484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Վալերի Լեոնտևն իր հոբելյանը կտոնի Պետերբուրգում կայանալիք համերգներով և միքս-ալբոմի թողարկմամբ
11:14
18 Մարտի 2009

Հայտնի երգիչ Վալերի Լեոնտևը իր 60-ամյա հոբելյանը կտոնի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ավանդական համերգներով և իր երգերի նորովի մատուցմամբ, «ՌԻԱ Նովոստիին» պատմել է արտիստի պրոդյուսեր Նիկոլայ Կարան։

«Մենք, ինչպես միշտ, Սանկտ-Պետերբուրգում մենահամերգներ կունենանք։ Մարտի 18-ին, 19-ին, 21-ին և 22-ին Լեոնտևը կներկայացնի «Սիրում եմ, կարոտում եմ, սպասում եմ...» շոուն, որտեղ նրան կշնորհավորեն ընկերներն ու գործընկերները», - պատմել է Կարան։

«Լեոնտևի ծննդյան օրը համերգից հետո Պետերբուրգի հրապարակում տեղի կունենա տոնական հրավառություն», - ասել է նա։

Հյուսիսային մայրաքաղաքում կայանալիք հոբելյանական համերգների ժամանակ հոբելյարը հանդիսատեսին կներկայացի ինչպես հին, այնպես էլ նոր երգեր, որոնց թվում են Վլադիմիր Եվզերովի «Մերի», Կիմ Բրայտբուրգի «Թափառաշրջիկ-ակորդեոն», Գենադի Պրիվալովի «Պետերբուրգ», «Օգնիր» երգերն ու «Կոնդորի թռիչքը» հայտնի պերուական ստեղծագործությունը։

«ՌԻԱ Նովոստիի» այն հարցին, թե արդյո՞ք Լեոնտևը հոբելյանական երեկո կանցկացնի Մոսկվայում, երգչի պրոդյուսերը պատասխանել է, որ «նման համերգներ չեն ծրագրվել»։

«Պարզապես մենք որոշեցինք անել այնպես, ինչպես անում ենք միշտ՝ քառորդ դարի ավանդույթները չխախտելու համար», - պարզաբանել է նա՝ նշելով, որ հենց «Օկտյաբրսկի» համերգասրահում կայանալիք համերգներով է Լեոնտևը ամեն տարի նշում իր ծննդյան օրը։

Բացի այդ Լեոնտևի հոբելյանի կապակցությամբ ծրագրվում է թողարկել նոր ալբոմ՝ «Ճանապարհորդության տարիներ», որտեղ ներկայացված կլինի նոր ստեղծագործություններ և տարբեր տարիների ոսկե հիթերը՝ միանգամայն նոր գործիքավորմամբ։

Ալբոմում ներկայացված են Գենադի Պրիվալովի, Վլադիմիր Եվզերովի, Կիմ Բրայտբուրգի, Իլյա Բրիլինի նոր երգերը, ինչպես նաև Ռայմոնդ Պաուլսի, Իլյա Ռեզնիկի, Էդուարդ Արտեմևի, Նիկոլայ Զինովևի, Յուրի Չերնավսկու, Ալեքսանդր Մարկևիչի, Նիկոլայ Դենիսովի հիթերը։ Ձայնասկավառակում ներկայացված կլինի նաև 2008 թ.-ին Լեոնտևի ձայնագրած El condor pasa հիթը։

Երգչի ծննդյան օրվա կապակցությամբ ծրագրվում է թողարկել նաև հատուկ ֆոտոալբոմ, իսկ ՌԴ Առաջին ալիքով կցուցադրվի Վալերի Լեոնտևի մասին պատմող՝ Վյաչեսլավ Տկաչենկոյի վավերագրական ֆիլմը։

Լեոնտևը ծնվել է 1949 թ.-ի մարտի 19-ին Ուստ-Ուսա գյուղում (Կոմի)։ Այսօրվա դրությամբ երգիչը ձայնագրել է ավելի քան 30 սկավառակ և ձայներիզ, արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի, Ուկրաինայի վաստակավոր արտիստի կոչումների, «Պետրոս Մեծի I աստիճանի» և «Հայրենիքի առջև ունեցած վաստակի IV աստիճանի» շքանշանների ասպետի կոչումների։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:00
24 Ապրիլի 2017
Մխիթարյան. մտքերս հայրենակիցներիս հետ են
Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել:
20:44
24 Ապրիլի 2017
Թրամփը դատապարտեց 1915թ. «Մեծ Եղեռնը», բայց ոչ «Ցեղասպանությունը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ողբերգական իրադարձություններին նվիրված իր ելույթում չօգտագործեց «ցեղասպանություն» եզրը:
18:31
24 Ապրիլի 2017
Կանադայի վարչապետը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը:
18:18
24 Ապրիլի 2017
Փարիզի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Փարիզի քաղաքպետ Անն Իդալգոն Twitter–ի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին։

17:45
24 Ապրիլի 2017
Քլունիի այցը Հայաստան դեռ հարցական է
Օսկարակիր դերասան և ֆիլանտրոպ Ջորջ Քլունիի այցը Հայաստան հարցական է:
16:51
24 Ապրիլի 2017
Ռուբեն Վարդանյան. չեմ տեսնում ինձ հայկական քաղաքականությունում
Ռուբեն Վարդանյանին չեն հետաքրքրում պետական պաշտոնները, քանի որ նա անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում։
16:21
24 Ապրիլի 2017
Թրամփի` ապրիլի 24-ի ելույթի համար «ցեղասպանություն» բառի հոմանիշ են փնտրում
Սպիտակ տան speachwriter-ները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահի ելույթի համար փորձում են գտնել «ցեղասպանություն» բառի հոմանիշը:
15:15
24 Ապրիլի 2017
Հայտնի են այս տարվա «Ավրորա» մրցանակի հավակնորդները
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը ներկայացրել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները:
13:27
24 Ապրիլի 2017
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին
Երկուշաբթի եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին:
13:01
24 Ապրիլի 2017
Հայկական երկու քաղաքական ուժեր պատրաստվում են կոալիցիա ստեղծել
Հայկական երկու քաղաքական ուժեր կոալիցիոն համաձայնագիր են պատրաստում։
12:56
24 Ապրիլի 2017
ԱՄՆ փոխդեսպանն իր երկրի անունից հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ–ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը երկուշաբթի այցելել է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
12:36
24 Ապրիլի 2017
Ռուբեն Վարդանյան. պետք է միավորվենք և անենք հնարավորը հարևաններին ցույց տալու համար, որ նրանց ուզածը չի ստացվում
Ռուբեն Վարդանյանը հայտարարելէ , որ հաջողության համար պետք է միավորվենք, որպեսզի Հայաստանը դառնա չքնաղ երկիր։