481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Դինարա Սաֆինան հաջորդ շաբաթ կդառնա աշխարհի առաջին ռակետը
11:23
09 Ապրիլի 2009

Ռուս թենիսիստուհի Դինարա Սաֆինան հաջորդ շաբաթ առաջին հորիզոնական է բարձրանում Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում, հաղորդում է WTA-ի պաշտոնական կայքը։ Աղյուսակում նա կփոխարինի ամերիկուհի Սերենա Ուիլյամսին, ով 11 շաբաթ անընդմեջ պահում էր առաջատարի դիրքերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Համաշխարհային վարկանիշում առաջին համար դառնալը մեծ պատիվ է, և դա յուրաքանչյուր աղջնակի երազանքն է, ով երբևէ ցանկացել է զբաղվել պրոֆեսիոնալ թենիսով», - հայտարարել է 22-ամյա Դինարա Սաֆինան։ «Ինձ համար դա նշանակալի իրադարձություն է նաև այն պատճառով, որ իմ եղբայր Մարատը եղել է աշխարհի առաջին ռակետը, և ես երջանիկ եմ, որ ինձ ևս հաջողվել է հասնել այդ գագաթնակետին։ Ես շատ հպարտ եմ իմ անցած արդյունքներով, չնայած չեմ թաքցնում, որ աշխարհի առաջին ռակետ ես կցանկանայի դառնալ այլ ոլորտներում։ Սակայն ես մտադիր եմ ապացուցել բոլորին, որ ես արժանի եմ լինել լավագույնը»։

Սաֆինան կդառնա երկրորդ ռուս թենիսիստուհին, ով կբարձրանա «վարկանիշային աղյուսակի» բարձրագույն աստիճանի վրա։ Ավելի վաղ դա հաջողվել էր միայն Մարիա Շարապովային (2005 թ.-ի օգոստոսին), ով ընդհանուր առմամբ գտնվել է բարձրունքում 17 շաբաթ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:00
07 Դեկտեմբերի 2016
Թվային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է
Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է:
15:16
07 Դեկտեմբերի 2016
Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում
Անչափահասները ձերբակալվել են:
10:14
07 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ:
08:30
07 Դեկտեմբերի 2016
Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին
Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցը։ Տարերային աղետը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից է։
08:00
07 Դեկտեմբերի 2016
Երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։
14:48
06 Դեկտեմբերի 2016
Կարեն Կարապետյանի ժիլետը վստահություն չի ներշնչու՞մ. ԱՄՆ-ի չոր պատասխանը
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը։
12:06
06 Դեկտեմբերի 2016
Արկտիկական ցուրտ ճակատ է անցնում Հայաստանի տարածքով. սպասվում են տեղումներ
Նախօրեի երեկոյից Հայաստանի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է մոտեցել։
10:54
06 Դեկտեմբերի 2016
Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումներ կան
Երեքշաբթի` դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:
08:00
06 Դեկտեմբերի 2016
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը: