480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+30
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ արտգործնախարարը և ԵՄ «եռյակը» Մոսկվայում կքննարկեն եվրոանվտանությունն ու Կովկասի իրավիճակը
11:49
11 Փետրվարի 2009

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԵՄ «եռյակը» չորեքշաբթի Մոսկվայում կքննարկեն եվրոպական անվտանգության հարցերը՝ հաշվի առնելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության նախաձեռնությունը, ինչպես նաև Կոկվասում տիրող իրավիճակի կարգավորումը։

ԵՄ-ի կողմից հանդիպմանը կմասնակցեն Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, ինչպես նաև Եվրամիության միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով և արտաքին հարաբերությունների եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները։

«Օրակարգում ներառված են Ռուսաստան-ԵՄ արտաքին անվտանգության ընդհանուր տարածքի ձևավորման հարցերը, եվրոպական անվտանգության հարցերը՝ այդ թվում նաև եվրոատլանտյան անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման և համապատասխան պայմանագրի ստորագրման վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնության համատեքստում», - ավելի վաղ «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել էր Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը։

Եվրոանվտանգության մասին պայմանագրի մշակման նախաձեռնությունը Մեդվեդևը ներկայացրել էր 2008 թ.-ի հունիսի 4-ին Բեռլինում։ Նոր պայմանագրի հիմնական դրույթների թվում Ռուսաստանը տեսնում է հարգանքը պետությունների ինքնավարության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ։

Պայմանագրի առաջնահերթությունների թվում են նաև ուժի կիրառման անթույլատրելիությունը, հավասար անվտանգության ապահովման երաշխիքները, սպառազինությունների վերահսկողության բազային չափանիշների սահմանումն ու ռազմական շինարարության խոհեմությունը, ինչպես նաև դրույթն այն մասին, որ ոչ մի պետություն և ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող Եվրոպայում խաղաղության և կայունության ապահովման բացառիկ իրավունքներ ունենալ։

Չիժովի խոսքերով, ԵՄ-ն նկատելի շահագրգռվածություն է ցուցաբերում և ընդհանուր առմամբ դրական է վերաբերվում եվրոատլանտյան անվտանգության նոր ճարտարապետության գաղափարին, «սակայն դեռևս անհրաժեշտ է քննարկել մանրամասները»։

Նա ավելացրել է, որ կողմերը նաև կքննարկեն մի շարք հրատապ տարածաշրջանային հարցեր, այնպիսիք, ինչպիսին է մերձարևելյան կարգավորումը։

«Հավանաբար կքննարկվի տարածաշրջանում տիրող իրավիճակը, որը ԵՄ-ում անվանում են «Հարավային Կովկաս»՝ ճնշում գործադրելով Վրաստանի վրա։ Ակնհայտ է, որ կքննարկվի մեր փոխգործակցությունը ԵՄ-ի հետ՝ խաղաղապահության, ճգնաժամերի կարգավորման գործում։ Մենք նաև Եվրամիության հետ համակարգում ենք մեր հակածովահենային գործողությունները Սոմալիի շրջանում», - եզրափակել է Չիժովը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:22
28 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում կնքահայր է դարձել (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում գտնվելու օրերին կնքահայր է դարձել:
14:11
28 Հունիսի 2017
Հայտնի է դարձել «Ծիրան»–ի վրա հարձակվողի ինքնությունը
Ոստիկանության աշխատակիցները կարողացել են պարզել հունիսի 26-ին «Ծիրան» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը:
13:29
28 Հունիսի 2017
Ցանկացած զենքի մատակարարումն Ադրբեջանին մեծ նոր ռիսկեր է ստեղծում. Վիգեն Սարգսյան (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցին։
13:19
28 Հունիսի 2017
«Սասնա ծռեր»-ի դատական նիստը հետաձգվել է. վիճել են ամբաստանյալներն ու ոստիկանները
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվել է վեճի պատճառով։
08:00
28 Հունիսի 2017
Երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:11
27 Հունիսի 2017
Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքով։
15:47
27 Հունիսի 2017
Ադրբեջանական կաթի փոշու ներկրումը կանխվեց
Հայաստանի կարգավորիչը կանխել է ադրբեջանական ծագման կաթի փոշու ներմուծման փորձը։  
14:56
27 Հունիսի 2017
ՊԵԿ նախագահը ներկայացրել է ապագա ծրագրերը
ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեքշաբթի լրագրողներին ներկայացրեց ապագա ծրագրերը:
14:23
27 Հունիսի 2017
Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենը AIESEC-ի երիտասարդներին ներկայացրեց ընկերության հաջող կառավարման իր գաղտնիքները
Հունիսի 23-25-ը Ծաղկաձոր քաղաքում AIESEC-ի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
11:26
27 Հունիսի 2017
Հայաստանում 20 կեղծ դիպլոմներ են տրվել
Հարուցվել են քրեական գործեր։
08:00
27 Հունիսի 2017
Երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
18:43
26 Հունիսի 2017
24 ժամ ջուր չի լինի Սևան քաղաքի որոշ շրջաններում
Սևան քաղաքի որոշ հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։