486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի ստեղծումը ՀԱՊԿ զարգացման հերթական փուլն է. ՀՀ նախագահ
10:46
05 Փետրվարի 2009

Արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի ստեղծումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման և ամրապնդման հերթական փուլն է, չորեքշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Արագ  արձագանքման կոլեկտիվ ուժերի ստեղծումը կամրապնդի անվտանգությունն աշխարհում, ոչ թե միայն Հարավային Կովկասում», - Մոսկվայում լրագրողներին ասել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, նման ուժերի ստեղծմամբ շահագրգռված են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները։

«Եթե մեզ հաջողվի մի քանի ամսվա ընթացքում ստեղծել նման ուժեր, ապա դրանից կշահի միայն մեր պետությունների անվտանգությունը», - ընդգծել է Սարգսյանը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է չորեքշաբթի Կրեմլում` ՀԱՊԿ առաջնորդների հանդիպման ժամանակ։

Կոլեկտիվ ուժերը կօգտագործվեն ռազմական ագրեսիայի կասեցման, միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության, միջազգային կազմակերպված հանցավորության, թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի հատուկ օպերացիաների անցկացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար։

Ներկայումս հավաքական անվտանգության համակարգը կառուցվում է տարածաշրջանային սկզբունքով։ Գոյություն ունեն երեք տարածաշրջանային զորամիավորումներ՝ ռուս-բելառուսական (արևելաեվրոպական), ռուս-հայկական (կովկասյան) և կենտրոնական ասիական։  

Ծրագրվում է, որ կոլեկտիվ ուժերը մշտական հիմունքներով կտեղակայվեն Ռուսաստանում, և նրանց կենթարկվեն ՀԱՊԿ երկրների զինվորական ստորաբաժանումները։ Բոլոր ուժերը կունենան ընդհանուր հրամանատարություն։ Որպես հնարավոր տարբերակ ենթադրվում է, որ ուժերի կորիզը կլինեն 98-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիան և Ռուսաստանի օդադեսանտային զորքերի 31-րդ գրոհային բրիգադը։

Արագ արձագանքման հավաքական ուժերը ՀԱՊԿ շրջանակներում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գոյություն ունեն գումարտակների մակարդակով։ Օպերատիվ արձագանքման ուժերի նոր ձևաչափը ենթադրում է ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունների միավորումներից և մասերից ավելի խոշոր խմբավորման ստեղծում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:42
25 Փետրվարի 2017
Ադրբեջանի տեղեկությունն արցախյան անօդաչուի ոչնչացման վերաբերյալ չհաջողված քարոզչական հնարք է. ՀՀ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել:
15:05
25 Փետրվարի 2017
ԿԸՀ. Հայտնի են ԱԺ ընտրությունների մասնակից ուժերի համարները
Հայտնի են դարձել խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցող 9 ուժի համարները:
12:20
25 Փետրվարի 2017
ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է ԵԽ պատգամավորների հանդեպ հետախուզություն հայտարարելու մասին Բաքվի հաղորդագրությունը
Ղարաբաղ այցելելու համար Բաքվի կողմից միջազգային հետախուզման հայտարարված Եվրախորհրդարանի անդամները Ինտերպոլի հաշվառումներով չեն անցնում։
10:44
25 Փետրվարի 2017
Ձերբակալվել է Շիրակում կրկնակի հանցագործությանն ականատես 38–ամյա կինը
Կինը կասկածվում է 2016 թ.-ի հունիսի 17-ին մայր և որդի՝ Սերիկ Հակոբյանի և Սարգիս Հակոբյանի սպանությանը ականատես լինելու մեջ:
20:39
24 Փետրվարի 2017
Հայաստանի ռազմական ավիացիայի ինստիտուտի թիմը հաղթահարել է Airbus–ի մրցույթի երկրորդ փուլը
Ռազմական ավիացիայի ինստիտուտի «Արարատ» թիմը հաղթահարել է Airbus Fly Your Ideas 2017 հեղինակավոր մրցույթի երկրորդ փուլը։
15:52
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:
12:10
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը պատրաստվում է պայմանավորվել Ծառուկյանի հետ
Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել:
11:54
24 Փետրվարի 2017
Ծառուկյանն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզչությամբ
Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում:
11:05
24 Փետրվարի 2017
Տեղափոխություններ ԱԺ ընտրություններից հետո. ով կմնա, և ով` ոչ
Նախագահ  Սերժ Սարգսյանը վերջին օրերին քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին Աժ նախագահ դարձնելու հնարավորությունը։
10:29
24 Փետրվարի 2017
Գարունն ավելի մոտ է. Հայաստանում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն
Հայաստանի մարզերից մեկում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն։
08:00
24 Փետրվարի 2017
Հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ: