+1
Եղանակը Երևանում
Հայ
«Ռոսնեֆտը» կդառնա 2014 թ.-ի Սոչիի Օլիմպիական խաղերի հովանավորը. թերթ
11:16
24 Փետրվարի 2009

2014 թ.-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի նավթային հովանավորը կդառնա «Ռոսնեֆտը», որն ավելի քան 160 միլիոն դոլար է առաջարկել, երեքշաբթի հաղորդում է «Վեդոմոստի» թերթը։

Ինչպես հրատարակությանը տեղեկացրել է ընկերության աշխատակիցը, «Սոչի-2014» կազմկոմիտեի հետ գործընկերության մասին համաձայնագիրն այսօր է ստորագրվելու, ըստ այդ համաձայնագրի՝ «Ռոսնեֆտը» կդառնա և Օլիմպիադայի, և Պարաօլիմպիկ խաղերի ազգային հովանավորը «նավթ» կատեգորիայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռոսնեֆտը» Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունն է, որի բաժնետոմսերի 75,2 տոկոսը պատկանում է պետական «Ռոսնեֆտեգազին»։

Ինչպես թերթին տեղեկացրել է Սպորտի և զբոսաշրջության նախարարության պաշտոնյան, «Ռոսնեֆտը» կդառնա ռուսական օլիմպիական հավաքականի գործընկերը մինչև 2016 թ.-ի Օլիմպիադան, և նա, որպես առաջին կարգի հովանավոր, իրավունքի կունենա մարկետինգային նպատակներով օգտագործել «Սոչի-2014»-ի խորհրդանիշը վեց տարվա ընթացքում։

Պաշտոնյայի տվյալներով՝ հովանավորչական պայմանագրի գումարը կգերազանցի 160 միլիոն դոլարը։

«Ռոսնեֆտ» ընկերության մամուլի ծառայությունը չի հաստատել և չի հերքել օլիմպիական հովանավորության մասին տեղեկատվությունը։ «Սոչի-2014» կազմկոմիտեի մամուլի ծառայության աշխատակիցն ասել է, որ համաձայնագիրը կստորագրվի փետրվարի 24-ին, սակայն հրաժարվել է հրապարակել Օլիմպիադայի գործընկերոջ անունը։ Հովանավորի կարգավիճակին հավակնում էին նաև «Լուկոյլն» ու ТНК-BP-ն։

«Ռոսնեֆտը» Սոչի-2014-ի երրորդ ազգային հովանավորն է։ Հունվարին «Ռոստելեկոմի» և «Մեգաֆոնի» կոնսորցիումը հաղթել է «հեռահաղորդակցություն» կատեգորիայում՝ պարտավորվելով ութ տարվա ընթացքում հովանավորի կարգավիճակի համար վճարել 130 միլիոն դոլար և ևս 130 միլիոն դոլարի ծառայություններ մատուցել։ Սա հովանավորչական գումարի ամենամեծ ներդրումն է օլիմպիական շարժման ողջ պատմության ընթացքում։

«Ռոսնեֆտի» պայմանագիրը ևս խոստանում է ռեկորդային լինել. նավթային ընկերությունների շրջանում մինչ այս օլիմպիական չեմպիոնն էր BP-ն, որը Լոնդոն-2012 օլիմպիական խաղերի ժամանակ առաջին կարգի գործընկեր կարգավիճակի համար վճարել է 50 միլիոն ֆունտ ստերլինգ։

«Սոչի-2014»-ի կազմկոմիտեն այս տարի առաջին կարգի հովանավորներ կընտրի ևս վեց կատեգորիաներում՝ յուրաքանչյուրի համար պայմանագրի գումարը պետք է լինի 100 միլիոն դոլարից ոչ պակաս։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:26
22 Մարտի 2017
ՕՐՕ–ի հայտարարությունը` Սամվել Բաբայանի գործով. Բաբայանի հետ կապված գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի
ՕՐՕ դաշինքը հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման կապակցությամբ։
20:08
22 Մարտի 2017
Ի՞նչ կարելի է ոչնչացնել «Իգլա» զենիթա–հրթիռային համալիրով. պարզաբանում է փորձագետը
Փորձագետը ներկայացրել է, թե ինչ թիրախներ կարելի է խոցել այս համալիրի միջոցով։
17:37
22 Մարտի 2017
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի փողոցներից մեկի մի հատվածի երթևեկությունը
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի փողոցներից մեկի մի հատվածի տրանսպորտային երթևեկությունը։
17:15
22 Մարտի 2017
Երևանում ձերբակալվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը
Երևանում ձերբակալվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։
16:26
22 Մարտի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ապառիկ վարկեր՝ տրամադրված վարկի գումարի մինչև 20%-ի չափով վերադարձի հնարավորությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, գնահատելով իր բարեխիղճ վարկառուներին, ընձեռում է նրանց հնարավորություն ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո ստանալ վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով գումար։
15:44
22 Մարտի 2017
ԱԱԾ. ՀՀ քաղաքացիները փորձել են Վրաստանից ներկրել «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։
15:17
22 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանում ստեղծված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ դաշտ
ՀՀ նախագահը չորեքշաբթի մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին:
14:21
22 Մարտի 2017
ՀՀ դատախազությունը ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 176 հաղորդում
Ուսումնասիրված 176 հաղորդումներից 38-ը պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն:
12:18
22 Մարտի 2017
Վեց երկրներից խաղացողներ կմասնակցեն «Դիլիջանյան խաղեր» ինտելեկտուալ փառատոնին
Դիլիջանում մարտի 24-26-ը տեղի կունենա «Դիլիջանյան խաղեր 2017» հինգերորդ ինտելեկտուալ փառատոնը:
11:29
22 Մարտի 2017
Բուքը արգելափակել է Հայաստանի ավտոճանապարհներից մեկը
Մարտի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
10:58
22 Մարտի 2017
Արծվիկը երբեք Ղրիմում չի եղել. երգչուհու քույր
Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ին ներկայացնող Արծվիկ Հարությունյանը, ում ՈՒԱԾ-ը ցանկանում է ստուգել` պարզելու համար, արդյոք նա եղել է Ղրիմում, երբեք այդտեղ չի եղել: