484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+15
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստը տեղի կունենա Պետերբուրգում
10:51
14 Մայիսի 2009

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) 32-րդ լիագումար նիստը հինգշաբթի կբացվի Պետերբուրգի Տավրիյան դղյակում, որը ՄԽՎ-ի շտաբ-գրասենյակն է, հաղորդում է վեհաժողովի մամուլի ծառայությունը։

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Սերգեյ Միրովոնի կողմից բացվող նիստին կմասնակցեն ԱՊՀ մասնակից-պետությունների խորհրդարանական, նախարարական և գերատեսչական, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում իրավասու, Արհմիությունների համընդհանուր համադաշնության պատվիրակությունները։

Նիստի մասնակիցները կքննարկեն «Երեխաների և երիտասարդների դաստիարակության մասին» և «Քաղաքացիների էթնոմշակութային հասարակական միավորումների մասին» մոդելային օրենքների մշակման գործընթացը։

ԱՊՀ մասնակից-պետություններում երիտասարդական ժամանակակից քաղաքականության օրենսդիր հիմքերի ձևավորման մասին կպատմեն Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինովը և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրան։

1941-1945 թթ.-ի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարությունների նախապատրաստման մասին զեկույց կընթերցի ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Վոյտենկոն։

ՌԴ ներքին գործերի նախարարության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման դեպարտամենտի պետ Վիկտոր Կիրյանովը կպատմի 2009 թ.-ին Մոսկվայում անցկացվելիք Ճանապարհային երթևեկության անվտանգությանը նվիրված նախարարական համաշխարհային կոնֆերանսի անցկացման մասին։

ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը հիմնադրվել է 1992 թ.-ի մարտի 27-ին։ 1995 թ.-ի մայիսին ԱՊՀ պետությունների ղեկավարները ստորագրել են ԱՊՀ ՄԽՎ-ի մասին կոնվենցիա, որի համաձայն՝ Վեհաժողովը միջպետական մարմնի պաշտոնական կարգավիճակ ստացավ և առաջատար տեղ զբաղեցրեց Անկախ պետությունների համագործակցության մարմինների համակարգում։

ԱՊՀ ՄԽՎ գործունեության տարիների ընթացքում ընդունվել են ավելի քան 200 փաստաթղթեր, որոնք ապահովել են Համագործակցության պետությունների ազգային օրենսդրությունների մերձեցումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:31
24 Ապրիլի 2017
Կանադայի վարչապետը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը:
18:18
24 Ապրիլի 2017
Փարիզի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Փարիզի քաղաքպետ Անն Իդալգոն Twitter–ի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին։

17:45
24 Ապրիլի 2017
Քլունիի այցը Հայաստան դեռ հարցական է
Օսկարակիր դերասան և ֆիլանտրոպ Ջորջ Քլունիի այցը Հայաստան հարցական է:
16:51
24 Ապրիլի 2017
Ռուբեն Վարդանյան. չեմ տեսնում ինձ հայկական քաղաքականությունում
Ռուբեն Վարդանյանին չեն հետաքրքրում պետական պաշտոնները, քանի որ նա անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում։
16:21
24 Ապրիլի 2017
Թրամփի` ապրիլի 24-ի ելույթի համար «ցեղասպանություն» բառի հոմանիշ են փնտրում
Սպիտակ տան speachwriter-ները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահի ելույթի համար փորձում են գտնել «ցեղասպանություն» բառի հոմանիշը:
15:15
24 Ապրիլի 2017
Հայտնի են այս տարվա «Ավրորա» մրցանակի հավակնորդները
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը ներկայացրել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները:
13:27
24 Ապրիլի 2017
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին
Երկուշաբթի եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին:
13:01
24 Ապրիլի 2017
Հայկական երկու քաղաքական ուժեր պատրաստվում են կոալիցիա ստեղծել
Հայկական երկու քաղաքական ուժեր կոալիցիոն համաձայնագիր են պատրաստում։
12:56
24 Ապրիլի 2017
ԱՄՆ փոխդեսպանն իր երկրի անունից հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ–ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը երկուշաբթի այցելել է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
12:36
24 Ապրիլի 2017
Ռուբեն Վարդանյան. պետք է միավորվենք և անենք հնարավորը հարևաններին ցույց տալու համար, որ նրանց ուզածը չի ստացվում
Ռուբեն Վարդանյանը հայտարարելէ , որ հաջողության համար պետք է միավորվենք, որպեսզի Հայաստանը դառնա չքնաղ երկիր։
12:16
24 Ապրիլի 2017
ԵԽ պատգամավոր Էնգել. թուրքերի երիտասարդ սերունդը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր,  Ֆրանկ Էնգելը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը XX դարում մարդկության դեմ իրականացված առաջին նման հանցագործությունն է։
11:32
24 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու, այլևս երբեք թույլ չենք տալու
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ։