484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+14
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի դատարանը ծայրահեղական է համարել Մոսկվայի քրեական հետախուզության նախկին պետի գրած գիրքը
14:55
21 Ապրիլի 2009

Մոսկվայի Մեշչանսկու մարզային դատարանը բավարարել է Ա. Իվանովի «Պատասխան Պատրիարքին», Յու. Ֆեդոսեևի «Քսենոֆոբիա կամ ինքնապաշտպանություն» բրոշյուրները, ինչպես նաև Վ. Եմելյանովի «Հրեական ազգայնամոլություն և արտադրության ասիական միջոցը» գրքերը ծայրահեղական ճանաչելու մասին դատախազի պահանջները, երեքշաբթի հաղորդել է Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունը։

Ազգաբանական-սոցիոլոգիական-հոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդ «նյութերը կարող են նպաստել ազգային խտրականության, էթնոազգայնամոլության և նացիզմի» գաղափարների ձևավորմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Գերատեսչության տվյալների համաձայն՝ այդ տպագիր հրատարակություններն ուղղված են ծայրահեղական գործունեության իրականացմանը՝ կրոնական անհանդուրժողականության և պառակտման դրսևորմանը։ Դատարանն ամբողջովին բավարարել է դատախազի պահանջները։

Հայտնի է, որ այդ հրատարակություններից մեկի հեղինակը՝ Յուրի Ֆեդոսեևը, 1991-1994 թթ.-ին զբաղեցրել է Մոսկվայի քրեական հետախուզության պետի պաշտոնը, նա ոստիկանության գնդապետ է։ Իր գրքում Ֆեդոսեևը խորհում է Ռուսաստանում հրեաների և «կովկասցիների» ճնշիչ ազդեցության շուրջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:47
26 Ապրիլի 2017
ՊԵԿ-ը կստուգի հայկական շուկայում ադրբեջանական խնձորի հայտնվելու փաստը
ՊԵԿ–ն անհրաժեշտ է համարում պարզաբանել տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու փաստը։
13:58
26 Ապրիլի 2017
Երևանի թիվ 147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը
19–ամյա Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016 թ.–ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ։
12:23
26 Ապրիլի 2017
Արդյո՞ք ԱԳՆ–ն նպաստել է հետախուզվողին երկրից դուրս գալ. պարզաբանում է ԱԳՆ մամուլի քարտուղարը
ԱԳՆ–ն պատասխանել է թերթերից մեկի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ ԱԳՆ–ն տեղեկանք է տրամադրել հետախուզվող քաղաքացուն երկրից դուրս գալու համար։  
11:33
26 Ապրիլի 2017
Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական։
08:00
26 Ապրիլի 2017
Երեքշաբթի` ապրիլի 26–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` ապրիլի 26–ի առավել ուշագրավ  նորությունների սեփական տարբերակը։
00:15
26 Ապրիլի 2017
Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Չեխիայի խորհրդարանը քիչ առաջ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
20:46
25 Ապրիլի 2017
Մեղադրյալը 8 հարված է հասցրել ռուս զինծառայողի պարանոցի, թիկունքի և գլխի հատվածին. մանրամասներ
Ներկայացվում են Գյումրում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայող 21–ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մանրամասները։
20:25
25 Ապրիլի 2017
Հայտնի են դարձել ՊԲ զինծառայողի մահվան հանգամանքները
Հայտնի են դարձել ՊԲ զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները։
20:04
25 Ապրիլի 2017
Գյումրում ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվող անձը մոլեռանդ կրոնական է, բնակվել է Հունաստանում. նոր մանրամասներ
Գյումրում ռուս զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող Արման Ջանջուղազյանը մեծացել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում։
19:20
25 Ապրիլի 2017
Գյումրում ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվող Արման Ջանջուղազյանը երկու ամսով կալանավորվեց. ՔԿ
Գյումրում ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվող 20–ամյա Արման Ջանջուղազյանը երկու ամսով կալանավորվեց։
18:05
25 Ապրիլի 2017
Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ
Սահմանված ժամանակացույցով ավարտին է մոտենում նաև «Վերնիսաժի» վերակառուցման և արդիականացման ծրագիրը:
17:06
25 Ապրիլի 2017
Թրամփը Հայոց ցեղասպանության մասին ասաց ամեն ինչ, բացի ամենակարևորից` «ցեղասպանություն» եզրույթից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24–ի ուղերձում շարունակել է իր նախորդների դիրքորոշումը. ասել է ամեն ինչ Հայոց ցեղասպանության փաստի մասին, բացառությամբ ամենակարևորի` «ցեղասպանություն» եզրույթի: