478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի վարժանքները դաշինքի քաղաքական դեմարշն են. ԱՊՀ ՊՆԽ
14:15
18 Ապրիլի 2009

ԱՊՀ մասնակից-պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) քարտուղար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սինայսկին ՆԱՏՕ-ի հովանու ներքո Վրաստանում կայանալիք վարժանքները Հյուսիսատլանտյան դաշինքի «քաղաքական դեմարշ է» համարում և անհանգստության առիթ չի տեսնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՆԱՏՕ-ի հովանու ներքո Cooperative Longbow 09/Cooperative Lancer 09 բազմազգ վարժանքները կանցկացվեն Վրաստանում մայիսի 6-ից հունիսի 1-ը, որոնց կմասնակցի շուրջ 1,3 հազ. զինծառայող Դաշինքի և գործընկեր 19 երկրներից։ Վարժանքները ռազմաշտաբային են և կանցկացվեն առանց զենքի և ռազմական տեխնիկայի կիրառման։

«Դրանք զորավարժություններ չեն, որևէ սարսափելի բան այնտեղ չի լինի։ Դրանք մեթոդական պարապմունքներ, մեթոդական հավաքներ են։ Մի խոսքով՝ դա քաղաքական դեմարշ է ՆԱՏՕ-ի կողմից։ Չնայած Ռուսաստանի կողմից բացասական ընկալմանը՝ վարժանքները կանցկացվեն, և դրան անհրաժեշտ է հանգիստ վերաբերվել», - ասել է Սինայսկին շաբաթ օրը «Էխո Մոսկվի» ռադիակայանի եթերում։

Նա նշել է, որ կայանալիք վարժանքները պլանային են, և դրանց անցկացման մասին որոշումն ընդունվել է դեռևս 2008 թ.-ի օգոստոստին Հարավային Օսեթիայում տեղի ունեցած իրադարձություններից առաջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:20
23 Օգոստոսի 2017
Անսարք ավտոմեքենան` Վայոց Ձորում բռնկված անտառային հրդեհի պատճառ. քրգործով մեղադրանք է առաջադրվել
Վայոց Ձորի խոտածածկ տարածքներում հրդեհը բռնկվել է օգոստոսի 10-ին, ինչը տարածվել է՝ ներառելով  Սարավանի անտառպետության որոշ տարածքներ։
11:46
23 Օգոստոսի 2017
Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր
Երևանում  նոր տեղադրված արագաչափ սարքեր կգործարկվեն:
11:32
23 Օգոստոսի 2017
Երթևեկի փոփոխություն Երևանի մի շարք ծանրաբեռնված հանգույցներում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի կազմակերպման փոփոխություն է նախատեսված Երևանի մի շարք ծանրաբեռնված հանգույցներում։
10:47
23 Օգոստոսի 2017
Վթարային ջրանջատում Աջափնյակում
Ջրանջատում կիրականացվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։
10:37
23 Օգոստոսի 2017
Հայ հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջումը Վրաստանում
Հայ հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջումը Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցում։
08:00
23 Օգոստոսի 2017
Երեքշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունները։
19:33
22 Օգոստոսի 2017
Կապանում 9–ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդը կալանավորվել է
Վրաերթի հետևանքով երեխան մահացել է։
18:36
22 Օգոստոսի 2017
Որսը կարգելվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վայրի որոշ կենդանիներ և թռչուններ տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ:
17:17
22 Օգոստոսի 2017
Բրիտանացի հայտնի սոմելյեն գալիս է հայկական գինիների հետևից
Այս տարի Գիմբլետը Հայաստան կայցելի իր համաշխարհային շրջագայության շրջանակում։
16:33
22 Օգոստոսի 2017
Ոստիկանությունը «մերկացրել» է Միհրան Հարությունյանին իրեն ծեծելու մեջ մեղադրող մոդելի սուտը
Իրավապահները հրաժարվել են քրեական գործ հարուցել Միհրան Հարությունյանի դեմ:
14:46
22 Օգոստոսի 2017
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կքննարկեն ղարաբաղյան կարգավորման հարցեր
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի։
13:37
22 Օգոստոսի 2017
25 հազար դրամ` նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին
Նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն։