485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հացահատիկի համաշխարհային համաժողով կանցկացվի Սանկտ-Պետերբուրգում
15:19
23 Ապրիլի 2009

Հացահատիկի համաշխարհային արտադրության վիճակի և հեռանկարների հարցերին նվիրված համաշխարհային հացահատիկի ֆորում կանցկացվի հունիսի 6-7-ը Սանկտ-Պետերբուրգում՝ պարենային անվտանգության ապահովման համատեքստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Համաժողովին մասնակցելու նպատակով հրավիրված են 65 երկրների գյուղատնտեսության նախարարներ, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական ինստիտուտների, գյուղատնտեսական արտադրողների ազգային և միջազգային միավորումների ղեկավարներ, շուկայի մասնակիցներ և փորձագետներ։ Դա նման մասշտաբի առաջին միջոցառումն է Ռուսաստանում և հատուկ նշանակություն է ստանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում»,- ասվում է համաժողովի կազմկոմիտեի մամուլի հաղորդագրությունում։

Կազմկոմիտեում պարզաբանել են, որ համաժողովի՝ հացահատիկի շուկային ուղղված թեմատիկան կապված է այն բանի հետ, որ այն ագրոարտադրության հիմքը և բազային արտադրանքն է, որն ապահովում է բնակչության պարենային անվտանգությունը։

«Համաժողովի ծրագրում հացահատիկի արտադրության, իրացման և համաշխարհային առևրտրի երկարաժամկետ հեռանկարների վիճակի, դրանց կառուցվածքի փոփոխման սցենարների, հացահատիկային արտադրության և շուկայի զարգացման ծրագրերի ֆինանսավորման, հացահատիկի մատչելիության ապահովման նոր մեխանիզմների ձևավորման և հացահատիկի կայունացման համաշխարհային հիմնադրամի ստեղծման  քննարկումն է»,- նշվում է մամուլի հաղորդագրությունում։

Հանդիպման մասնակիցներն առանձին կդիտարկեն Ռուսաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի՝ որպես հացահատիկի համաշխարհային արտադրողների ներուժը և նրանց ներդրումը պարենային անվտանգության ապահովման գործում։

Կազմակերպիչների կարծիքով՝ կարծիքների փոխանակումը համաժողովի շրջանակներում նախադրյալներ կստեղծի հավասարակշրված և ռացիոնալ մոտեցումներ մշակել հացահատիկի արտադրության զարգացման խնդիրների լուծման, մասնավորապես, փորձագետների գլոբալ ցանցի ձևավորման վերաբերյալ՝ գիտական վերլուծության և պահանջների և հետագա ռիսկերի բացահայտման նպատակով։

Համաշխարհային հացահատիկի համաժողովն անցկացվում է ՌԴ Կառավարության, ՌԴ գյուղատնտեսության նախարարության և Ռուսական հացահատաիկային միության կողմից՝ ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության, Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի, այլ կազմակերպությունների աջակցությամբ։ Համաշխարհային հացահատիկային ֆորումի անցկացման վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությունը ստացել է «Ութի խմբի» պետությունների ղեկավարների և կառավարությունների աջակցությունը՝ Ճապոնիայում 2008 թվականի հունիսին կայացած հանդիպման ժամանակ։

Համաժողովի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.grain-forum.com կայքում։

ՌԻԱ Նովոստին հանդես է գալիս որպես այդ միջոցառման գլխավոր տեղեկատվական հովանավոր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
10 Դեկտեմբերի 2017
Օդերևութաբանները պատմել են Հայաստանում առաջիկա օրերի եղանակի մասին
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակի` առաջիկա օրերի կանխատեսումը:
10:30
09 Դեկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:05
08 Դեկտեմբերի 2017
Քաղաքացու բողոքի հիման վրա Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել
Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել:
19:54
08 Դեկտեմբերի 2017
Երևանում 38–ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։
16:09
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար։
12:57
08 Դեկտեմբերի 2017
Երևանի բանուկ պողոտայում երթևեկի փոփոխություն
Փոփոխությունը կատարվում է խցանումներից և տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով։
11:20
08 Դեկտեմբերի 2017
ԱԺ-ն ընդունեց 2018թ. բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։
19:56
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի տարածքում 2017թ. սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ
Հայաստանի տարածքում 2017 թվականի սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել:
17:43
07 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»
Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ:
14:39
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները նշել են, թե որքա՞ն գումար է հարկավոր լավ կյանքի համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։
13:40
07 Դեկտեմբերի 2017
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի
Դավթաշենի բնակարաններից մեկում ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։
12:43
07 Դեկտեմբերի 2017
Ucom–ի բաժանորդները մասամբ մնացել են առանց կապ տեխնիկական խնդիրների պատճառով
Ucom հեռահաղորդակցական ընկերության ցանցում առկա են տեխնիկական խնդիրներ։