486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ Հակաօդային պաշտպանության համակարգը կպաշտպանի պայմանագրի յուրաքանչյուր մասնակից պետության. ՌԴ Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար
12:57
10 Փետրվարի 2009

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգը կմասնակցի յուրաքանչյուր մասնակից-պետության պաշտպանության գործին, երեքշաբթի Մոսկվայում լրագրողներին հայտարարել է ՌԴ Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգը կատարում է ինչպես կանխման, այնպես էլ հնարավոր հակառակորդի հարձակմանը դիմակայելու խնդիրներ։ Մենք, իհարկե, կմասնակցենք յուրաքանչյուր մասնակից-պետության պաշտպանության գործին, եթե խախտվի ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի մասնակից-երկրների սահմանը», - ասել է Զելինը։

ԱՊՀ մասնակից-պետությունների ՀՕՊ միասնական համակարգը (ՄՀ) ստեղծվել է 1995 թ.-ի փետրվարի 10-ին։ Դրա կազմում են Համագործակցության տասը պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան։

ՀՕՊ ՄՀ-ն ստեղծվել է օդային տարածքում Համագործակցության մասնակից-պետությունների սահմանների պահպանումն ապահովելու, մասնակից-պետություններին օդատիեզերական իրավիճակի մասին տեղեկացնելու և հռթիռային ու օդային հարձակման մասին զգուշացնելու, ինչպես նաև օդային հարձակմանը դիմակայելու նպատակով հակաօդային պաշտպանության զորքերի համաձայնեցված գործողությունների իրականացման համար։

Այժմ ԱՊՀ ՀՕՊ ՄՀ զորքի խմբավորումը ներառում է հակաօդային պաշտպանության յոթ բրիգադ, 46 զենիթահրթիռային մասեր, որոնք սպառազինության մեջ ունեն С-125, С-75, С-200 զենիթահրթիռային համալիրներ և տարբեր մոդիֆիկացիայի С-300-ներ, կործանիչ ավիացիայի 23 մասեր, ՄիԳ-29, ՄիԳ-31 և Սու-27 զինված կործանիչներ, ռադիոտեխնիկական զորքի 22 միավորումներ և մասեր, ռադիոէլեկտրոնային պայքարի երկու ստորաբաժանումներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
24 Փետրվարի 2017
Հայաստանի ռազմական ավիացիայի ինստիտուտի թիմը հաղթահարել է Airbus–ի մրցույթի երկրորդ փուլը
Ռազմական ավիացիայի ինստիտուտի «Արարատ» թիմը հաղթահարել է Airbus Fly Your Ideas 2017 հեղինակավոր մրցույթի երկրորդ փուլը։
15:52
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:
12:10
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը պատրաստվում է պայմանավորվել Ծառուկյանի հետ
Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել:
11:54
24 Փետրվարի 2017
Ծառուկյանն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզչությամբ
Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում:
11:05
24 Փետրվարի 2017
Տեղափոխություններ ԱԺ ընտրություններից հետո. ով կմնա, և ով` ոչ
Նախագահ  Սերժ Սարգսյանը վերջին օրերին քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին Աժ նախագահ դարձնելու հնարավորությունը։
10:29
24 Փետրվարի 2017
Գարունն ավելի մոտ է. Հայաստանում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն
Հայաստանի մարզերից մեկում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն։
08:00
24 Փետրվարի 2017
Հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
20:48
23 Փետրվարի 2017
Հայաստանի պաշտպանության նախարարը կողմ է, որ կանայք ծառայեն բանակում
Այն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել զինվորական ծառայության մեջ, պետք է ունենան այդ հնարավորությունը:
18:54
23 Փետրվարի 2017
Լապշինը մեզ բոլորիս «քաշեց»
Հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորին վնասել է:
18:27
23 Փետրվարի 2017
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում:
16:41
23 Փետրվարի 2017
Հայ ուսանողներն արտասահմանյան բուհերում սովորելու համար նոր կրթաթոշակներ կստանան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ: