483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմությունը զատկի հավկիթներ կներկի Սահակաշվիլու նստավայրի առջև
01:10
18 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/.  Նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրաժարականը պահանջող վրացական ընդդիմության ներկայացուցիչներն Ավագ ուրբաթ երեկոյան մեծ կաթսայում զատկի հավկիթներ կներկեն Թբիլիսի քաղաքի Հավլաբար շրջանում, վրաց պետության ղեկավարի նստավայրի առջև, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը՝ հղում անելով «Շարժում հանուն Միասնական Վրաստանի» կուսակցության մամուլի ծառայությանը։

Նստավայրի մոտ, ուր ապրիլի 13-ից ակցիաներ է անցկացվում և վրանային քաղաք է տեղակայված, կհավաքվեն ընդդիմության առաջնորդները։

Ընդդիմության ակցիաներն անցկացվում են Վրաստանում ապրիլի 9-ից։ Դրանց մասնակցում են երկրի ընդդիմադիր առաջատար ուժերը՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, առաջնորդ Նինո Բուրջանաձեի «Ժողովրդավարական շարժում՝ Միասնական Վրաստան» կուսակցությունը, Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլու հիմնած «Շարժում միասնական Վրաստանի համար» կուսակցությունը, Սալոմե Զուրաբիշվիլու «Վրաստանի ուղի» կուսակցությունը, «Կոալիցիա ազատության համար», Պահպանողական կուսակցությունը, ինչպես նաև ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի «Դաշինք Վրաստանի համար» քաղաքական ուժը։  

Զատկի տոների ընթացում՝ մինչև երեքշաբթի, ընդդիմությունն նվազեցնում է ակցիաների մասշտաբները։ Այդ օրերին կշարունակվեն ակցիաներ, նախագահականի, Հանրային հեռուստատեսության մոտ, սակայն զանգվածային հանրահավաքներ չեն լինի։ Երեքշաբթի օրվանից, ինչպես հայտնում են ընդդիմության առաջնորդները, ակցիաները կվերսկսվեն նոր ուժով՝Թբիլիսու բնակիչներին կմիանան ընդդիմության կողմնակիցնեչը երկրի տարբեր շրջաններից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
02 Նոյեմբերի 2017
The Spectator պարբերականը պատմել է Հայաստանի գինեգործության վերածնման մասին
Անգլիացի գրող Հենրի Ջեֆրիսը The Spectator պարբերականում ներկայացրել է իր տպավորությունները Հայաստան կատարած այցի վերաբերյալ:
19:03
02 Նոյեմբերի 2017
Հայաստանում տղամարդը գողացել է ոսկյա զարդեր, հարվածելով տանտիրուհուն
Տուն ապօրինի մուտք գործած անձը փայտով հարվածել է կնոջը և դիմել փախուստի:
16:51
02 Նոյեմբերի 2017
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում սերտ համագործակցությամբ. Սերժ Սարգսյան
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում նախագահը մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը:
15:42
02 Նոյեմբերի 2017
«Ռոստելեկոմը» ներկայացնում է Energy նոր առաջարկը
«Ռոստելեկոմը» հանդես է գալիս նոր՝ Energy առաջարկով, որը հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին ստանալու հավելյալ ծառայություններ։
15:03
02 Նոյեմբերի 2017
ՀՀ վարչապետը մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը
ՀՀ վարչապետը խոսել է ծրագրերի մասին, այդ թվում` երկրի` խորհրարանական իշխանավարման անցնելուց հետո։ Նա նաև մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը։
13:18
02 Նոյեմբերի 2017
Հայաստանը 2018 թ.–ին կպահպանի ջրի գործող սակագները. վարչապետ
Veolia Jur» ընկերությունն առաջարկում է բարձրացնել ջրի սակագինը մինչև 194,3 դրամի։
11:30
02 Նոյեմբերի 2017
Երկրում իսկական հայաստանյան աշուն է, վայելե՜ք
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
04:52
02 Նոյեմբերի 2017
Երևանի կենտրոնում 8 ժամ ջուր չի լինի
8 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն համայնքում։
20:54
01 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահի ծախսերը 2018 թ.–ին կկրճատվեն 35–70%–ով
Կախված պետության ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումից` ՀՀ նախագահի ծախսերը 2018 թվականին կկարճատվեն 35–70%–ով։
18:25
01 Նոյեմբերի 2017
Արևը վերադառնում է Հայաստան
Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
16:00
01 Նոյեմբերի 2017
Երեքշաբթի` հոկտեմբերի 31–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 31–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։