482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Մեդվեդևը շնորհավորել է ռեժիսոր Բորիս Պոկրովսկուն ծննդյան օրվա կապակցությամբ
13:27
23 Հունվարի 2009

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Բորիս Պոկրովսկուն ծննդյան օրվա կապակցությամբ. ուրբաթ լրանում է Պոկրովսկու 97-ամյակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Տաղանդավոր ռեժիսոր և մանկավարժ, Դուք օժտված եք պրոֆեսիոնալ վարպետության բարձրագույն մակարդակով, նկարչի նրբին հայացքով և ոճի անթերի զգացողությամբ։ Հիասքանչ բեմադրությունն ու ներդաշնակ կատարողականությունը Ձեր բազմաթիվ օպերային ներկայացումները դարձրել են համաշխարհային արվեստի դասական նմուշներ», - ասվում է Կրեմլի կայքում հրապարակված շնորհավորական ուղերձի տեքստում։

«Այսօր Ձեր զավակը՝ Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնը, հանդիսատեսի շրջանում մեծ համբավ է վայելում։ Այն նաև հայտնի է որպես վոկալ և բեմական վարպետության հեղինակավոր դպրոց։ Այստեղ հայտնվելը մեծ պատիվ է երիտասարդ երգիչների համար, քանի որ սովորել այնպիսի վարպետի մոտ, ինչպիսին Դուք եք, դա դեպի ճանաչում տանող ճիշտ ուղին է», - նշվում է շնորհավորական ուղերձում։

Բորիս Պոկրովսկին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է։ 1937-1943 թթ. որպես ռեժիսոր է աշխատել Գորկու անվան օպերայի և բալետի թատրոնում։ 1943-1982 թթ. Մեծ թատրոնի ռեժիսորն էր (1952-63 և 1967-80 թթ.՝ գլխավոր ռեժիսորը)։ 1972 թ.-ից իր կողմից հիմնադրված Մոսկվայի կամերային երաժշտության թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորն է։ 1954 թ.-ից Թատերական արվեստի ռուսական ակադեմիայի (ГИТИС) պրոֆեսոր է։

ոկրովսկին արժանացել է Լինինի անվան մրցանակի, ԽՍՀՄ պետական չորս մրցանակների և Ռուսաստանի պետական մրցանակի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:32
15 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ներկայացրել է տարկետման իրավունքի մասին օրենքի փոփոխությունների դրական կողմերը
Տարկետումը չեղյալ չի համարվել, փոխվել է միայն տարկետման տեսակը, հայտարարել է ՀՀ նախագահը։
23:17
14 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը նշեց ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի ժամկետները
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը:
21:01
14 Դեկտեմբերի 2017
Նոր արագաչափեր կգործարկվեն Երևանի բանուկ փողոցներում
2017 թվականի դեկտեմբերի 18-ից արագաչափ սարքեր կգործարկվեն Երևանի որոշ վայրերում:
14:38
14 Դեկտեմբերի 2017
Հայ դատապարտյալներին կապահովեն տեսակապով
Հայ դատապարտյալները հնարավորություն կունենան օգտվել տեսազանգից։
13:42
14 Դեկտեմբերի 2017
Երևանում կինը 20.000$-ով պատվիրել է ամուսնու սպանությունը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Երևանում 66–ամյա կինը 20.000$-ով պատվիրել է ամուսնու սպանությունը:
13:21
14 Դեկտեմբերի 2017
«Ռոստելեկոմ»-ը համագործակցություն է սկսել ֆեյսբուքի հետ
«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում:
12:08
14 Դեկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ամանորյա արձակուրդների կրճատման օրինագծին
Վերջին անգամ ենք երկար հանգստանում Ամանորին. կառավարությունը հավանություն տվեց:
11:16
14 Դեկտեմբերի 2017
ԱՄՆ քաղաքացին փորձել է ահաբեկչություն կազմակերպել Հայաստանում. ԱԱԾ
ԱՄՆ քաղաքացին Facebook–ում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը։
11:06
14 Դեկտեմբերի 2017
Ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանի որոշ մարզերում
Հայպետհիդրոմետկենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։
08:00
14 Դեկտեմբերի 2017
Չորեքշաբթի` դեկտեմբերի 13–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 13–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:00
13 Դեկտեմբերի 2017
Ուշադրություն. Հայաստանի որոշ ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է
Չորեքշաբթի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
15:22
13 Դեկտեմբերի 2017
Ու՞ր գնալ Ամանորին երեխաների հետ և ոչ միայն
Շուտով ամանորյա արձակուրդներն են, ինչպես նաև նախատոնական և տոնական օրերը։ Հենց այդ ժամանակ շատ ծնողների մոտ հարց է ծագում. ու՞ր տանել երեխային: