+

+

+
+2
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում հայտնաբերված հայրենական պատերազմի ժամանակների ավիառումբը կոչնչացվի հրաձգարանում
13:43
24 Մարտի 2009

Ականազերծողները երեքշաբթի ականազերծել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակների ավիացիոն ռումբը, որը հայտնաբերվել էր Մոսկվայի Կունցևոյի շրջանում՝ շինարարական փոսում, և այժմ այն տանում են հրաձգարան չեզոքացնելու համար, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայի Ներքին գործերի պետական վարչության ներկայացուցիչը։

Նրա խոսքերով՝ 150 կիլոգրամ կռշող ավիառումբը հայտնաբերվել էր երկուշաբթի երեկոյան՝ Եկատերինա Բուդանովա հասցեում բնակելի շենքի շինարարության ժամանակ։ Մութն ընկնելու պատճառով ավիառումբի ականազերծումը հետաձգվել է մինչև երեքշաբթի։

«Սակրավորներն ականազերծել են ավիառումբը։ Այն բեռնատարով ճանապարհապարեկային ծառայության մեքենաների ուղեկցությամբ տանում են Մոսկվայի մերձակայքում գտնվող հրաձգարան՝ չեզոքացնելու համար», - ասել է գործակալության զրուցակիցը։

Մոսկվայի ռազմական պարետատան տվյալներով՝ ամեն տարի Մոսկվայում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերվում է պատերազմի ժամանակների 200-300 չպայթած զինամթերք։

Ավելի հաճախ վտանգավոր իրերը գտնվում են Մոսկվայի հյուսիս-արևմուտքում և հյուսիսում, քանի որ 1941 թ.-ին այդ տարածքները ենթարկվել են հիտլերյան ավիացիայի հարձակումներին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:03
18 Դեկտեմբերի 2017
Պարզվել է ժամկետային զինծառայողի սպանության շարժառիթը
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ադիբեկյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի մեկ այլ զինծառայողի:
19:55
18 Դեկտեմբերի 2017
Միջերկրածովյան հոսանքներ են գալիս Հայաստան. մինչև 18 աստիճան տաքություն է սպասվում
Օդի ջերմաստիճանը Հայաստանում դեկտեմբերի 20-21–ին կբարձրանա 4-6 աստիճանով։
15:14
18 Դեկտեմբերի 2017
Դեկտեմբերի 18-ին փակ կլինեն Երևանի կենտրոնի որոշ փողոցներ
Այսօր փակ կլինեն Երևանի կենտրոնական փողոցներից մի քանիսը։
12:03
18 Դեկտեմբերի 2017
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը կրկին հացադուլ է հայտարարել (ՎԻԴԵՈ)
Դավիթ Պետրոսյանը կրկին հացադուլ է սկսել ԵՊՀ–ի ֆիզիկայի ֆակուլտետի լսարանում։
11:07
18 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր՝ «Պուշկին» մասնաճյուղ է բացել
Նոր«Պուշկին» մասնաճյուղում Բանկի հաճախորդները կօգտվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների ողջ շարքից։
10:59
18 Դեկտեմբերի 2017
Հայաստանում սպասվում են ձյան և անձրևի տեսքով երկարատև տեղումներ
Հայաստանում եղանակի փոփոխություն է սպասվում։
13:58
17 Դեկտեմբերի 2017
Երևանում կանխվել է ավանակի և ձիու մսի վաճառքը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Երևանում փորձել են մեծ քանակի ավանակի ու ձիու միս վաճառել։
10:30
16 Դեկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
20:31
15 Դեկտեմբերի 2017
Անհայտ ծագման 880 կգ միս է հայտնաբերվել հայաստանյան շուկայում, հնարավոր է` ձիու միս է
Հայաստանի մսի շուկայում հայտնաբերվել է անհայտ ծագման 880կգ միս:
20:13
15 Դեկտեմբերի 2017
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է ավտոկայանատեղերի 2018 թ.–ի վճարի ժամկետներն ու սակագինը
Քաղաքապետարանը հայտնում է, թե ավտոսեփականատերերը երբ կարող են վճարել ավտոկայանատեղերի 2018 թ.–ի տարեկան վճարը։
19:41
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում անձրև ու ձյուն է սպասվում
Հայաստանի մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ։
19:19
15 Դեկտեմբերի 2017
24 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և Էրեբունիում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում։