484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Արոնյանը հաղթեց Մամեդյարովին Նալչիկում կայացած շախմատի մրցաշարի առաջին փուլում
16:25
16 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը չորեքշաբթի սև խաղաքարերով հաղթեց ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովին Նալչիկում անցկացվող «Գրան Պրի» շախմատի մրցաշարի առաջին փուլում։

Այսպիսով առաջին փուլի արդյունքներով Արոնյանը բաժանում է առաջին տեղը Ալեքսանդր Գրիշչուկի հետ, ով իր հերթին հաղթանակ է տարել Բորիս Գելֆանդի նկատմամբ։ Մշրցաշարի մյուս երեք փուլերն ավարտվել են ոչ-ոքի։

Հայաստանը մրցաշարում ներկայացնում է գրոսմայստեր նաև Վլադիմիր Հակոբյանը, ով ոչ-ոքի է խաղացել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմժանովի հետ։

Հինգշաբթի տեղի կունենա երկրորդ փուլը, որտեղ հայ գրոսմայստերները կխաղան իրար հետ։ Մյուս պարտիաներում կհանդիպեն Սվիդլեր-Իվանչուկ, Էլյանով-Գրիշչուկ, Գելֆանդ-Ալեքսեև, Կասիմժանով-Կարյակին, Լեկո-Մամեդյարով, Կամսկի-Բաքրո զույգերը։

Ապրիլի 15-ին Նալչիկում մեկնարկել է «Գրան-պրի ՖԻԴԵ» շարքի տղամարդկանց չորրորդ փուլը։ Մրցույթին մասնակցում են համաշխարհային շախմատի էլիտան կազմող 14 գրոսմայստերներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:06
27 Ապրիլի 2017
Ինձ խեղդամահ էր անում. հարձակման ենթարկված փաստաբանները մանրամասներ են ներկայացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Երևանում հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը։
19:01
27 Ապրիլի 2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը տաքսու վարորդներին առաջարկել է միասնական ձևակերպված հարցադրումներ ներկայացնել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 27-ին հերթական անգամ ընդունեց տաքսու մի խումբ վարորդների:
16:57
27 Ապրիլի 2017
«Ռոստելեկոմը» համակարգչային դասընթացներ է կազմակերպել տարեցների համար
Ալավերդի քաղաքում մեկնարկեցին «Азбука Интернета» (Ինտերնետի Այբբենարան) խորագրով դասընթացները միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար։
16:31
27 Ապրիլի 2017
#killzibil կամ դուրս արի համահայկական շաբաթօրյակի
Համահայկական շաբաթօրյակ կանցկացվի հանրապետությունում ապրիլի 29–ին:
16:07
27 Ապրիլի 2017
Ձերբակալվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը
Շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
15:25
27 Ապրիլի 2017
Առաջիկա օրերին փակ կլինի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Առաջիկա երկու օրերին ողջ գիշեր փակ կլինի մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկությունը:
14:47
27 Ապրիլի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Ջազի միջազգային օրվան նվիրված ասուլիս
Ապրիլի 28–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Ջազի միջազգային օրվան և Հայաստանում դրա շրջանակում անցկացվելիք միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիս։
14:26
27 Ապրիլի 2017
Հայաստանում ավիատոմսերի գներն առաջիկայում կնվազեն. ՔԱԳՎ
Առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի ավիատոմսերի գնի նվազեցմանը:
12:54
27 Ապրիլի 2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև լուրջ բախում է հասունանում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև առաջիկայում կարող է լուրջ բախում լինել:
12:18
27 Ապրիլի 2017
Հայաստանյան շուկա է մուտք գործում թուրքական Pegasus Airlines լոուքոստերը
Հայաստանյան շուկա թուրքական Pegasus Airlines լոուքոստերի մուտքը կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը ավիափոխադրումների ոլորտում,  ասաց ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը:
11:30
27 Ապրիլի 2017
Հայտնի են դարձել միասնական քննությունների ամսաթվերը
«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնի է դարձել, թե երբվանից կսկսվեն այս տարվա ավարտական միասնական քննությունները:
10:37
27 Ապրիլի 2017
Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ
Տամբովի բանտում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են Հայաստան, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ: