478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
Առաջին մեծության աստղերը Մոսկվայում կմասնակցեն Կոնստանտին Օրբելյանի համերգին
14:29
22 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.Առաջին մեծության աստղերը կմասնակցեն հայտնի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի հոբելյանական եզրափակիչ համերգին, որը տեղի կունենա Մոսկվայի Կրեմլի պետական պալատում փետրվարի 24-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության PR-մենեջեր Անահիտ Այվազյանը։

«Երեկոյի հրավիրված հյուրերի թվում են Դմիտրի Խվորոստովսկին, Ալլա Պուգաչովան, Իոսիֆ Կոբզոնը, Սոֆիա Ռոտառուն, Լարիսա Դոլինան, Եվգենի Պետրոսյանը, Վալերի Լեոնտևը, Արմեն Ջիգարխանյանը, ՎԻԱ «Սլիվկին», «Քամեդի Քլաբի» ներկայացուցիչները», - ասաց Այվազյանը։

Նրա խոսքերով, համերգին Հայաստանը կներկայացնեն Ջիվան Գասպարյանը, Աշոտ Ղազարյանը, Արմեն Մարտիրոսյանը և Հայաստանի ջազ-բենդը, ինչպես նաև հանրապետության հայտնի երգիչ-երգչուհիներ Սոնան, Սյուզան Մարգարյանը, Արմինկան, Էռնա Յուզբաշյանը, Արամեն, Ռազմիկ Ամյանը, Նադեժդա Սարգսյանը, Էմին, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Ռադիկ Գաբրիելյանը, Գոգան։

Այվազյանը նշեց, որ համերգը լայնորեն լուսաբանվելու է հայկական և ռուսական հեռուստառադիոալիքներով, մասնավորապես, «Ռադիո Ալլայի», Հայաստանի հանրային հեռուստաընկերության, «Շանթ» հեռուստաալիքի, ռուսական РТР, МузТВ հեռուստաալիքներով։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928 թ.-ի հուլիսի 29-ին Արմավիր քաղաքում։ 1957 թ.-ից ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ է։ Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության, «Հարգանքի տուրք» շքանշաններով։

«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է և Հայաստանի ազգային ավիափոխադրողը։ Ընկերությունը ստեղծվել է 1996թ.-ին։ 2005 թ. հունիսից ավիաընկերության 100 տոկոս բաժնետերն է «MIKA Armenia Trading» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։

Այսօր ավիաընկերությունն իր հաճախորդներին է առաջարկում դեպի Ռուսաստան և ԱՊՀ քաղաքներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ չվերթերի՝ Հայատանում ամենախոշոր ցանցը։ «Արմավիան» շաբաթական շուրջ 70 կանոնավոր չվերթեր է իրականացնում 35 ուղղություններով՝ դեպի ԱՊՀ և Եվրոպայի երկրներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:04
27 Հուլիսի 2017
Իլ-76–ը և Մի-38–ը կփորձարկվեն Հայաստանում
Աշխատանքային խումբ է ստեղծվել ռուսական ավիատեխնիկայի` Իլ-76 ինքնաթիռի և Մի-38 ուղղաթիռի փորձարկումներ անցկացնելու համար։
19:07
27 Հուլիսի 2017
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով 1 անձ է ձերբակալվել
Բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը:
17:33
27 Հուլիսի 2017
Հայաստանը ծրագրում է պարզեցնել վիզային ռեժիմը զբոսաշրջիկների համար
Հայաստանն օտարերկրացի զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի ռեժիմի լրացուցիչ ազատականացման հնարավորություն կտա:
17:02
27 Հուլիսի 2017
Տեսախցիկներ` Երևանի կենտրոնական ևս երկու խաչմերուկում
Շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
15:59
27 Հուլիսի 2017
Հայաստանի դպրոցները պետք է պատրաստվեն սեպտեմբերի 1–ին
Հայաստանի դպրոցների շինարարական և նորոգման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2017-2018 նոր ուստարվա սկիզբը։

15:57
27 Հուլիսի 2017
Հայաստանում 80–ից 100 հազար մարդ պարտադիր բժշկական ապահովագրության ծրագրի շահառու կդառնա
Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության փորձնական ծրագիրը կգործարկվի 2017 թ.–ի սեպտեմբերից։
12:55
27 Հուլիսի 2017
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կմասնակցեն ՌԴ–ում կայանալիք «Միջազգային բանակային խաղերին»
Ռուսաստանում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:
12:15
27 Հուլիսի 2017
Ազգությամբ թուրք տղամարդը, անցնելով Արաքս գետը, ապօրինի հատել է ՀՀ սահմանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ազգությամբ թուրք Օզգյուլ Դումանն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը։
11:08
27 Հուլիսի 2017
«Ամենաշատը թոռնիկին էր կարոտել, գրկից չէր իջնում». Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան
Հրաչյա Հարությունյանի կինը, հայրը,  դուստրն ու թոռնիկը երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում տեսակցել են իրենց  հարազատին։
08:00
27 Հուլիսի 2017
Չորեքշաբթի` հուլիսի 26-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հուլիսի 26-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
23:18
26 Հուլիսի 2017
ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
ՀՀ  ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։