480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում գրասենյակային տարածքների պահանջարկը հասել է 2002թ.-ի մակարդակին. փորձագետ
14:48
15 Ապրիլի 2009

2009թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով՝ Մոսկվայում գրասենյակային տարածքների պահանջարկը ճգնաժամի պատճառով հասել է 2002թ.-ի մակարդակին, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Cushman&Wakefield Stiles&Riabokobylko (C&W/S&R) ընկերության ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Դենիս Սոկոլովը։

Մասնավորապես, նրա խոսքերով, 2009թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում Մոսկվայում վարձակալվել և գնվել է գրասենյակային տարածքների ավելի քան 100 հազար քառակուսի մետր։

«Նման ցածր պահանջարկ վերջին անգամ նկատվել է 2002թ.-ին», - ընդգծել է նա։

Ինչպես ավելացրել է Սոկոլովը, նույնիսկ գների զգալի նվազեցումը չի ստիպում վարձակալներին պայմանագիր կնքել։

«Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2008թ.-ին, գրանցվել էր պահանջարկի ռեկորդային մակարդակ. 567 հազար քառակուսի մետր գրասենյակային տարածք վարձակալվել և գնվել է։ 2009թ.-ի առաջին եռամսյակում նախնական վարձակալության որևէ պայմանագիր չի կնքվել, գրասենյակային տարածքների վարձակալության վերաբերյալ գործարքների միջին չափը նվազել է (500 քառակուսի մետրից պակաս)», - ընդգծել է Սոկոլովը։

Փորձագետի տվյալներով, Մոսկվայում գրասենյակային տարածքի վարձակալման համար պահանջվող դրույքաչափերն առաջին եռամսյակի ընթացքում կրճատվել են 15-20 տոկոսով։

«Այժմ վարձակալության դրույքաչափերը գտնվում են А կարգի համար մեկ քառակուսի մետրի դիմաց 900 դոլարի և В կարգի համար 500 դոլարի սահմաններում։ Անհրաժեշտ է նշել, որ այս դրույքաչափերը դեռևս չեն հաստատել վարձակալների սպասումները։ Ընդհանուր առմամբ 2008թ.-ի ամռանից դրույքաչափերը նվազել են 50 տոկոսով», - ասել է նա։

Նրա կանխատեսումներով, մինչև 2009թ.-ի ամառ ակնկալվում է գրասենյակային տարածքների գների լրացուցիչ անկում 15-20 տոկոսի սահմաններում։

Ինչպես նշել է Սոկոլովը, չնայած ճգնաժամին՝ անշարժ գույքի գործակալները ստիպված էին ավարտին հասցնել կոմերցիոն անշարժ գույքի ոլորտի այն նախագծերը, որոնք գտնվում ենք իրագործման վերջնական փուլերում, ինչն առաջին եռամսյակում Մոսկվայում գրասենյակային տարածքների ռեկորդային ավելացման հանգեցրեց։

«Այսպես, 2009թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում Մոսկվայում կառուցվել են 721 հազար քառակուսի մետր որակյալ գրասենյակային տարածք։ 32 նոր շենքերից միայն երկուսն են համապատասխանում А կարգի պահանջներին», - նշել է փորձագետը։

Խոսելով կառուցված գրասենյակային համալիրների մասին՝ Սոկոլովը ընդգծել է, որ նոր տարածքների մեծ մասը՝ 62 տոկոսը, թափուր է և վարձով է տրվում։

«Նոր կառուցված տարածքների մնացած 38 տոկոսը վարձակալվել են նախնական պայմանագրերով մինչև ճգնաժամը, և այժմ դրանց կարգավիճակը դժվար է որոշել, քանի որ նման պայմանագրերը վերջին երկու եռամսյակի ընթացքում անկայուն են դրսևորում են ունեցել», - պարզաբանել է նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:43
26 Հունիսի 2017
24 ժամ ջուր չի լինի Սևան քաղաքի որոշ շրջաններում
Սևան քաղաքի որոշ հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։
16:42
26 Հունիսի 2017
Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի ընտանիքը ՊՆ հիմնադրամին է փոխանցել հուղարկավորության համար կառավարության հատկացրած գումարը
Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի ընտանիքը ՊՆ հիմնադրամին է փոխանցել հուղարկավորության համար կառավարության հատկացրած գումարը:

16:20
26 Հունիսի 2017
Երևանում անհետ կորած 14–ամյա աղջիկը հայտնաբերվել է Կապանում
Հունիսի 19–ին Երևանում անհետ կորած 14–ամյա Թամարա Աթանեսյանը հայտնաբերվել է Կապանում։
15:58
26 Հունիսի 2017
«Հայ բույս» փառատոնը սիրով սպասում է իր այցելուներին
«Հայ բույս» ամենամյա փառատոնն է մեկնարկում հուլիսի 1–ին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում։
15:56
26 Հունիսի 2017
ՀՀ ՊՆ–ն նոր տեղեկություններ է ներկայացրել ավտովթարից տուժած զինծառայողների մասին
ՀՀ ՊՆ–ն թարմ տեղեկություն է տրամադրել ավտովթարից տուժած զինծառայողների մասին։
14:23
26 Հունիսի 2017
Նոր քրեական գործ «Սասնա ծռերից» մեկի` Վարուժան Ավետիսյանի նկատմամբ
«Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ նոր քրեական գործ է հաուցվել:

12:51
26 Հունիսի 2017
Վարչապետը նախանշել է պետբյուջեի գերակայությունները
Հայաստանի պետբյուջեի շեշտադրումները հենվելու են արդյունքների, ոչ թե ֆինանսական ծախսերի վրա։
10:50
26 Հունիսի 2017
Ուշադրություն. անոմալ շոգ է սպասվում Երևանում
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել Facebook–ում։

15:56
25 Հունիսի 2017
Վրաստանում վթարված ավտոբուսն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել
Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։
17:52
24 Հունիսի 2017
Տուժած զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կրկին գրառում է կատարել Facebook-ում:

15:28
24 Հունիսի 2017
Նոր տեղեկություններ տուժած զինծառայողների մասին. նրանցից մեկը կոտրվածքներ ունի
Գեղարքունիքում այսօր առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 14 զինծառայողներից 8-ը տեղափոխվել են Երևան:
12:17
24 Հունիսի 2017
Գեղարքունիքում ավտովթարից տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր է. ՊՆ
Գեղարքունիքում առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր  է: