487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Սոչիի Օլիմպիադայի անվտանգությունը կապահովի ՌԴ ՆԳՆ Ներքին զորքերի խմբավորումը
13:25
21 Մայիսի 2009

ՌԴ ՆԳՆ Ներքին զորքերի (ՆԶ) խմբավորում կստեղծվի Սոչում՝ 2014 թ.-ի Օլիմպիադայի անվտանգությունն ապահովելու համար, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ ուժային կառույցների աղբյուրը։

«2014 թ.-ի Ձմեռային օլիմպիադայի նախապատրաստման և անցկացման ընթացքում անվտանգության ապահովման նպատակով ծրագրվում է ստեղծել ՌԴ ՆԳՆ Ներքին զորքերի խմբավորում, որը կարգուկանոն կապահովի խաղերի անցկացման վայրերում և պաշտպանության կապահովի ծովի և լեռնաշղթաների կողմից», - նշել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքերով՝ այժմ արդեն իրականացվում են կենսագործունեության օբյեկտների բարեկարգման և տեղափոխվող զորամասերի, հատուկ նշանակության ջոկատի և հետախուզության ստորաբաժանումների, լեռնային նախապատրաստում անցած ստորաբաժանումների համալրմանն ուղղված աշխատանքները։

«Կրասնոդարում յուրահատուկ լեռնային ուսումնական կենտրոն է ստեղծվել, որտեղ զինծառայողները, հատուկ նշանակության ջոկատը, հետախույզներն ու Հյուսիսային Կովկասի լեռնային հանրապետություններում տեղակայված զորամասերի զինծառայողները վարժանքներ են անցնում լեռնային պայմաններում», - նշել է աղբյուրը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:00
19 Հունվարի 2017
Հայաստանի պատգամավորների թեկնածուները մայրենի լեզվի թեստ են հանձնելու
Հայաստանի Ազգային ժողովի թեկնածուները հայոց լեզվի իմացության ստուգում կանցնեն համապատասխան հավաստագրի բացակայության դեպքում։
18:17
19 Հունվարի 2017
Հայաստանում աճում է ընտանեկան բռնության դեպքերի թիվը. փորձագետ
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը վերջին տարիներին ավելացել են:
16:52
19 Հունվարի 2017
Դրական տեղաշարժ է նկատվում Հայաստանի եղանակային պայմաններում. Սուրենյան
Օդի ջերմաստիճանը որոշակիորեն բարձրացել է նախօրեի համեմատ։
16:36
19 Հունվարի 2017
Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
15:54
19 Հունվարի 2017
Յանդեքսի ծրագրավորման դպրոցի պարապմունքները կսկսվեն Վանաձորում
Յանդեքսի ծրագրավորման դպրոցի առաջին պարապմունքները Վանաձորում կսկսվեն հունվարի 21–ին:
15:54
19 Հունվարի 2017
ՀՀ քաղաքացիները կկարողանան Էմիրատներ մեկնել առանց մուտքի արտոնագրի
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել ԱՄԷ-ի հետ մուտքի արտոնագիր ունենալու պահանջները չեղյալ հայտարարելու համաձայնագրի ստորագրմանը:
15:10
19 Հունվարի 2017
Կապանի ԲԿ–ն` սկանդալի կենտրոնում. 5 մահ և բռնաբարության փորձ 20 օրվա ընթացքում
20 օրվա ընթացքում  Կապանի ԲԿ-ում արձանագրվել է 5 մահ, 4-ը երեխաներ են։
14:26
19 Հունվարի 2017
ՌԴ քաղաքացիները արդեն ամռանը կկարողանան այցելել Հայաստան ներքին անձնագրերով. ԱԳՆ
ՌԴ քաղաքացիները արդեն ամռանը կկարողանան այցելել Հայաստան ներքին անձնագրերով, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
12:17
19 Հունվարի 2017
Դանիայի խորհրդարանում այսօր կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
Այսօր՝ հունվարի 19-ին, Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի:
11:06
19 Հունվարի 2017
Ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրման համար նախատեսված գումարը չի բավականացնում
Երեկ ավարտվել է այդ գործընթացը սպասարկելու համար ընկերության ընտրությունը, բայց ընդամենը մեկ հայտ է ներկայացվել։
08:00
19 Հունվարի 2017
Չորեքշաբթի` հունվարի 18–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունվարի 18–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
18:38
18 Հունվարի 2017
Դանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև կքննարկի
Վաղը`հունվարի 19-ին, Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի: