477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում կհայտնվի քաղաքի եռաչափ մոդելը
12:33
19 Մայիսի 2009

Մոսկվայում ծրագրվում է ստեղծել մայրաքաղաքի եռաչափ մոդելը, Մոսկվայում տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ ասել է Մոսկվայի ճարտարապետության և քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Կուզմինը։

«Անհրաժեշտ է մշակել Մոսկվայի եռաչափ մոդելի հարցը։ Այն մեզ շատ կօգնի։ Պետք է հասնել նրան, որպեսզի ստեղծվի ողջ քաղաքի 10-հազարանոց մասշտաբով եռաչափ մոդելը», - ասել է Կուզմինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքերով, քաղաքի ծավալային մոդելի ստեղծմանն ուղղված աշխատանքներն արդեն սկսվել են։ Գոյություն ունեն քաղաքի առանձին մասերի թվային մոդելները, օրինակ՝ «Նեսկուչնիյ սադ» - «Մոսկվա-Սիթի» զբոսաշրջային անցումային ավտոմայրուղու, «Նովոյե կոլցո Մոսկվի» ծրագրի շրջանակներում նախագծային բարձրահարկ օբյեկտների, «Մեգասպորտ» սառցե մարզահամալիրի, ինչպես նաև Մոսկվայի կենտրոնի որոշ մասերի թվային մոդելները։

«Եռաչափ մոդելը կարևոր է և ստորգետնյա, և վերգետնյա առումով։ Արդեն ձևավորվում են հաղորդակցությունները՝ հաշվի առնելով եռաչափ մոդելը։ Այս ամենը թույլ է տալիս աշխատանքները կատարել ավելի հստակ և արագ՝ իմանալով, թե որտեղ են իրար հատվում հաղորդակցությունները», - ասել է Կուզմինը։ Նա նաև նշել է, որ ծավալային մոդելը հատկապես կարևոր է քաղաքի կենտրոնական մասի և պատմամշակութային օբյեկտների համար։

Մոսկվայի ողջ տարածքը կարելի է ծածկել նաև ստորգետնյա մայրուղային հաղորդակցությունների եռաչափ մոդելով, այս ռեսուրսը կարող է ստեղծվել միայն Մոսկվայի ողջ տարածքի տեղանքի ռելիեֆի թվային մոդելը ստեղծելուց հետո, նշվում է Մոսկվայի կառավարության որոշման նախագծում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:51
23 Սեպտեմբերի 2017
Անձրևներ են սպասվում Հայաստանում
Երկար սպասված անձրևները կգան Հայաստան առաջիկա օրերին:
17:05
23 Սեպտեմբերի 2017
Երևանի կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի:
10:30
23 Սեպտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան:
16:25
21 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյան. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:
14:20
21 Սեպտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել կյանքը հանուն Հայրենիքի անկախության տված հերոսների հիշատակին (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
13:20
21 Սեպտեմբերի 2017
Քրեական գործ է հարուցվել մոր կողմից նորածին երեխայի վաճառքի դեպքի առթիվ
Երեխայի կենսաբանական մայրը երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ:
09:00
21 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տոնում է անկախության 26–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 26–ամյակը։