484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ինչպես Բելառուսի, այնպես էլ Հայաստանի հետ Ռուսաստանը հակաօդային պաշտպանության միասնական համակարգ կստեղծի. Բորդյուժա
14:32
13 Փետրվարի 2009

Ռուսաստանը և Հայաստանը կստեղծեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգ, որը Բելառուսի հետ արդեն գոյություն ունեցող համակարգի նմանակը կլինի, ուրբաթ Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Այն, ինչ ստեղծվել է Ռուսաստանի և Բելառուսի միջև՝ այսպես կոչված ՀՕՊ-ի միասնական համակարգը, ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող աշխատանքի միայն մի մասն է։ Մենք ենթադրում ենք, որ նմանատիպ համատեղ երկկողմ համակարգ կստեղծվի նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև», - ասել է Բորդյուժան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշել է, որ այժմ համաձայնեցվում են Կենտրոնասիական տարածաշրջանում ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման մասին նորմատիվային փաստաթղթերը։

«Եվ այժմ այդ փաստաթուղթը քննարկման փուլում է», - նշել է Բորդյուժան։ Նրա խոսքերով, երեք՝ Արևելաեվրոպական, Կովկասյան և Կենտրոնասիական տարածաշրջաններում ՀՕՊ միասնական համակարգի ստեղծումը միայն առաջին փուլն է։

«Դրանից հետո մենք կբարձրանանք ավելի բարձր աստիճանի վրա, երբ կսկսենք համակարգել տարածաշրջանային բոլոր համակարգերի գործունեությունը, մշակել ռազմական հերթապահության իրականացման միասնական կանոններ, ինչպես նաև մշակել տեղեկատվության փոխանակման համակարգ», - պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Բորդյուժան նշել է, որ վերջին ժամանակներում ՀԱՊԿ պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցը դառնում է հիմնականը կազմակերպության գործունեության մեջ։

«ՀԱՊԿ անդամ-պետությունները շահագրգռված են զենքի ժամանակակից տեսակներով, և այժմ ընթանում է սպառազինությունների գնման աստիճանական աճ։ Մինչ վերջերս մենք մեծ շահագրգռվածություն և պայմանագրերի թվի աճ էինք նկատում ՀԱՊԿ բոլոր պետությունների կողմից սպառազինությունների գնման գործում», - նշել է Բորդյուժան։

Նա պարզաբանել է, որ այսօրվա դրությամբ ՀԱՊԿ պետություններին հետաքրքրում են սպառազինությունների տարբեր տեսակներ՝ և ավիացիոն տեխնիկա, և ՀՕՊ համակարգեր, զրահատեխնիկա և հրաձգային զենք, կապի ժամանակակից միջոցներ։ «Շատ մեծ ուշադրության են արժանանում պահեստային մասերը», - ավելացրել է Բորդյուժան։ ՀԱՊԿ կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:55
25 Մարտի 2017
Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ
Երեկվանից Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ:
12:20
25 Մարտի 2017
Կարգավորիչը խախտումներ է հայտնաբերել Հայաստանում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում
Ծառայությունը հայտնաբերել է, որ երեք ընկերություններ պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները:
11:25
25 Մարտի 2017
Կոտայքի մարզում տեղի ունեցած պայթյուն-փլուզման հետևանքով կա նաև տուժած
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ:
10:00
25 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կալանավորվեց
Նախօրեին 2 ամսով կալանավորվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «Իգլա» տեսակի զենթա–հրթիռային համալիրի ապօրինի ներկրման գործով։
20:37
24 Մարտի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան։
19:20
24 Մարտի 2017
Վարդան Պետրոսյանն այսօրվանից ազատ տեղաշարժի իրավունք ունի. փաստաբան
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից արդեն ունի ազատ տեղաշարժի իրավունք։
19:01
24 Մարտի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
18:02
24 Մարտի 2017
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել
ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը յուրացնելու եղանակով գումարը է հափշտակել:
16:02
24 Մարտի 2017
«Աէրոֆլոտ»–ը կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվը
«Աէրոֆլոտ» ընկերությունը մարտի 26–ից կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվն ամառային չվացուցակի անցնելու կապակցությամբ:
15:32
24 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ «Իգլայից» և ձերբակալվելու թեկնածուներ
Հայտնի են դարձել ուշագրավ մանրամասներ՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:
14:59
24 Մարտի 2017
«Սասնա ծռեր» խումբը հայտնել է ՕՐՕ–ի հետ գործակցելու պայմանը
«Սասնա ծռերը» չեն բացառում, որ կաջակցեն ՕՐՕ դաշինքին, բայց մի պայմանով։
14:01
24 Մարտի 2017
Սերժ Սարգսյանը մտահոգված է ընտրությունների հնարավոր արդյունքներից և հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ
Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներից: