484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Պետրոսյանը հեռուստաընկերությունից 10 մլն դոլար է պահանջում իր կերպարը գովազդում օգտագործելու համար. թերթ
10:58
13 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս կատակերգու Եվգենի Պետրոսյանը ամերիկյան DirecTV և ռուսական ВГТРК հեռուստաընկերություններից 10 մլն դոլար է պահանջում իր կերպարը գովազդում օգտագործելու համար, ուրբաթ հայտնում է «Վեդոմոստի» թերթը։

Ինչպես տեղեկացնում է թերթը, ամերիկյան DirecTV Group (2008 թ.-ին շրջանառությունը 19,7 մլրդ դոլար է կազմել) արբանյակային հեռուստատեսության օպերատորի նկատմամբ հայցի լսումը ընթանում է Նյու Յորք քաղաքի արևելյան շրջանային դատարանում։ Ելնելով հայցից՝ 2007 թ.-ի հուլիսին ընկերությունը հեռուստատեսային փաթեթի գովազգային ակցիա է անցկացրել Նյու Յորքի ռուսախոս բնակիչների համար, որի ընթացքում տարածել է Պետրոսյանի պատկերը կրող թերթիկներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կատակերգուն այս լուսանկարների օգտագործումը համարել է անօրինական և 2008 թ.-ի ապրիլին դատական հայց ներկայացրել DirecTV-ի նկատմամբ՝ վնասը գնահատելով 10 մլն դոլար։ Պետրոսյանը «Վեդոմոստիին» հայտնել է, որ այս գործի մասին մեկնաբանություններ անելու համար դեռ վաղ է։   

DirecTV-ի PR-տնօրեն Ռոբերտ Մերսերը հայտարարել է, որ ընկերությունը ոչ ոքի իրավունքները չի խախտել, վիճահարույց լուսանկարները տրամադրված են ռուսական ВГТРК հեռուստատեսության կողմից «РТР-планета» ալիքի մարքետինգային սատարման շրջանակներում։ Ալիքը մտնում է DirecTV-ի ռուսախոս փաթեթի մեջ, որով ցուցադրվում է Պետրոսյանի «Ծուռ հայելի» հեղինակային հաղորդումը։ Պետրոսյանի պահանջած գումարը ամերիկյան ընկերության ներկայացուցիչը «ծիծաղելի» է համարել։    

ВГТРК -ն, որը ներգրավված է որպես պատասխանակից, հայտարարել է, որ ինքը ունի բոլոր իրավունքները Պետրոսյանի կերպարը РТР-ի գովազդում օգտագործելու համար, բայց DirecTV-ին նրա լուսանկարները օգտագործել է սեփական ծառայությունները գովազդելու համար, ինչով էլ «կոպիտ խախտել է» գործընկերային համաձայնագիրը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:00
24 Ապրիլի 2017
Մխիթարյան. մտքերս հայրենակիցներիս հետ են
Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել:
20:44
24 Ապրիլի 2017
Թրամփը դատապարտեց 1915թ. «Մեծ Եղեռնը», բայց ոչ «Ցեղասպանությունը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ողբերգական իրադարձություններին նվիրված իր ելույթում չօգտագործեց «ցեղասպանություն» եզրը:
18:31
24 Ապրիլի 2017
Կանադայի վարչապետը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը:
18:18
24 Ապրիլի 2017
Փարիզի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Փարիզի քաղաքպետ Անն Իդալգոն Twitter–ի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին։

17:45
24 Ապրիլի 2017
Քլունիի այցը Հայաստան դեռ հարցական է
Օսկարակիր դերասան և ֆիլանտրոպ Ջորջ Քլունիի այցը Հայաստան հարցական է:
16:51
24 Ապրիլի 2017
Ռուբեն Վարդանյան. չեմ տեսնում ինձ հայկական քաղաքականությունում
Ռուբեն Վարդանյանին չեն հետաքրքրում պետական պաշտոնները, քանի որ նա անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում։
16:21
24 Ապրիլի 2017
Թրամփի` ապրիլի 24-ի ելույթի համար «ցեղասպանություն» բառի հոմանիշ են փնտրում
Սպիտակ տան speachwriter-ները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահի ելույթի համար փորձում են գտնել «ցեղասպանություն» բառի հոմանիշը:
15:15
24 Ապրիլի 2017
Հայտնի են այս տարվա «Ավրորա» մրցանակի հավակնորդները
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը ներկայացրել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները:
13:27
24 Ապրիլի 2017
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին
Երկուշաբթի եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին:
13:01
24 Ապրիլի 2017
Հայկական երկու քաղաքական ուժեր պատրաստվում են կոալիցիա ստեղծել
Հայկական երկու քաղաքական ուժեր կոալիցիոն համաձայնագիր են պատրաստում։
12:56
24 Ապրիլի 2017
ԱՄՆ փոխդեսպանն իր երկրի անունից հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ–ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը երկուշաբթի այցելել է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
12:36
24 Ապրիլի 2017
Ռուբեն Վարդանյան. պետք է միավորվենք և անենք հնարավորը հարևաններին ցույց տալու համար, որ նրանց ուզածը չի ստացվում
Ռուբեն Վարդանյանը հայտարարելէ , որ հաջողության համար պետք է միավորվենք, որպեսզի Հայաստանը դառնա չքնաղ երկիր։