա։

Շնորհակալություն հայտնելով Ղազախստանին կազմակերպչական բարձր մակարդակի վրա նիստն անցկացնելու համար՝ Գրեչանայան նշեց, որ Խորհրի նիստի օրակարգը հագեցած էր, քննարկվել և որոշումներ են ընդունվել 18 տարբեր հարցերի շուրջ։

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ մի շարք հարցերի շուրջ անկեղծ և առարկայական երկխոսության համար՝ հաշվի առնելով կողմերի շահերը երկկողմ և բազմակողմ մակարդակներում։ Նրա խոսքերով՝ նիստի ընթացքում ռացիոնալ որոշումներ են ընդունվել՝ ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացման համար։

ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի խոսքերով՝ նիստի օրակարգում ավելացել է խոզի գրիպի տարածմանը հակազդելու մասին հարցը, որը քննարկվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպման ժամանակ։

«Խոզի գրիպի վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված հրատապ առաջարկություններն աջակցություն գտան, և որոշումներ ընդունվեցին գրիպի տարածման կանխմանն ուղղված համատեղ միջոցների մշակման ուղղությամբ», - ասաց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:43
16 Հունվարի 2017
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի կուսակցության նախընտրական ցուցակը
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավարտել է խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի կազմումը:
11:02
16 Հունվարի 2017
Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանում
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը Հայաստանում էապես չի փոխվի:
17:12
15 Հունվարի 2017
Հայտնի է այսօր առավոտյան ավտոտնակում շմոլ գազի հետևանքով մահացած երիտասարդների ինքնությունը
Հայտնի է այսօր առավոտյան Երևանի ծայրամասում  շմոլ գազի հետևանքով մահացած երիտասարդների ինքնությունը։
15:37
15 Հունվարի 2017
Կառավարությունում քննարկվել է Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման ծրագիրը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ:
14:25
15 Հունվարի 2017
Հայ ժամկետային զինծառայողները կուսումնասիրեն ծրագրավորում և համակարգչային գրաֆիկա
ՀՀ պաշտպանության նախարարը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը նախօրեին ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:
13:10
15 Հունվարի 2017
ՀՀԿ-ում ավարտել են ընտրությունների համար համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները
ՀՀԿ–ում խորհրդարանական թիմ ձևավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում:
11:00
15 Հունվարի 2017
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե ով կդառնա ՀՀ վարչապետ այս տարվա ապրիլին
Հայկական լրատվամիջոցները նշել են ՀՀ վարչապետի ամենահավանական թեկնածուի անունը, ով կղեկավարի կառավարությունը 2017 թ.-ի ապիրիլին:
21:35
14 Հունվարի 2017
Մահացել է Հայաստանի առողջապահության նախարարի կինը
Մահացել է Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը:
15:35
14 Հունվարի 2017
«Հալալ» սննդամթերքի համապատախանության գնահատման գրասենյակ կստեղծվի Հայաստանում
«Հալալ» մթերքը համարվում է մաքուր արտադրանք:
10:00
14 Հունվարի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
20:36
13 Հունվարի 2017
Երևանը ծիծաղելի է համարում Բաքվի տեղեկատվությունը հայկական անօդաչու սարքից իբր վայր գցված պայթուցիկ սարքի մասին
Ուրբաթ ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով այդ երկրի ՊՆ–ին, տեղեկացրել էին, որ Թովուզի շրջանում հայկական անօդաչու սարքի կողմից իբր պայթուցիկ սարք է վայր գցվել։
17:55
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետ. «Ես միլիցիոներ չեմ»
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ այս տարվա իր առաջին ասուլիսի ժամանակ կոչ է արել ԶԼՄ–ներին «իրեն չսարքել միլիցիոներ»։