482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ-ն մեծացրել է ահաբեկչական կազմակերպությունների թիվը՝ հասցնելով 31-ի. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
18:08
07 Մայիսի 2009

ՀԱՊԿ-ի կողմից որպես ահաբեկչական և ծայրահեղական դիտարկվող կազմակերպությունների թիվն աճել է՝ հասնելով 31-ի, լրագրողներին հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վիտալի Ստրուգովեցը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Այսօրվա նիստի ընթացքում համաձայնեցվել է ՀԱՊԿ անդամ-երկրներում որպես ահաբեկչական և ծայրահեղական ճանաչված կազմակերպությունների անվանացուցակի նախագիծը»,- ասաց Ստրուգովեցը հինգշաբթի կայացած ՀԱՊԿ անդամ-երկրների արտաքին գործերի փոխնախարարների նիստից հետո։

Ըստ նրա՝ ահաբեկչական կազմակերպությունների առաջին ցուցակը համաձայնեցվել է ՀԱՊԿ երկրների կողմից 2004 թվականին։ Այն ժամանակ ցուցակում ընդգրկված էր միայն 22 կազմակերպություն։

«Անցած ժամանակահատվածում ստեղցվել է նոր կազմակերպությունների ցուցակ։ Նոր անվանացուցակում ընդգրկվել է 31 կազմակերպություն»,- ավելացրեց Ստրուգովեցը։

Ահաբեկչական կազմակերպությունների թվին միացածների թվում ՀԱՊԿ երկրները առանձնացրեցին այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են «Բոզ գուրդ» (մոխրագույն գայլեր), «Մահմեդական եղբայրներ», «Թալիբան շարժում», «Ալ Քաիդա», «Մոջահեդների իսլամական ջիհադ-ջահամաթ», «Կենտրոնական Ասիայի մոջահեդների ջահամատ», «Նուրջուլար» կազմակերպությունները։

ՀԱՊԿ մասնակիցներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
08 Դեկտեմբերի 2016
Չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:06
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը` Գյումրու այցի արդյունքներով. Ժամանակն է դուրս գալ պանիխիդայի վիճակից
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ամփոփել է Սպիտակի երկրաշարժի 28–րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի կատարած այցի արդյունքները։

18:08
07 Դեկտեմբերի 2016
Ոստիկանը Երևանում ուրիշի քարտով գումար է կանխիկացրել բանկոմատից
Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին
17:00
07 Դեկտեմբերի 2016
Թվային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է
Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է:
15:16
07 Դեկտեմբերի 2016
Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում
Անչափահասները ձերբակալվել են:
10:14
07 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ:
08:30
07 Դեկտեմբերի 2016
Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին
Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցը։ Տարերային աղետը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից է։
08:00
07 Դեկտեմբերի 2016
Երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։
14:48
06 Դեկտեմբերի 2016
Կարեն Կարապետյանի ժիլետը վստահություն չի ներշնչու՞մ. ԱՄՆ-ի չոր պատասխանը
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը։