486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության լուծումը անհնար է գտնել միայն երկկողմանի հիմքի վրա. ռուս փորձագետ
14:51
12 Մարտի 2009

Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանձնահատկությունն այն է, որ դրա լուծումը որևէ կերպ հնարավոր չէ գտնել միայն երկկողմանի հիմքի վրա, կարծում է Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի քաղաքական ծրագրերի տնօրեն, ՌԴ ԱԳՆ ղեկավարի 1990-1991թթ. տեղակալ Անդրեյ Ֆյոդորովը։

«Դա լավ են հասկանում ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում»,- նրա խոսքերը մեջբերել է հինգշաբթի «Կոմերսանտ» թերթը։

Ֆյոդորովը կարծում է, որ յուրաքանչյուր երկրի հետևում կանգնած են ծանրակշիռ ուժեր քաղաքական քայլերի իրենց տրամաբանությամբ, և բացատրում է դա նրանով, որ խոսքը աշխարհաքաղաքական տեսանկյունից կարևոր տարածաշրջանի մասին է։ 

«Պատահական չեն արդեն իսկ պտտվող խոսակցություններն այն մասին, որ Ադրբեջանը պետք է մոտ ապագայում մտերմանա ՆԱՏՕ-ի հետ՝ մինչև «ակտիվ գործընկերության» փուլ, իսկ ԱՄՆ-ը դաշինքի հետ պետք է երաշխավորեն Կասպից տարածաշրջանից դեպի Եվրոպա ածխաջրածինների մատակարարման անվտանգությունը»,- պարզաբանեց նա։

Մյուս կողմից, փորձագետի խոսքերով, ձգձվող անորոշության վիճակը լրջորեն ազդում է ինչպես երկրներից յուրաքանչյուրի ներքաղաքական իրավիճակի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի կայունության վրա։ Այդ համատեքստում Ֆյոդորովը մատնանշեց այն, որ Ադրբեջանի և Հայաստանի մի ողջ սերունդ մեծացել է ղարաբաղյան խնդրի հոգեբանական լծի տակ։

«Եվ հենց դրա շուրջ է կառուցվում այդ երկրների քարոզարշավների զգալի մասը, իրենց վարկանիշն են բարձրացնում քաղաքական գործիչները»,- պարզաբանեց նա։

Խոսելով միջազգային ջանքերի մասին, այդ թվում՝ Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Ֆյոդորովը նշեց, որ դրանք քիչ արդյունավետ են մնում, թեև լուծում են ժամանակավոր կայունության հարցը, քանի որ «բանակցային գործընթացն իրենից ներկայացնում է մի մեխանիզմ, որը բացառում է որևէ կտրուկ քայլ այս կամ այն կողմից»։

Քաղաքական ծրագրերի տնօրենը կարծում է, որ քանի դեռ  այդ գործընթացն ավարտելու հնարավորություն կա, նույնիսկ ամենահեռու հեռանկարում, պահպանվում է նաև հույսը, որ հիմնախնդիրը չի վերադառնա տաք փուլ։

«Ռուսաստանի համար դա սկզբունքորեն կարևոր է, որովհետև ցանկացած ռազմական դիմակայություն Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է դառնալ ծանրագույն քաղաքական փորձություն միանգամայն հասկանալի պատճառներով»,- ընդգծեց նա։
 
Այդ կապակցությամբ Ֆյոդորովը նշում է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը շահագրգռված են կայունության պահպանումամբ «թեկուզ այն բանի համար, որպեսզի ապահովեն կարևորագույն էներգետիկ նախագծերի իրագործումը, որոնց շուրջ լուրջ պայքար է տարվում»։ Անդրադառնալով Ռուսաստանին՝ նա կարծում է, որ նրան շատ դժվար է գործել, քանի որ խոսքը Ադրբեջանի և Հայաստանի շահերի միջև մշտական հավասարակշության պահպանման մասին է։

«Այդ իրավիճակում պետք է մանրամասն կշռել յուրաքանչյուր քաղաքական հայտարարություն, այդ թվում՝ Հարավային Օսեթիայի վերջին դեպքերը հաշվի առնելով»,- ասաց նա։

Փորձագետը նաև կարծիք հայտնեց, որ Երևանի վերջին նախաձեռնություններից մեկը՝ Հայաստանից Աբխազիա ձգվող Կովկասյան համադաշնության ստեղծման մասին, հեռանկարում կարող է հանել լարվածությունը և դուրս գալ որոշակի «զրոյական տարբերակի»։

«Իսկ քանի դա չկա, բանակցությունները բանակցությունների համար, հավանաբար, մնում են որպես միակ ելք իրավիճակից»,- եզրափակեց Ֆյոդորովը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:52
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:
12:10
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը պատրաստվում է պայմանավորվել Ծառուկյանի հետ
Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել:
11:54
24 Փետրվարի 2017
Ծառուկյանն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզչությամբ
Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում:
11:05
24 Փետրվարի 2017
Տեղափոխություններ ԱԺ ընտրություններից հետո. ով կմնա, և ով` ոչ
Նախագահ  Սերժ Սարգսյանը վերջին օրերին քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին Աժ նախագահ դարձնելու հնարավորությունը։
10:29
24 Փետրվարի 2017
Գարունն ավելի մոտ է. Հայաստանում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն
Հայաստանի մարզերից մեկում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն։
08:00
24 Փետրվարի 2017
Հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
20:48
23 Փետրվարի 2017
Հայաստանի պաշտպանության նախարարը կողմ է, որ կանայք ծառայեն բանակում
Այն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել զինվորական ծառայության մեջ, պետք է ունենան այդ հնարավորությունը:
18:54
23 Փետրվարի 2017
Լապշինը մեզ բոլորիս «քաշեց»
Հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորին վնասել է:
18:27
23 Փետրվարի 2017
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում:
16:41
23 Փետրվարի 2017
Հայ ուսանողներն արտասահմանյան բուհերում սովորելու համար նոր կրթաթոշակներ կստանան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ:
15:57
23 Փետրվարի 2017
ՃՈ տեսուչն ընկերների հետ ծեծել է կնոջ հետ զբոսնող քաղաքացուն. վերջինս հոսպիտալացվել է
Քաղաքացին փորձել է կանգնեցնել խաղացող երեխաների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան, որը վարել է ՃՈ տեսուչը։