478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
«Եվրատեսիլ-09» մրցույթի եզրափակիչը հեռուստադիտողների ռեկորդային թիվ է արձանագրել
14:07
18 Մայիսի 2009

«Եվրատեսիլ-2009» մրցույթի եզրափակչի ուղիղ հեռարձակումը, որը տեղի է ունեցել ՌԴ առաջին ալիքով մայիսի 17-ի գիշերը, հեռուստադիտողների ռեկորդային թիվ է արձանագրել, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրեն Լարիսա Կրիմովան։

«Հեռուստատեսային չափումների ծառայության» (ՀՉԾ) տվյալների համաձայն, որոնց մեջբերել է Կրիմովան, շաբաթ լույս կիրակի գիշերը Մոսկվայի տարածքում «Եվրատեսիլի» եզրափակչի չափաբաժինը կազմել է 73 տոկոս։

«Սա բացարձակ ռեկորդ է։ Մոսկվայի տարածքում նման թիվ երբեք չի եղել, և կարծում եմ, որ տասը տարվա ընթացքում այդ ռեկորդն անհաղթահարելի կլինի», - ասել է Կրիմովան։

Ավելի վաղ ԶԼՄ-ների և գովազդի ոլորտում TNS հետազոտական կենտրոնը տեղեկացնում էր, որ «Եվրատեսիլ-2009» հեռարձակումը շաբաթ ուշ երեկոյան (Երևանի ժամանակով ժամը 00։00-ին) դիտել է Մոսկվայի՝ 18 տարեկանից բարձր բնակիչների 64,2 տոկոսը։ Մրցույթի վարկանիշը կազմել է 17,6 տոկոս։

Նախորդ տարվա «Եվրատեսիլը», որը հեռարձակել է «Ռոսիա» հեռուստաալիքը, դիտել է Մոսկվայի բնակիչների 52,4 տոկոսը (վարկանիշը՝ 15,3 տոկոս)։

Այս տարվա մրցույթի հաղթող է ճանաչվել Նորվեգիան ներկայացնող ծագումով բելառուսցի արտիստ Ալեքսանդր Ռիբակը Fairytale («Հեքիաթ») երգով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:24
20 Սեպտեմբերի 2017
Հայաստանում տագնապալի իրավիճակ չկա` կապված սուր–շնչառական վարակների հետ. փորձագետ
Հայաստանում  այս պահին չունենք անհանգստացնող վիճակ` կապված սուր–շնչառական վարակների հետ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը։
11:04
20 Սեպտեմբերի 2017
Գորիսում անվճար տրանսպորտ է գործում
Գորիսում սեպտեմբերի 19–ից անվճար անվճար հասարակական տրանսպորտ է գործում։
08:00
20 Սեպտեմբերի 2017
Երեքշաբթի` սեպտեմբերի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` սեպտեմբերի 19–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:41
19 Սեպտեմբերի 2017
Կարո Փայլան. երազում եմ, որպեսզի թուրքերը, քրդերն ու հայերը ապրեն հաշտ ու խաղաղ (ՖՈՏՈ)
Թուրքիայում բնակվող հայազգի պատգամավոր, Ժողովրդադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանը երեքշաբթի հանդիպել է ԵՊՀ–ի ուսանողների հետ։
16:43
19 Սեպտեմբերի 2017
Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկի մասին ահազանգը կեղծ էր
Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր։
16:27
19 Սեպտեմբերի 2017
Սփուռքահայերը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին են նվիրաբերել նախկինում չհրապարակված փաստաթղթեր
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ այցելության ժամանակ սփյուռքահայերը  թանգարանին են նվիրել նախկինում չհրապարակված փաստաթղթեր Վատիկանի գաղտնի արխիվներից։
14:15
19 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը ցանկանում է պահպանել իր պաշտոնը
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում հաստատել է զբաղեցրած պաշտոնում մնալու իր ցանկությունը։

13:35
19 Սեպտեմբերի 2017
Հայաստան–Սփյուռք համաժողովի մասնակիցներմ այցելեցին Ծիծեռնակաբերդ
Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի մասնակիցները երեքշաբթի` սեպտեմբերի 19–ին, այցելել են Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։

11:01
19 Սեպտեմբերի 2017
Աշնանային շոգը վերադառնում է
Որոշ ժամանակով մի փոքր նահանջած շոգը վերադառնում է։
23:58
18 Սեպտեմբերի 2017
Սփյուռքի հետ կապերի համահայկական խորհրդի ստեղծումն են քննարկել Հայաստանի նախագահի մոտ
Համահայկական խորհրդի ստեղծումն է քննարկվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
15:29
18 Սեպտեմբերի 2017
Նախագահ. սփյուռքի ներդրումային ուժը պետք է ուղղել դեպի Հայաստան
Սփյուռքի ներդրումային ուժն անհրաժեշտ է ուղղել դեպի Հայաստան:
12:59
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ ՔԱԳՎ–ն ու «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերությունը քննարկել են համագործակցության հարցերը
ՀՀ ՔԱԳՎ–ն «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցերը: