486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը կարծում է, որ աշխարհում իրեն «բարության ուժ» են համարում. BBC-ի հարցում
12:03
22 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանցիների երկու երրորդը կարծում է, որ Ռուսաստանն աշխարհում դրական դեր է խաղում և վտանգ չի ներկայացնում այլ երկրների համար, վկայում են BBC-ի Ռուսական ծառայության պատվերով կատարված հասարակական կարծիքի հարցման արդյունքները։

Հարցումն անցկացվել է GlobeScan ընկերության և նրա ռուսական գործընկեր «Ցեսի» ընկերության կողմից փետրվարի 6-17-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի տարբեր մարզերում` 1,012 հազար քաղաքացիների շրջանում։ Ինչպես ցույց է տալիս հարցումը, չափահաս ռուսաստանցիների 66 տոկոսը կարծում է, որ աշխարհում իրենց երկիրը բարության գլոբալ ուժ են համարում։ Հարցվածների միայն 13 տոկոսն է կարծում, որ այլ երկրները Ռուսաստանի մեջ խաղաղության նկատմամբ կամ հարևանների նկատմամբ վտանգ են տեսնում (12 տոկոս)։

Հարցվածների ուղիղ կեսը կարծում է, որ Ռուսաստանը պետք է օգտագործի իր հզորությունն ու ազդեցությունը միջազգային խնդիրների լուծման գործում այլ երկրների հետ համագործակցության ժամանակ։ Սակայն հարցվածների 26 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը պետք է օգտագործի իր ուժն ու ազդեցությունը սեփական շահերը պաշտպանելու համար։ Միայն 14 տոկոսն է կարծում, որ երկիրը պետք է կենտրոնանա ԱՄՆ-ի գլոբալ լիդերությանն այլընտրանք ապահովելու վրա։

Երկրները, որոնց ռուսաստանցիները առավել հաճախ են համարում աշխարհում հիմնական դաշնակիցներ, նախկին խորհրդային հանրապետություններն են՝ Բելառուսը՝ (38 տոկոս) և Ղազախստանը (23 տոկոս)։

Միջազգային քաղաքական դաշտում կարևոր խաղացողների թվում 14 տոկոսը հիմնական դաշնակից է համարում Չինաստանը, 13 տոկոսը՝ Գերմանիան և 11 տոկոսը՝ Ֆրանսիան։ Գրեթե յուրաքանչյուր տասներորդն ասում է, որ Ռուսաստանը դաշնակիցներ չունի (12 տոկոս)։

Ի պատասխան Ռուսաստանի ամենալուրջ ներքին խնդրի մասին հարցի՝ հարցվածների 31 տոկոսը նշում է նվազող կենսամակարդակը կամ ֆինանսական տագնապները։ 17 տոկոսը կարծում է, որ դա բարձր գները կամ գնաճն է։ Հարցվածների 23 տոկոսը Ռուսաստանի գլխավոր խնդիրը կոռուպցիան է համարում։

«Ակնհայտ է, որ նավթային և գազային բումը ռուսաստանցիներին վստահություն ներշնչեց, որ իրենց երկիրը մեծ դեր կարող է խաղալ աշխարհում, այլ ոչ թե քնած հսկա մնալ միջազգային գործերում, որ այն դրական ուժ է աշխարհում», - այսպես է մեկնաբանել հարցումների արդյունքները GlobeScan ընկերության տնօրեն Սեմ Մաունթֆորդը։

Միաժամանակ, նրա խոսքերով, տնտեսական ճգնաժամն ու ռեցեսիան կարող են Ռուսաստանում սոցիալական լարվածության աճ հրահրել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
19 Հունվարի 2017
Չորեքշաբթի` հունվարի 18–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունվարի 18–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
18:38
18 Հունվարի 2017
Դանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև կքննարկի
Վաղը`հունվարի 19-ին, Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի:
15:46
18 Հունվարի 2017
Հայտնի է դարձել հայկական «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» Ֆիլմի` մեծ էկրաններ բարձրանալու ամսաթիվը:
14:44
18 Հունվարի 2017
Հայաստանի նախկին գլխավոր դատախազը նշանակվել է երկրի նախագահի խորհրդական
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Գևորգ Կոստանյանին իր խորհրդական նշանակելու վերաբերյալ։
13:04
18 Հունվարի 2017
Դերասան Հայկ Մարությանը դիտորդ է լինելու ԱԺ ընտրություններում
Հայտնի դերասան Հայկ Մարությանը պատրաստվում է որպես դիտորդ հանդես գալ 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում:
11:56
18 Հունվարի 2017
Փրկությունը մոտ է. ցրտերը կսկսեն նահանջել Երևանում. Սուրենյան
Արարատյան դաշտավայրում, այդ թվում` Երևանում, ցրտերն աստիճանաբար կսկսեն նահանջել:
10:32
18 Հունվարի 2017
Սառնամանիքները չեն հեռանում Արարատյան դաշտավայրից
Առաջիկա մի քանի օրերին Արարատյան դաշտավայրում հաստատված ցուրտ եղանակը չի փոխվի։

08:00
18 Հունվարի 2017
Երեքշաբթի՝ հունվարի 17-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 17–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:50
17 Հունվարի 2017
Հայկական երեք կուսակցություններ դաշինքով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
Հայկական երեք կուսակցություններ միավորվել են նախընտրական դաշինքի մեջ ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
20:31
17 Հունվարի 2017
Մեծածավալ բարեփոխումներ են սպասվում Հայաստանի ճանապարհային ոստիկանության համակարգում
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեքշաբթի զեկուցել է նախագահ Սերժ Սարգսյանին Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին:
18:46
17 Հունվարի 2017
Տրանսպորտային հանգույց կկառուցվի Արշակունյաց–Նժդեհ փողոցների խաչմերուկում
Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում  տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման նախագիծ է ներկայացվել քննարկման։