483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԽՍՀՄ զինվորական կորուստները պատերազմում կազմել են 8,6 մլն մարդ, քաղաքացիականները՝ մինչև 28 մլն. Յազով
00:44
08 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ԽՍՀՄ զինվորական կորուստները Հայրենական մեծ պատերազմում կազմել են 8 միլիոն 644 հազար մարդ, հինգշաբթի լրագրողներին հայտնել է Խորհրդային միության մարշալ Դմիտրի Յազովը։

«Մեր տվյալներով՝ 27-28 միլիոն քաղաքացիական անձ է զոհվել»,- ասել է Յազովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքերով՝ այս տվյալները ստացվել են այն հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, որը ձևավորվել էր դեռ այն ժամանակ, երբ Յազովը ԽՍՀՄ պաշտպանության նախարարն էր։

«Լինելով պաշտպանության նախարար՝ ես հրամանագիր ստորագրեցի Կարմիր բանակի և ընդհանուր առմամբ Խորհրդային միության կորուստները հաշվարկելու համար: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և այլ կազմակերպությունների հետ համատեղ մենք ստացանք 11 միլիոն 200 հազար թիվը»,- պատմել է Յազովը։

Հաշվարկներից հետո հաստատվել է, որ, ըստ նրա, Կամիր բանակի կարուստները Հայրենական մեծ պատերազմում կազմել են 8 միլիոն 644 հազար մարդ։ Բացի այդ, Յազովի տվյալներով, մոտ 27-28 միլիոն մարդ կազմել են քաղաքացիական բնակչության կորուստները։

«Ճամբարներում ոչնչածվածների վերաբերյալ մենք տվյալներ չունենք, քանի որ այդ տեղեկատվությունը վերացված է»,- հայտնել է Յազովը։

«Հստակ ասել, թե որքան խորհրդային մարդիկ են զոհվել Հայրենական մեծ պատերազմում, հնարավոր չէ։ Ինչպես չի կարելի  ասել, թե այդ պատերազմի հետևանքով որքան մարդ չի ծնվել»,- հավելել է մարշալը։

ՌԴ պաշտպանության նախարարության Հայրենքի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնելու հարցերի վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Կիրիլինն ապրիլի 5-ին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ ԽՍՀՄ ժողովրդագրական կորուստները Հայրենական պատերազմի տարիներին կազմում են 26 միլիոն մարդ։ ՌԴ ուժային գերատեսչությունները Ռոսարխիվի և Ռոսստատի հետ համատեղ մտադիր են ճշտել այդ թվերը։ Կիրիլինի խոսքերով՝ Հայրենական մեծ պատերազմից հետո մինչև 1991 թվականը Կարմիր բանակի կորուստները հաշվարկվել են երեք անգամ, և էական տարբերություններ առկա տվյալների հետ չեն եղել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:00
03 Նոյեմբերի 2017
Հինգշաբթի` նոյեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` նոյեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:12
02 Նոյեմբերի 2017
The Spectator պարբերականը պատմել է Հայաստանի գինեգործության վերածնման մասին
Անգլիացի գրող Հենրի Ջեֆրիսը The Spectator պարբերականում ներկայացրել է իր տպավորությունները Հայաստան կատարած այցի վերաբերյալ:
19:03
02 Նոյեմբերի 2017
Հայաստանում տղամարդը գողացել է ոսկյա զարդեր, հարվածելով տանտիրուհուն
Տուն ապօրինի մուտք գործած անձը փայտով հարվածել է կնոջը և դիմել փախուստի:
16:51
02 Նոյեմբերի 2017
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում սերտ համագործակցությամբ. Սերժ Սարգսյան
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում նախագահը մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը:
15:42
02 Նոյեմբերի 2017
«Ռոստելեկոմը» ներկայացնում է Energy նոր առաջարկը
«Ռոստելեկոմը» հանդես է գալիս նոր՝ Energy առաջարկով, որը հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին ստանալու հավելյալ ծառայություններ։
15:03
02 Նոյեմբերի 2017
ՀՀ վարչապետը մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը
ՀՀ վարչապետը խոսել է ծրագրերի մասին, այդ թվում` երկրի` խորհրարանական իշխանավարման անցնելուց հետո։ Նա նաև մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը։
13:18
02 Նոյեմբերի 2017
Հայաստանը 2018 թ.–ին կպահպանի ջրի գործող սակագները. վարչապետ
Veolia Jur» ընկերությունն առաջարկում է բարձրացնել ջրի սակագինը մինչև 194,3 դրամի։
11:30
02 Նոյեմբերի 2017
Երկրում իսկական հայաստանյան աշուն է, վայելե՜ք
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
04:52
02 Նոյեմբերի 2017
Երևանի կենտրոնում 8 ժամ ջուր չի լինի
8 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն համայնքում։
20:54
01 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահի ծախսերը 2018 թ.–ին կկրճատվեն 35–70%–ով
Կախված պետության ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումից` ՀՀ նախագահի ծախսերը 2018 թվականին կկարճատվեն 35–70%–ով։
18:25
01 Նոյեմբերի 2017
Արևը վերադառնում է Հայաստան
Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։