+11
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում տեղի կունենա «Կարդում ենք Պուշկին միասին. Ճանապարհորդություն դեպի Էրզրում. 180 տարի անց» միջազգային երիտասարդական ծրագիրը
12:55
05 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Կարդում ենք Պուշկին միասին. Ճանապարհորդություն դեպի Էրզրում. 180 տարի անց» միջազգային երիտասարդական ծրագրի մեկնարկը տեղի կունենա մարտի 10-ին Մոսկվայի Ազգությունների տանը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ռուսաստանի հայերի միության տեղեկատվական ծառայությունից։

«Այս ծրագրի նպատակը Մոսկվայի և Հայաստանի երիտասարդության միջև ազգամիջյան հարաբերությունների զարգացումն է՝ մշակույթների երկխոսության հիման վրա, մեծանուն ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշինի պոեզիայի հետ շփվելու միջոցով», - ասվում է տեղեկատվության մեջ։

Ծրագիրը ներառում է մասնակիցների կողմից Ա.Ս.Պուշկինի «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» ստեղծագործության միասին ընթերցում և ստեղծագործական մրցույթներ, որոնք կանցկացվեն Մոսկվայի Ազությունների տանը: Մարտի 17-ին կանցկացվի բանաստեղծական մրցույթ, մարտի 24-ին՝ գեղարվեստական խոսքի, մարտի 31-ին՝ վոկալի մրցույթ։ Ապրիլի 7-ին կամփոփվեն ընթերցանության և ստեղծագործական մրցույթների արդյունքները։

Մրցույթների հաղթողները հնարավորություն կստանան այցելել Հայաստան՝ Մոսկվայի և Հայաստանի երիտասարդության միջազգային հանդիպմանը մասնակցելու համար, որը նվիրված է Ա.Ս.Պուշկինի 210-ամյակին, որը տեղի կունենա Երևանի Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում 2009 թ.-ի ապրիլի 25-29-ը։

Ծրագրի կազմակերպիչներն են Մոսկվայի Ազգությունների տունը, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության մոսկովյան բաժանմունքը և Ի.Մ.Գուբկինի անվան նավթի և գազի ռուսական պետական համալսարանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:12
22 Հոկտեմբերի 2017
Պարզվել են Արցախում 19–ամյա ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները. նրան սպանել են. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Պարզվել են նախօրեին Արցախում 19–ամյա ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները։
10:30
21 Հոկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա ուշագրավ նորությունների հնգյակը։
21:05
20 Հոկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները կարող են զմայլվել աստղային անձրևով
Հայաստանի բնակիչներին աստղային անձրև է սպասվում։
20:28
20 Հոկտեմբերի 2017
Երևանում Ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն է բացվել
Կենտրոնն ապահովված է բարձրակարգ բուժծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով:
19:41
20 Հոկտեմբերի 2017
Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղ են որսացել (ՖՈՏՈ)
Համացանցում հայտնաբերվել է ապօրինի որսի հերթական դեպքը:
18:00
20 Հոկտեմբերի 2017
Հայաստանում, հնարավոր է, նոր տիպի ավտոբուսներ հայտնվեն
Առաջիկայում կիրականացվի թեստային փորձարկման ծրագիր՝ ստուգելու համար, թե ինչքանով արդյունավետ կլինի նման  ավտոբուսի կիրառությունը Հայաստանի պայմաններում։
17:11
20 Հոկտեմբերի 2017
Երևանի հասարակական տրանսպորտը, հնարավոր է, թանկանա. փորձագետ
Երևանում հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումը հնարավոր է և ամբողջովին հիմնավորված:
11:46
20 Հոկտեմբերի 2017
Ջերմաստիճանը Հայաստանում կշարունակի բարձրանալ
Օդերևութաբանները Հայաստանում  ջերմաստիճանի որոշակի բարձրացում են կանխատեսում։
11:04
20 Հոկտեմբերի 2017
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ–ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը
Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
17:22
19 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը հանձնարարեց լուծել Երևանի խցանումների հարցը
«Աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծուներ», – նշել է վարչապետը։
11:08
19 Հոկտեմբերի 2017
Ջերմ ու արևոտ օրերը վերադառնում են Հայաստան
Հոկտեմբերի 19-ից 23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
08:00
19 Հոկտեմբերի 2017
Չորեքշաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։