486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Սանտա Կլաուսը և աշխարհի երկրների ամանորյա այլ հերոսներն իրենց գագաթնաժողովը կանցկացնեն Բիշքեկում
11:16
05 Փետրվարի 2009

Սանտա Կլաուսի և նրա ընկերների միջազգային ձմեռային երկրորդ փառատոնն է հինգշաբթի բացվում Ղրղզստանում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ղրղզստանի կառավարությանն առընթեր Զբոսաշրջության պետական գործակալության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էլվիրա Միրսաբեկովան։

Գործակալության զրուցակցի խոսքերով, այդ օրը Բիշքեկում կհավաքվեն 16 երկրներից ժամանած ամանորյա ձմեռային այնպիսի հերոսները, ինչպիսիք են Ձմեռ Պապը՝ Վելիկի Ուստյուգից (Ռուսաստան), Douglas Gowin-ը՝ ԱՄՆ-ից, Paradise Yamamoto-ն՝ Ճապոնիայից, ինչպես նաև տոների պապիները՝ Չինաստանից, Հնդկաստանից, Կորեայից, Թուրքիայից, Կանադայից, Դանիայից, Շվեդիայից, Նորվեգիայից, Ուզբեկստանից և այլ երկրներից։

«Ողջ աշխարհի Ձմեռ Պապիները հանդիսատեսին կներկայացնեն երկրագնդի տարբեր անկյուններում Ամանորի և Սուրբ Ծննդի տոնակատարությունների ողջ բազմազան մշակույթը», - նշել է նա։

Ընդունող կողմը՝ Այազ Աթան (ղրղզ Ձմեռ Հայր) փառատոնի շրջանակներում իր բարձրաստիճան հեքիաթային հյուրերի և նրանց ուղեկցող անձանց համար պատրաստել է զվարճալի ճանաչողական զբոսանքներ դեպի բարձր-լեռնային Տյան-Շանի գեղատեսիլ, բնական պարկերն ու Ղրղզստանի պատմամշակութային օբյեկտները։ Փառատոնի մասնակիցները կայցելեն լեռնադահուկային բազա, որը գտնվում է բարձր-լեռնային, չսառչող Իսիկ-Կուլ գետի ափին և կմասնակցեն «Մարզական Սանտա» բոուլինգի և բիլիարդի առաջին միջազգային մրցաշարին։

Ղրղզստանի կառավարությունը գունագեղ, տոնական շոուին հրավիրել է մասնակելու նաև 47 դպրոցականների Ղրղզստանի Նուրա գյուղից, որը անցյալ տարվա հոկտեմբերին հողին էր հավասարվել ութբալանոց երկրաշարժի հետևանքով։

Վարկածն այն մասին, որ միջինասիական, բարձր-լեռնային Ղրղզստանը Սանտա Կլաուսի երկիրն է, ապացուցվել է երկու տարի առաջ  Sweco շվեդական ընկերության լոգիստիկայի փորձագետների կողմից։ Գիտնականների հաշվարկներով, Սանտա Կլաուսի՝ մշտապես Լապլանդիայում գտնվելու նախկին վարկածը քննադատությանը չի դիմանում, քանի որ այդ դեպքում ամանորյա գիշերվա ընթացքում Պապը ֆիզիկապես չի հասցնի ողջ երկրագնդի շուրջ պտույտ գործել և նվերներ հանձնել բոլոր երեխաներին։ Գիտնականները հաշվարկել են, որ նման խնդիրը լուծելու համար իսկական Սանտա Կլաուսը պետք է իր պտույտը սկսի Տյան-Շանի սառույցներից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:50
21 Հունվարի 2017
ՀԱԿ–ը պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որում պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը։
19:46
20 Հունվարի 2017
Բաքվի հայկական ջարդերը. հազարավոր ճակատագրեր խեղած ողբերգություն
1990 թ.–ին Բաքվում գրանցված հայկական ջարդերից անցել է 27 տարի։ Այս ողբերգության, ինչպես նաև Մարաղայում հայերի կոտորածների հերթական տարելիցին են նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվում են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

18:43
20 Հունվարի 2017
ՀՀ նախագահ. մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ, այն կենսական անհրաժեշտություն է երկրի համար
ՀՀ նախագահը հանդիպել է վերջին ամիսներին զորացրված զինծառայողների հետ։
18:27
20 Հունվարի 2017
Լապշինի արտահանձնումը Բելառուսի կողմից թշնամական քայլ է Հայաստանի նկատմամբ. փորձագետ
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան Բելառուսի կողմից թշնամական քայլ է Հայաստանի նկատմամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
14:29
20 Հունվարի 2017
Տատիկը մի ամբողջ զինանոց է ներկայացրել ոստիկանություն
80–ամյա Ռոզիկ Ա.–ն զենք–զինամթերք է հանձնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
14:18
20 Հունվարի 2017
Հրապարակվել է հայկական բանկերի 2016թ. մեդիավարկանիշը
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի մամուլի վարկանիշը:
11:51
20 Հունվարի 2017
Կրկին փոփոխություններ են սպասվում Հայաստանի կառավարությունում
Հայաստանի կառավարությունում կրկին կադրային փոփոխություններ կլինեն:
11:28
20 Հունվարի 2017
Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանի՞ն
«Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ է անցել:
10:40
20 Հունվարի 2017
Ձյուն է սպասվում Հայաստանի ողջ տարածքում
Ձյուն է սպասվում Հայաստանի մարզերի մեծամասնությունում հունվարի 20–ին, հունվարի 22–ի օրվա երկրորդ կեսին, ինչպես նաև հունվարի 23–ի գիշերը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
08:00
20 Հունվարի 2017
Հինգշաբթի` հունվարի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունվարի 19–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:00
19 Հունվարի 2017
Հայաստանի պատգամավորների թեկնածուները մայրենի լեզվի թեստ են հանձնելու
Հայաստանի Ազգային ժողովի թեկնածուները հայոց լեզվի իմացության ստուգում կանցնեն համապատասխան հավաստագրի բացակայության դեպքում։
18:17
19 Հունվարի 2017
Հայաստանում աճում է ընտանեկան բռնության դեպքերի թիվը. փորձագետ
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը վերջին տարիներին ավելացել են: